Թեժ գիծ +37410 511 211

Մամուլը մեր մասին

Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին Ազգային հերոսի կոչում է շնորհվել

22.09.2017

Tert.am

Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին Ազգային հերոսի կոչում է շնորհվել: Այս մասին հայտարարվել է ՀՀ նախագահական նստավայրում Անկախության 26-ամյակի առիթով պարգևատրումների արարողության ժամանակ:

Էդուարդո Էռնեկյանը ծնվել է 1932 թվականի դեկտեմբերի 4-ին Բուենոս Այրեսում, հայ գաղթականների ընտանիքում։ Էռնեկյանները ընտանիքը հիմնել է տեքստիլ ձեռնարկություն։ Երբեք ամուսնացած չի եղել, երեխաներ չունի։ Էռնեկյանի հսկողության տակ են գտնվում 49 օդանավակայաններ տարբեր երկրներում (Արգենտինա, Իտալիա, Հայաստան, Էկվադոր, Պերու, Բրազիլիա, Ուրուգվայ), և ունի ավելի քան 1000 քկմ հողամաս։ Էռնեկյանի ամենից հայտնի ձեռնարկություններն են՝ "Aeropuertos Argentina 2000" և Կորպորասիոն Ամերիկա ընկերությունները։

Գործարարին են նաև պատկանում "America TV" հեռուստացանցը, 4 ռադիոկայան և "El Cronista" ֆինանսական ամսագիրը։ 2001 թ. դեկտեմբերի 17-ից Էռնեկյանի Կորպորասիոն Ամերիկա ընկերությանը պատկանում է "Արմենիա միջազգային օդանավակայաններ" ընկերությունը՝ Հայաստանի խոշորագույն "Զվարթնոց" միջազգային օդանավակայանի հետ միասին: 2006 թ. ձեռք է բերել Հայաստանում մեծությամբ երրորդ՝ "Կոնվերս Բանկ" ՓԲԸ-ն բաժնետոմսերի 95%-ը։ Գործարարը նաև խոշոր ներդրումներ է իրականացնում գյուղատնտեսության ոլորտում։

Հղում՝ http://www.tert.am/am/news/2017/09/21/Ernekyan/2489828

 

← Վերադառնալ ցուցակին