Թեժ գիծ +37410 511 211

Մամուլը մեր մասին

Հայկ Դեմոյանի գրառումը “Գյումրի 20/25” հիմնադրամի նախագծերի իրականացման հարցում Կոնվերս բանկի աջակցության մասին

12.05.2020

 

“Գյումրի 20/25” հիմնադրամի համահիմնադիր, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով վերջին մեկ տարվա ընթացքում Գյումրի քաղաքում իրականացված ու իրականացվելիք նախագծերին։ Նախագծերի իրականացումը ֆինանսավորվել է Կոնվերս Բանկի “Գյումրի” վարկատեսակի շրջանակում: Գրառումը՝ ստորև.

 

“Ուղիղ մեկ տարի առաջ սկսվեց մի նախագիծ, որի հիմքում պարզ մի ցանկություն էր. հնարավորին բոլոր միջոցներով փորձել վերականգնել Գյումրի քաղաքի Կումայրի պատմաճարտարապետական արգելոցի մաս կազմող վթարային շենքերը և երկրորդ կյանք տալ այս շինություններին: Զինված լինելով հենց այս գաղափարով և այն իրագործելու մեծ ցանկությամբ, ես ու իմ անփոխարինելի համախոհը՝ Դերենիկ Մալխասյանը, ուղիղ մեկ տարի առաջ, 2019 թ. մայիսի այս օրերին մեկնեցինք Գյումրի:

Մեր նախաձեռնությանը լրջություն տալու և տեսանելի ու շոշափելի արդյունք գրանցելու հրամայականից ելնելով՝ որոշվեց ուղղակի ձեռք բերել վաճառվող պատմական հուշարձան-շենքերից մի քանիսը և գործի անցնել: Այս գործում մեզ օգնության եկավ Կոնվերս բանկի ԳՅՈՒՄՐԻ վարկային ծրագիրը: Մի քանի ամիս անց հիմնվեց “Գյումրի 20/25” հիմնադրամը:

Որոշվեց մոտակա հինգ տարիների ընթացքում այս շենքերի և ապագայում նոր ձեռքբերումների արդյունքում Գյումրի քաղաքի տարածքում հիմնադրել հետևյալ հաստատությունները՝

• Հայկական լուսանկարչական արվեստի թանգարանը՝ 1886թ. Համազասպ Ծաղիկովի առանձնատան տարածքում,
• Ալեքսանդրապոլյան ոճով “Ակումբ 1887”-ը,
• ՀԱՅՈՒՀԻ թանգարանային ցուցադրություն ու Գյումրիում նկարահանված կինոֆիլմերի թեմայով առանձին ցուցասրահը՝ Հանեսօղլյանների շենքի տարածքում,
• 1899 թ.-ին կառուցված առանձնատուն՝ մոդելային վերանորոգման սցենարով,
• “Խորհրդային զբոսայգի-թանգարանը”, ընթանում են շինարարական աշխատանքներ և ցուցադրության մշակում,
• Հայկական սպորտի թանգարանը, ներկա պահին փնտրվում է համապատասխան տարածք նախագծի իրականացման համար,
• Հայկական ազգային խորհրդանշանների թանգարանը, կազմակերպվելու է Կումայրի արգելոցի մաս կազմող համալիրներից մեկի տարածքում:

Գաղափար, ցանկություն, կամք և իրագործելու ունակություն… Դուք կհարցնեք, իսկ միջոցնե՞ր: Պատասխանում եմ. ունեցեք առաջին չորսը, գումարները կհայթայթվեն ընթացքում…”։

Կոնվերս Բանկի “Գյումրի” վարկատեսակի մանրամասները https://www.conversebank.am/hy/gyumriloan/ հղումով:

 

← Վերադառնալ ցուցակին