Թեժ գիծ +37410 511 211

Մամուլը մեր մասին

ՀԲԸՄ ամսագրում Էդուարդո Էռնեկյանին նվիրված հոդված է տպագրվել

19.08.2020

Հայ բարեգործական ընդհանուր միությունը՝ իր պարբերականում, ծավալուն հոդվածով անդրադարձել է Հայաստանի ազգային հերոս, արգենտինահայ գործարար ու բարերար Էդուարդո Էռնեկյանի կյանքին ու գործունեությանը:

Հոդվածում ներկայացված են հետաքրքիր փաստեր ու դրվագներ պարոն Էռնեկյանի՝ բիզնեսի ոլորտում առաջին քայլերի, անցած հարուստ ու բովանդակալից ճանապարհի, Արգենտինայի ու համաշխարհային տնտեսության մեջ նրա զբաղեցրած դիրքի մասին, Հայաստանում նրա կողմից կառավարվող ընկերությունների և Ֆրութֆուլ Արմենիա հիմնադրամի միջոցով իրականացված բարեգործական ծրագրերի մասին:

Ի թիվս նրա կողմից կառավարվող այլ ընկերությունների, անդրադարձ է կատարված նաև Կոնվերս Բանկի գործունեությանը և կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրի շրջանակում կյանքի կոչված ծրագրերին:

Պարոն Էռնեկյանի մասին հոդվածն ամբողջությամբ հասանալի է՝ https://agbu.org/news-item/nation-builder-in-chief/
 

← Վերադառնալ ցուցակին