Ապառիկ զինվորականներին ծրագիր /13․01․2023-ից անորոշ ժամկետով դադարեցված է/
Վարկը տրամադրվում է "Կոնվերս Բանկ" ՓԲԸ կողմից (այսուհետ՝ Բանկ) ՀՀ ՊՆ, ՀՀ ԱԱԾ զինվորական և ՀՀ Ոստիկանության կոչում ունեցող անձնակազմին կենցաղային տեխնիկայի ձեռքբերման նպատակով, ներքոնշյալ պայմաններով.
Ծրագրի շահառու |
|
Վարկի նպատակ |
Կենցաղային տեխնիկայի ձեռբերում |
Վարկի արժույթ |
ՀՀ դրամ |
Վարկի նվազագույն գումար |
50,000 ՀՀ դրամ |
Վարկի առավելագույն գումար |
|
Վարկի ժամկետ |
3 - 84 ամիս |
Տարեկան անվանական տոկոսադրույք1 |
12% |
Տարեկան փաստացի տոկոսադրույք |
9.25 - 10.88% |
Վարկային հայտի ուսումնասիրության, վարկի տրամադրման և սպասարկման վճարներ |
0 ՀՀ դրամ |
Վարկի և տոկոսների մարման եղանակ |
Անուիտետային /հավասարաչափ ամսական մարում/ |
Վարկ/Գրավ հարաբերակցություն |
Մինչև 100% |
1 Ծրագրի շրջանակներում վարկառուները նոր վարկեր կարող են ստանալ սույն ծրագրի շրջանակներում նախկինում ստացված գործող վարկերից առնվազն մեկը մարելուց հետո, որի պայմանագրային գումարը պետք է լինի մեծ կամ հավասար ստացման ենթակա վարկի պայմանագրային գումարից:
2 Վարկի անվանական տոկոսադրույքը կարող է վերանայվել յուրաքանչյուր երեք տարին մեկ, վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխությունից կախված: Հաճախորդն իրավունք ունի վարկային պայմանագրով նախատեսված պարտավորությունները ժամկետից շուտ կատարել (մարել)՝ անկախ այն հանգամանքից, թե նման իրավունք վարկային պայմանագրով նախատեսված է, թե ոչ:
Վարկային պայմանագրով ունեցած պարտավորությունները ժամկետից շուտ կատարելու (մարելու) դեպքում համամասնորեն կնվազեցվի/կվերադարձվի վարկավորման ընդհանուր ծախսը, այդ թվում՝ վարկային պայմանագրի համաձայն վճարման ենթակա ընդհանուր տոկոսագումարը։
Վաղաժամկետ մարում
Հաճախորդն իրավունք ունի առանց որևէ պատճառաբանության միակողմանիորեն լուծելու վարկային պայմանագիրը դրա կնքմանը հաջորդող 7 աշխատանքային օրվա ընթացքում, եթե վարկային պայմանագրով ավելի երկար ժամկետ նախատեսված չէ (մտածելու ժամանակ): Այդ դեպքում հաճախորդը պարտավոր է վարկի գումարն օգտագործելու համար Բանկին վճարել տոկոսներ, որոնք հաշվարկվում են վարկային պայմանագրով նախատեսված տարեկան փաստացի տոկոսադրույքին համապատասխան: Վարկային պայմանագրի լուծման հետ կապված որևէ այլ հատուցում հաճախորդից պահանջվել չի կարող:
Հաճախորդն իրավունք ունի վարկային պայմանագրով նախատեսված պարտավորությունները ժամկետից շուտ կատարել (մարել)՝ անկախ այն հանգամանքից, թե նման իրավունք վարկային պայմանագրով նախատեսված է, թե ոչ:
Վարկային պայմանագրով ունեցած պարտավորությունները ժամկետից շուտ կատարելու (մարելու) դեպքում համամասնորեն կնվազեցվի վարկավորման ընդհանուր ծախսը:
Տույժեր և տուգանքներ
Պայմանագրով նախատեսված մարման ժամկետների խախտում թույլ տալու դեպքում Վարկառուն Բանկին վճարում է տույժ` ժամկետանց գումարի 0.13%-ի չափսով՝ ուշացման յուրաքանչյուր օրվա համար:
Ժամկետանց պարտավորությունները կատարելու դեպքում մարումները իրականացվում են հետևյալ հերթականությամբ` տույժ/տուգանք, տոկոսագումար, մայր գումար:
