Թեժ գիծ +37410 511 211

Մամուլը մեր մասին

Tert.am Անկանխիկ գնումների լավագույն առաջարկը կոնվերս բանկից՝ Shopping Card

08.11.2017

Tert.am

Կոնվերս Բանկը հաճախորդներին է առաջարկում շուկայում եզակի վճարային քարտ՝ Shopping Card-ը:

"Shopping Card-ը Հայաստանում նմանը չունեցող վարկային քարտ է, որը հատուկ մշակվել է գնումների իրականացման համար և հաճախորդներին է տրամադրվում անվճար: Այն թույլ է տալիս Բանկի գործընկերային ցանցից գնել ցանկացած ապրանք՝ օգտվելով 0 տոկոս տարեկան տոկոսադրույքով վարկային սահմանաչափի հնարավորությունից՝ գնումն իրականացնելով անկանխիկ եղանակով",- ասաց Բանկի Մանրածախ բիզնեսի գծով տնօրեն Գրիգորի Բաղդասարյանը:

Վարկային սահմանաչափի առավելագույն գումարը 2 մլն ՀՀ դրամ է, առավելագույն ժամկետը՝ 36 ամիս:

"Վարկավորման որոշումը կայացվում է՝ հիմնվելով սքորինգի ավտոմատ համակարգի կողմից հաճախորդի անհատական տվյալների մշակման արդյունքում ստացված պատասխանի հիման վրա՝ 15 րոպեում: Դրական որոշման կայացման դեպքում հաճախորդը անմիջապես տեղում ստանում է պահանջվող ապրանքի ձեռքբերման համար անհրաժեշտ վարկային քարտը", - հավելեց Գ. Բաղդասարյանը:

Կոնվերս Բանկի գործընկերային ցանցում ներկայումս ընդգրկված են Էլդորադո, Կոալա, ԷՍ Կահույք և Բիանկի խանութները, և այդ ցանցը մշտապես ընդլայնվելու է:

Հղում՝ http://www.tert.am/am/news/2017/11/08/Shopping-Card/2534103

← Վերադառնալ ցուցակին