Թեժ գիծ +37410 511 211

Մամուլը մեր մասին

"ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ" ՓԲԸ դրամային պարտատոմսերը ցուցակվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում

15.09.2017

nasdaqomx.am

2017թ.-ի սեպտեմբերի 15-ին "ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ" ՓԲԸ-ի ՀՀ դրամով արտահայտված արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել և ընդգրկվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում, ինչպես նաև ցուցակման պահից թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը:

Ընկերության պարտատոմսերի նշված թողարկումը ներառում է 10,000 հատ անվանական, արժեկտրոնային պարտատոմս` 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, արժեկտրոնի 10.5% տոկոսադրույքով և 24 ամիս շրջանառության ժամկետով: Պարտատոմսերը (ISIN - AMCOVSB23ER7) բորսայում կշրջանառվեն COVSB3 բորսայական հապավմամբ:

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում ցուցակված և առևտրին թույլատրված արժեթղթերի մասին լրացուցիչ տեղեկությունները հասանելի են մեր "Ֆինանսական գործիքներ" բաժնում:

ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ -ի մասին

Կոնվերս Բանկ ՓԲԸ բաժնետերերն են "Ըդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթս" ԷլԷլՍի-ն (80.94 տոկոս), "ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ" Բի. ՎԻ. Ընկերությունը (14.06 տոկոս) և Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցին (5 տոկոս): Բանկը մատուցում է բանկային ծառայությունների ողջ տեսականին` վարկավորում, ավանդներ, վճարային քարտեր, ներդրումային և պահառուական ծառայություններ, հեռահար ծառայություններ, առցանց վճարումներ և այլն:

01.07. 2017թ.-ի դրությամբ Բանկի ակտիվները 217,338,330 հազար դրամ են, պարտավորությունները՝ 183,270,439 հազար դրամ և ընդհանուր կապիտալը 34,067,891 հազար դրամ է:

Ընկերության մասին լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք այցելել www.conversebank.am:

Կայքի հղում՝ http://bit.ly/2wtZcb4

← Վերադառնալ ցուցակին