Վարկի վաղաժամկետ մարման դեպքում տույժեր և տուգանքներ սահմանված չեն:
Ապահովում
Ապառիկ ֆինանսավորման եղանակով տրամադրված միջոցներով ձեռք բերված ապրանքը ձևակերպվում է որպես գրավ (ծառայության ձեռքբերման դեպքում կարող է պահանջվել ապահովման այլ միջոց, այդ թվում՝ երրորդ անձանց երաշխավորություն):
Երաշխավորության վերաբերյալ բացատրական տեղեկատվությունԵթե վարկառուն չկատարի իր պարտավորությունները, ապա երաշխավորն է վճարելու նրա փոխարեն, վատանալու է նաև երաշխավորի վարկային պատմությունը և հնարավոր է՝ երաշխավորը զրկվի իր սեփական գույքից:
Կոնվերս Բանկը՝
1. երաշխավորին կտրամադրի վարկային և երաշխավորության պայմանագրերի և մարման գրաֆիկի օրինակ,
2. հաղորդակցումը կիրականացնի երաշխավորի կողմից ընտրված եղանակով,
3. առնվազն 7 օր առաջ կծանուցի պայմանագրի պայմանների փոփոխության մասին,
4. 1 օր առաջ կհիշեցնի առկա պարտավորության վերաբերյալ,
5. վարկի մարման ուշացման դեպքում՝ ամենաուշը մեկ օր հետո այդ մասին կտեղեկացնի երաշխավորին:
Երաշխավորն իրավունք ունի՝
- ցանկացած ժամանակ Բանկից պահանջել տեղեկատվություն վարկի մնացորդի չափի մասին,
- վարկառուից հետ ստանալու իր կողմից վարկի համար վճարած գումարները, ինչպես նաև վարկառուի փոխարեն կրած այլ վնասները:
Սահմանափակումներ
- Վարկի համար կարող են դիմել 21 - 60 տարեկան անձինք
- Դիմելու օրվան նախորդող երկու տարվա ընթացքում Հաճախորդը չպետք է ունենա "ստանդարտ" դասից ավելի խիստ դասով դասակարգված վարկեր
- Դիմելու օրվան նախորդող մեկ տարվա ընթացքում Հաճախորդի բոլոր վարկերի գծով ժամկետանց օրերի հանրագումարը չպետք է գերազանցի 20-ը
- Դիմելու պահին Հաճախորդը չպետք է ունենա ժամկետանց վարկային պարտավորություն (ներառյալ՝ երաշխավորություններ)
- Հաճախորդը Կոնվերս Բանկում կարող է ունենալ առավելագույնը երկու գործող ապառիկ վարկ
- Դիմելու պահին Հաճախորդի անգրավ վարկերի ամսական մարումների հանրագումարը չպետք է գերազանցի եկամտի 60%-ը (բացառությամբ եթե առկա է գործող անշարժ գույքի գրավով ապահովված վարկ, որը սպասարկվել է առնվազն 1 տարի):
- Վարկային հայտը կարող է մերժվել, եթե հայտի ներկայացման օրվան նախորդող մեկ շաբաթվա ընթացքում Հաճախորդն առնվազն երկու անգամ ֆինանսավորում ստանալու համար դիմել է այլ բանկեր/վարկային կազմակերպություններ:
- Հաճախորդի վարկային հայտը մերժվում է, եթե վարկունակության գնահատման նպատակով ստացվող "Աքռա Քրեդիտ Ռեփորթինգ" ՓԲԸ վարկային զեկույցի տվյալներն արգելափակված են:
Տոկոսագումարների հաշվարկման օրինակ
Հետևյալ պայմաններով վարկի դեպքում՝
Վարկի գումար |
500,000 ՀՀ դրամ |
Անվանական տոկոսադրույք |
12%՝ 2%-ի սուբսիդավորմամբ |
Մարման ժամկետ |
84 ամիս |
Մարումների հետ կապված գումարները կկազմեն՝
Ամսական մարում (մայր գումար + տոկոսագումար ) |
8,300.59 |
Ընդհանուր տոկոսագումար |
197,249.73 |
Մարումների հանրագումար |
697,249.73 |
Վարկի տոկոսագումարը հաշվարկվում է անվանական տոկոսադրույքի հիման վրա, որը կիրառվում է նվազող մնացորդի նկատմամբ, իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար տոկոսագումարները և վարկի տրամադրման ու սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:
Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը կարող եք գտնել հետևյալ հասցեում:
Բանկի հետ հաղորդակցման եղանակ
Դուք իրավունք ունեք հաղորդակցվել "Կոնվերս Բանկ" ՓԲԸ հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումն ամենահարմարավետն է՝ հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկից և ապահովում է գաղտնիություն:
Բացի այդ, պայմանագրի գործողության ընթացքում, էլեկտրոնային կապի միջոցով կամ Ձեր ընտրությամբ` այլ եղանակով (օրինակ՝ փոստային կապ, Բանկի տարածքում՝ առձեռն, և այլն), Բանկը Ձեզ կտրամադրի անվանական տոկոսադրույքի չափի, ծառայության ընդհանուր պայմանների և այլ վճարների, հաղորդակցման կարգի, պայմանագրից բխող իրավունքների, պարտականությունների կամ պատասխանատվության վրա ուղղակի ազդեցություն ունեցող իրավական ակտերի և այլ հանգամանքների փոփոխության, ներառյալ` վարկային բյուրո տվյալների փոխանցման մասին:
Քաղվածքների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրում (ներառյալ ԱԱՀ)
- Քաղվածքի տրամադրում ՀՀ օրենսդրությամբ սահմանված պարբերականությամբ (մեկ անգամ)` 0,
- Հավելյալ քաղվածքի տրամադրում1 ՀՀ օրենսդրությամբ սահմանված պարբերականությունից բացի.
- մինչև 3 տարի վաղեմության՝ 1,000 ՀՀ դրամ
- 3 տարի և ավելի վաղեմության (Բանկում պահպանված լինելու դեպքում)՝ 3,000 ՀՀ դրամ
- Տարբեր հաստատություններ ներկայացնելու համար տեղեկանք1
- Մեկ ամսվա ընթացքում բացված հաշիվների դեպքում2՝ 5,000 ՀՀ դրամ
- Ավելի վաղ բացված հաշիվների դեպքում՝ 3,000 ՀՀ դրամ
- Հաշվի/հաշիվների մնացորդի և/կամ շրջանառության մասին տեղեկանք՝ Բանկի ինտերնետային կայքի միջոցով ներկայացված հայտի հիման վրա՝ 3,000 ՀՀ դրամ
- Տեղեկանքներ/գրություններ կատարված գործարքների վերաբերյալ
- Մինչև մեկ ամսվա վաղեմություն ունեցող գործարքների համար՝ 3,000 ՀՀ դրամ
- Մեկ ամսից ավելի վաղեմություն ունեցող գործարքների համար՝ 5,000 ՀՀ դրամ
- Գործարքի կատարման հիմքեր, և այլ փաստաթղթերի պատճեններ (յուրաքանչյուր փաստաթղթի համար)
- Մինչև 1 ամիս վաղեմություն ունեցող՝ 1,800 ՀՀ դրամ
- Մինչև 1 տարի վաղեմություն ունեցող՝ 3,000 ՀՀ դրամ
- Մեկ տարուց ավելի վաղեմություն ունեցող՝ 12,000 ՀՀ դրամ
Այլ ծառայությունների սակագներ (ներառյալ ԱԱՀ)
- Քաղվածքների կամ այլ փաստաթղթերի փոստային առաքում
Ներհանրապետական և ԱՀ՝ 0
Միջազգային
- Օրենքով և պայմանագրով սահմանված լինելու դեպքում` առաքման ծառայությունը մատուցող կազմակերպության կողմից սահմանված սակագին
- Այլ դեպքերում` առաքման ծառայությունը մատուցող կազմակերպության կողմից սահմանված սակագին + 1,500 ՀՀ դրամ
- Քաղվածքների կամ այլ փաստաթղթերի՝ Պատվիրակված առաքման փոստային ծառայության միջոցով առաքում
- Ներհանրապետական և ԱՀ՝ 3,000 ՀՀ դրամ
- Միջազգային` Առաքման ծառայությունը մատուցող կազմակերպության կողմից սահմանված սակագին + 3,000 ՀՀ դրամ
- Վարկի պայմանների վերանայում3՝ 0.5%, նվազագույնը՝ 6,000 ՀՀ դրամ
1Նույն հաճախորդին տեղեկանքի և քաղվածքի միաժամանակյա տրամադրման և տեղեկանքի դիմաց գանձում նախատեսված լինելու դեպքում գանձումը կատարվում է միայն տեղեկանքի դիմաց:
