Թեժ գիծ +37410 511 211

Մամուլը մեր մասին

Կոնվերս Բանկը ճանաչվել է "Առեւտրի ֆինանսավորող լավագույն բանկը Հայաստանում" ըստ Global Finance-ի

Կոնվերս Բանկը ճանաչվել է "Առեւտրի ֆինանսավորող լավագույն բանկը Հայաստանում" ըստ  Global Finance-ի

05.03.2021 - Կոնվերս Բանկը Global Finance միջազգային հեղինակավոր ամսագրի կողմից կրկին ճանաչվել է լավագույնը՝ արժանանալով "2021թ.-ի Առևտրի ֆինանսավորող լավագույն բանկը Հայաստանում" պատվավոր մրցանակին: Բանկն արժանացել է այս մրցանակին առևտրի ֆինանսավորման ոլորտում ցուցաբերած գերազանց արդյունքների շնորհիվ, ինչի մասին վկայում են գործարքների ծավալային և քանակային աննախադեպ աճը, ինչպես նաև աշխարհագրական ծածկույթի ընդլայնումը: Նշենք, որ Կոնվերս Բանկին առևտրի ֆինանսավորման ոլորտում բազմիցս շնորհվել են պատվավոր մրցանակներ՝ այդ թվում երկու տարի անընդմեջ Բանկն արժանացել է ՎԶԵԲ-ի "Տարվա գործարք- Կանաչ առևտուր" և Commerzbank AG բանկի "Trade Finance Award" մրցանակներին:

ՀԲԸՄ ամսագրում Էդուարդո Էռնեկյանին նվիրված հոդված է տպագրվել

ՀԲԸՄ  ամսագրում  Էդուարդո Էռնեկյանին նվիրված հոդված է տպագրվել

19.08.2020 - Հայ բարեգործական ընդհանուր միությունը՝ իր պարբերականում, ծավալուն հոդվածով անդրադարձել է Հայաստանի ազգային հերոս, արգենտինահայ գործարար ու բարերար Էդուարդո Էռնեկյանի կյանքին ու գործունեությանը: Հոդվածում ներկայացված են հետաքրքիր փաստեր ու դրվագներ պարոն Էռնեկյանի՝ բիզնեսի ոլորտում առաջին քայլերի, անցած հարուստ ու բովանդակալից ճանապարհի, Արգենտինայի ու համաշխարհային տնտեսության մեջ նրա զբաղեցրած դիրքի մասին, Հայաստանում նրա կողմից կառավարվող ընկերությունների և Ֆրութֆուլ Արմենիա հիմնադրամի միջոցով իրականացված բարեգործական ծրագրերի մասին:

1000+ հիմնադրամը հատկացումներ կտրամադրի զոհված և հաշմանդամություն ունեցող զինծառայողներին

1000+ հիմնադրամը հատկացումներ կտրամադրի զոհված և հաշմանդամություն ունեցող զինծառայողներին

29.07.2020 - Համաձայն Կոնվերսբանկ ՓԲԸ-ի, Հայբիզնեսբանկ ՓԲԸ-ի և Արցախբանկ ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրերի՝ գումարները փոխանցվելու են շահառուների համար բացված հատուկ բանկային հաշիվներին, որոնք սպասարկվում են անվճար:

"Վիրտուալ TUMO ամառային ճամբար"-ին կմասնակցեն սահմանամերձ գյուղերի 88 պատանիներ

"Վիրտուալ TUMO ամառային ճամբար"-ին կմասնակցեն սահմանամերձ գյուղերի 88 պատանիներ

23.07.2020 - "Մեկնարկել է Վիրտուալ TUMO ամառային ճամբար 2020" ծրագիրը՝ սահմանամերձ գյուղերի 88 պատանիների մասնակցությամբ: Ճամբարին երեխաների անվճար մասնակցությունը հնարավոր է դարձել նաև Կոնվերս Բանկի աջակցությամբ:

Կոնվերս Բանկը հրապարակել է հաճախորդների աջակցության համալիր փաթեթի մանրամասները

Կոնվերս Բանկը հրապարակել է հաճախորդների աջակցության համալիր փաթեթի մանրամասները

22.05.2020 - Կոնվերս Բանկը ներկայացրել է վարկային արձակուրդից օգտված հաճախորդներին մարումների աջակցության միջոցառումների համալիր փաթեթը, որով հստակեցվում են հունիսի 1-ից հետո կոնկրետ վարկատեսակների վերանայումների մանրամասները: Վարկերի վերանայման հնարավորությունից կարող են օգտվել Բանկի ֆիզիկական անձ և գյուղվարկավորում ստացած հաճախորդները, եթե վարկավորում են ստացել նախքան մարտի 16-ը, այդ օրվա դրությամբ Բանկում չեն ունեցել ժամկետանց պարտավորություններ, իսկ ունենալու դեպքում ամբողջությամբ մարել են դրանք մինչև մայիսի 31-ը: Իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր հաճախորդները կարող են օգտվել այս հնարավորությունից, եթե մարտի 26-ի դրությամբ չեն ունեցել ժամկետանց պարտավորություններ, իսկ ունենալու դեպքում ամբողջությամբ մարել են դրանք մինչև մայիսի 31-ը:

Հայկ Դեմոյանի գրառումը “Գյումրի 20/25” հիմնադրամի նախագծերի իրականացման հարցում Կոնվերս բանկի աջակցության մասին

Հայկ Դեմոյանի գրառումը  “Գյումրի 20/25” հիմնադրամի նախագծերի իրականացման հարցում Կոնվերս բանկի աջակցության մասին

12.05.2020 - “Գյումրի 20/25” հիմնադրամի համահիմնադիր, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով վերջին մեկ տարվա ընթացքում Գյումրի քաղաքում իրականացված ու իրականացվելիք նախագծերին։ Նախագծերի իրականացումը ֆինանսավորվել է Կոնվերս Բանկի “Գյումրի” վարկատեսակի շրջանակում: Գրառումը՝ ստորև.