Թեժ գիծ +37410 511 211

Մամուլը մեր մասին

Կոնվերս Բանկը հայտարարում է CashBack արգենտինական գինու համար

26.04.2018

Կոնվերս Բանկը, ապրիլի 23-29-ն անցկացվող "Արգենտինական գինու շաբաթի" շրջանակում, իր գործընկերների ցանցում հայտարարում է 25% CashBack` արգենտինական գինիների համար:

Բանկում նշել են, որ "CashBack-երը հաճախորդների խրախուսմանը միտված լավագույն, ամենաարդյունավետ լոյալության ծրագրերից են, որոնք, մի կողմից, թույլ են տալիս հաճախորդներին գնումներ կատարելիս հետ ստանալ գործարքի գումարի մի մասը՝ խնայելով գումար, մյուս կողմից՝ խթանում են անկանխիկ գործարքները":

"Կոնվերս Բանկը պարբերաբար հանդես է գալիս CashBack ակցիաներով եւ, այս առումով, հաճախորդներին վերադարձված գումարի ծավալով հայաստանյան առաջատարներից է: Ըստ որում, մենք առանձնանում ենք ոչ միայն նման առաջարկների մեծ հաճախականությամբ, այլեւ հետ վերադարձվող գումարի չափով՝ 25% CashBack-ը աննախադեպ է Հայաստանում",- նշել են բանկում:

Ընդհանուր առմամբ, 2014-ից ի վեր Կոնվերս Բանկի հայտարարած CashBack ակցիաների ընթացքում բանկի հաճախորդներին է վերադարձրել ավելի քան 260 մլն դրամ:

Զուգահեռաբար, յուրաքանչյուր գնման համար հաճախորդները ստացել են Կոնվերս Միավորներ, որոնք կարող են փոխանակել նվերներով բանկի գործընկերների ցանցում:

"Առաջիկայում եւս Կոնվերս Բանկը հանդես կգա նման շահավետ ակցիաներով՝ իր քարտապան հաճախորդներին շահավետ գնումների եւ խնայելու հնարավորություն տալով",- ընդգծել են բանկում:

Ակցիայի մանրամասներներին եւ գործընկերային ցանցին կարելի է ծանոթանալ այստեղ:

← Վերադառնալ ցուցակին