Կոնվերս Բանկի "Սևան" մասնաճյուղը գործում է նոր հասցեում:
07.03.2013 - Կոնվերս Բանկի "Սևան" մասնաճյուղը նախկին ք. Սևան, Նաիրյան 153 հասցեի փոխարեն այսուհետ կգործի նոր` ք. Սևան, Նաիրյան 155 հասցեում:
Կոնվերս Բանկն իրականացնում է պետական աշխատակիցներին հատկացվող սոցիալական փաթեթի հաշիվների սպասարկում
04.03.2013 - 2013թ. փետրվարի 6-ից Կոնվերս Բանկն իրականացնում է ՀՀ կառավարության կողմից պետական մի շարք կազմակերպություններին հատկացվող սոցիալական փաթեթի հաշիվների բացում և սպասարկում:
ARCA համակարգի ծրագրային փոփոխությունները կարող են հանգեցնել քարտային ծառայությունների սպասարկման որոշ խնդիրների
04.02.2013 - Տեղեկացնում ենք Ձեզ, որ պլաստիկ քարտերով գործառնությունների սպասարկման որակն էապես բարելավելու նպատակով “Արմենիան քարդ” պրոցեսինգային կենտրոնում ս/թ հունվարի 29-ից մեկնարկել է նոր ծրագրային համակարգի ներդրման աշխատանքները
ՎԶԵԲ-ը Կոնվերս Բանկին տրամադրեց 5 մլն ԱՄՆ դոլարին համարժեք վարկ
01.02.2013 - Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը /ՎԶԵԲ/, աջակցելով մեր երկրի ՀՀ ազգային արժույթով վարկավորման զարգացմանը , Կոնվերս Բանկին տրամադրել է 5 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարի չափով վարկ , որն ուղղվելու է միկրո, փոքր և միջին բիզնեսի վարկավորմանը:
՛՛Մաստեր Վոյաժ՛՛ - ակցիա Կոնվերս բանկի ՄԱՍՏԵՐՔԱՐՏ քարտապանների համար
14.12.2012 - Ս.թ. դեկտեմբերի 1-ից մինչև ապրիլի 1-ը իրականացնելով անկանխիկ գործարքներ Կոնվերս Բանկի Mastercard և Maestro քարտերով, քարտապանները հնարավորություն կստանան շահելու Կոնվերս Բանկի գլխավոր մրցանակը՝ ուղևորություն և անմոռանալի հանգիստ էկզոտիկ Թաիլանդում: Առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրած քարտապանները կստանան համապատասխանաբար 14 և 7 օրյա ուղևորություն դեպի Թաիլանդ :
Ավանդ "Անակնկալ"
12.12.2012 - Ս.թ. դեկտեմբերի 1-ից Կոնվերս Բանկը հայտարարում է նոր ավանդային ակցիա՝ >, որն ուժի մեջ է մինչև 2013թ. փետրվարի 28-ը : Ավանդն ընդունվում է ՀՀ դրամով, 12 ամիս ժամկետով, 12% տարեկան տոկոսադրույքով՝ տոկոսագումարները ներդրման պահին ստանալու հնարավորությամբ: Ավանդի գործողության ընթացքում Ավանդատուին հնարավորություն է ընձեռված մեկ անգամ նվազեցնելու ավանդը՝ ներդրված գումարի 30%-ի չափով