Թեժ գիծ +37410 511 211

Մամուլը մեր մասին

Banks.am Կոնվերս Բանկը սկսել է դոլարային պարտատոմսերի 2-րդ տրանշի տեղաբաշխումը

19.10.2017

Banks.am

Կոնվերս Բանկը տեղեկացնում է, որ սկսել է դոլարային պարտատոմսերի երկրորդ տրանշի տեղաբաշխումը:

Բանկի՝ $10 մլն ընդհանուր ծավալով դոլարային պարտատոմսերի թողարկման երկրորդ տրանշի տեղաբաշխման ծավալը $4 մլն է, մեկ պարտատոմսի անվանական արժեքը՝ $100, շրջանառության ժամկետը՝ 24 ամիս՝ արժեկտրոնների վճարման կիսամյակային պարբերականությամբ եւ պարտատոմսերի տարեկան 5,25% արժեկտրոնային եկամտաբերությամբ:

Բանկը դոլարային պարտատոմսերի առաջին տրանշը տեղաբաշխել էր մայիսին՝ ընդհանուր $6 մլն անվանական արժեքով 60 հազ. հատ արժեկտրոնային պարտատոմս:

«Այս անգամ եւս, ինչպես եւ նախորդ թողարկումներում, մեր պարտատոմսերը մեծ հետաքրքրություն են առաջացրել շուկայում: Մենք մեր ռազմավարության շրջանակում շարունակում ենք ընդլայնել հաճախորդների համար հավելյալ արժեք ստեղծող պրոդուկտների ցանկը: Կոնվերս Բանկի պարտատոմսերի թողարկումը, որպես ավանդներին այլընտրանք, այդ ցանկի առաջին ներդրումային պրոդուկտն է»,- ասել է Կոնվերս Բանկի Ֆինանսական տնօրեն Հրանտ Հակոբյանը:

Տեղաբաշխումից հետո պարտատոմսերը ցուցակվելու են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի կորպորատիվ պարտատոմսերի հարթակում՝ երկրորդային շուկայում շրջանառվելու համար: Իսկ բանկի՝ նախկինում տեղաբաշխած պարտատոմսերն արդեն ներառված են բորսայի հարթակի հիմնական՝ Abond ցուցակում:

Հոկտեմբերի 16-ի դրությամբ երկրորդային շուկայում բանկի դոլարային պարտատոմսերի առք եւ վաճառքի գնանշումները կազմել են համապատասխանաբար 5,63% եւ 5,33%, իսկ դրամային պարտատոմսերինը՝ 10,5% եւ 9,95 %:

«Նշված գնանշումները վկայում են Կոնվերս Բանկի պարտատոմսերի նկատմամբ բարձր պահանջարկի եւ բանկի նկատմամբ վստահության մասին»,- ընդգծել է Հրանտ Հակոբյանը:

Պարտատոմսերը երաշխավորված են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից՝ ավանդների երաշխավորման ծավալներով:

Հղում՝ http://www.banks.am/am/news/capital_market/14580

← Վերադառնալ ցուցակին