Թեժ գիծ +37410 511 211

Մամուլը մեր մասին

Արգենտինական Տանգոն CONVERSE BANK-ում

12.10.2017

Kamoblog.tv

Հայաստանի և Արգենտինայի դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակի շրջանակներում, Կոնվերս Բանկը և Հայաստանում Արգենտինայի դեսպանությունը Հոկտեմբերի 9-14-ը, երևանում անցկացնում են "Արգենտինական տանգոյի շաբաթ" խորագրով միջոցառումների շարք: Նախագծի շրջանակներում, Կոնվերս Բանկի գլխամասային գրասենյակում այցելուներին սպասվում էր անակնկալ. Արգենտինայից հրավիրված բանդոնեոնահար Պաբլո Մաինետտին, պարողներ Խորխե Մենդոսան եւ Սեսիլիա Մասսեն հենց աշխատանքային օրվա ընթացքում ներկաներին ցուցադրեցին իսկական արգենտինական տանգո...

Կոնվերս Բանկը և Հայաստանում Արգենտինայի դեսպանությունը սիրով հրավիրում են Ձեզ մասնակցելու "Արգենտինական տանգոյի շաբաթ" միջոցառումներին Հայաստանի և Արգենտինայի դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակի շրջանակներում:

Միջոցառումների ցանկը

Հոկտեմբերի 12-ին` հինգշաբթի, Երևանի Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա արգենտինացի բանդոնեոնահար Պաբլո Մաինետտիի համերգը, Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյանի մասնակցությամբ, որին կմասնակցեն նաև արգենտինացի պարողներ Խորխե Մենդոսան եւ Սեսիլիա Մասսեն:

Հոկտեմբերի 14-ին, 16:00-ին արգենտինական տանգոյի սիրահարներին սպասվում է մեծ անակնկալ. տանգոյի բացօթյա համերգ Հյուսիսային պողոտայում, որը կներառի տանգոյի շոու` բանդոնեոնի ուղեկցությամբ, եւ վարպետության դաս բոլոր ցանկացողների համար:

Նշեմ նաև, որ արդեն մեկ տարուց ավել է, ինչ Կոնվերս Բանկն իր կենտրոնական մասնաշենքի սրահում կազմակերպում է թեմատիկ ֆոտոցուցահանդեսներ: Այս օրերին սրահում ներկայացված աշխատանքների թեման Արգենտինան է՝ իր տեսարժան վայրերով, գինով, տանգոյով և իհարկե գունագեղ փողոցներով:

Կայքի հղում՝ http://kamoblog.tv/blog/post/convers

Տեսանյութ՝

Լուսանկարներ՝

         

← Վերադառնալ ցուցակին