Թեժ գիծ +37410 511 211

Մամուլը մեր մասին

Կոնվերս Բանկը ճանաչվել է "Առեւտրի ֆինանսավորող լավագույն բանկը Հայաստանում" ըստ Global Finance-ի

05.03.2021

Կոնվերս Բանկը Global Finance միջազգային հեղինակավոր ամսագրի կողմից կրկին ճանաչվել է լավագույնը՝ արժանանալով “2021թ.-ի Առևտրի ֆինանսավորող լավագույն բանկը Հայաստանում” պատվավոր մրցանակին:

Բանկն արժանացել է այս մրցանակին առևտրի ֆինանսավորման ոլորտում ցուցաբերած գերազանց արդյունքների շնորհիվ, ինչի մասին վկայում են գործարքների ծավալային և քանակային աննախադեպ աճը, ինչպես նաև աշխարհագրական ծածկույթի ընդլայնումը:

Նշենք, որ Կոնվերս Բանկին առևտրի ֆինանսավորման ոլորտում բազմիցս շնորհվել են պատվավոր մրցանակներ՝ այդ թվում երկու տարի անընդմեջ Բանկն արժանացել է ՎԶԵԲ-ի “Տարվա գործարք- Կանաչ առևտո” և Commerzbank AG բանկի “Trade Finance Award” մրցանակներին:

Global Finance ամսագրի տվյալ անվանակարգի մրցանակակիրների ցանկն ամբողջությամբ՝ https://www.gfmag.com/magazine/february-2021/worlds-best-trade-finance-providers-2021
 

← Վերադառնալ ցուցակին