Թեժ գիծ +37410 511 211

Մամուլը մեր մասին

Գյուղատնտեսության ոլորտում սուբսիդավորված վարկեր կտրամադրի նաև "Կոնվերս բանկը"

09.02.2018

Panorama.am

Գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը, Կոնվերս բանկի կորպորատիվ բիզնեսի գծով տնօրեն Ռոստոմ Բադալյանը և ՀՀ կառավարության աշխատակազմի "Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ" ՊՀ-ի գյուղական ֆինանսավորման կառույցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Հարությունյանը ստորագրել են Հայաստանում ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների հիմնման, կարկտապաշտպան ցանցերի և կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրերի իրականացումն ապահովելու նպատակով համագործակցության հուշագրեր:

"Մենք մարզերից ունենք օպերատիվ տեղեկատվություն, որ գյուղացիական տնտեսությունները հետաքրքրված են ծրագրերով, պայմաններ են ճշտում, դիմում են բանկերին",-նշել է նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը:
Փոխնախարարի խոսքով` օր օրի աճում է նաև ծրագրով հետաքրքրված կապալառու կազմակերպությունների թիվը, որոնք պատրաստակամություն են հայտնում հանդես գալ որպես կառուցապատող ընկերություններ:
ԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, ծրագրերի շրջանակներում վարկերը տրամադրվելու են ֆիզիկական և իրավաբանական անձանց, այդ թվում՝ կոոպերատիվներին ու անհատ ձեռնարկատերերին:

Պետության կողմից իրականացվելու է վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորում: Շահառուները կարկտապաշտպան ցանցերի և կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման համար կարող են ստանալ տարեկան 2, իսկ ինտենսիվ պտղատու այգիների հիմնման համար` 5 % տոկոսադրույքով վարկեր:
"Այս համաձայնագրի ստորագրումը թույլ կտա Կոնվերս բանկին ավելի մատչելի ֆինանսավորում կատարել փոքր և միջին գյուղացիական տնտեսություններին աջակցելու համար",-նշել է Կոնվերս բանկի կորպորատիվ բիզնեսի գծով տնօրեն Ռոստոմ Բադալյանը՝ տեղեկացնելով, որ բանկի մասնաճյուղերը հասանելի են ՀՀ ամբողջ տարածքում:

Վահե Հարությունյանը իր հերթին նշել է, որ ծրագրի նկատմամբ խոշորագույն բանկերի հետաքրքվածությունը պայմանավորված է նրանով, որ դրանք նպատակային և պրակտիկ են:
Մինչ օրս նշված ծրագրերի շրջանակում համագործակցության հուշագրեր են ստորագրվել նաև "ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ"-ի, "Ինեկոբանկ"-ի, "Արմսվիսբանկ"-ի և "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ունիվերսալ վարկային կազմակերպություն առևտրային կոոպերատիվի հետ:

Կայքի հղում՝ www.panorama.am

← Վերադառնալ ցուցակին