2Մեկից ավելի գործող հաշիվ ունենալու պարագայում դիտարկվում է ավելի վաղ բացված հաշվի բացման ամսաթիվը՝ անկախ տեղեկանքում ներառվելու փաստից:
3 Սակագնի հաշվարկը կատարվում է` հիմք ընդունելով տրամադրված վարկի գումարը: Նախատեսված սակագները գանձվում են հաճախորդի կողմից վարկի պայմանների վերանայման դիմումը ներկայացնելու պահին:
Անհրաժեշտ փաստաթղթեր
1 |
Վարկային հայտ-հարցաթերթիկ |
2 |
Անձը հաստատող փաստաթուղթ և Հանրային ծառայությունների համարանիշ (կամ ՀԾՀ չստանալու վերաբերյալ տեղեկանք), ընդ որում վերջինս չի պահանջվում՝ եթե որպես անձը հաստատող փաստաթուղթ ներկայացվում է նույնականացման քարտ |
3 |
Տեղեկանք աշխատանքի վայրից, որում պետք է նշվեն զինվորական կոչումը և աշխատավարձի չափը, և որի տրամադրման ժամկետը Բանկ ներկայացնելու օրվա դրությամբ չպետք է գերազանցի 20 օրացուցային օրը |
4 |
Այլ փաստաթղթեր՝ ըստ պահանջի |
Ուշադրություն |
Ձեր կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում այդ տվյալները կտրամադրվեն վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է Ձեր վարկային պատմությունը: Վատ վարկային պատմություն ունենալը հետագայում կարող է խոչընդոտել վարկի ստացման հարցում: Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ստանալ Ձեր վարկային պատմության զեկույցը: |
Ձեր գույքը կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, եթե Դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների և վարկի գումարի մարումները: |
Գրավի իրացումից ստացված գումարը Ձեր վարկային պարտավորությունները մարելու համար բավարար չլինելու դեպքում, դրանք կարող են մարվել Ձեր և/կամ երաշխավորի այլ գույքի հաշվին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: |
Բանկը, «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից` «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ սպառողին: |
Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ կառավարության հետ կնքած համաձայնագրի պայմաններին համապատասխան, Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար, Բանկը կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում: |
Բանկն իրավասու է փոփոխել և լրացնել մատուցվող լրացուցիչ ծառայությունների սակագները՝ պայմանագրով սահմանված կարգով ծանուցելով այդ մասին հաճախորդներին` սեփական ինտերնետային էջում (www.conversebank.am) հաղորդագրություն հրապարակելով, Բանկի տարածքում հայտարարություններ փակցնելու միջոցով, փոստով ծանուցումն առաքելու միջոցով և հաճախորդի կողմից ընտրված Բանկի կողմից առաջարկվող այլ եղանակներով տրամադրելու միջոցով, որը համարվում է Հաճախորդի պատշաճ իրազեկում: |
Վարկ ստանալու համար դիմելիս Բանկը Ձեզ կտրամադրի սպառողական վարկի էական պայմանների անհատական թերթիկ, որում կներկայացվեն Ձեզ տրամադրվելիք Վարկի |
Վարկը տրամադրելու դրական որոշման և մերժման գործոններ
Բանկը հակված է տրամադրել վարկը, եթե՝
- Հայտատուն համապատասխանում է տվյալ վարկի տրամադրման պայմաններին և սահմանափակող դրույթներին
- Հայտատուն գնահատման արդյունքում ճանաչվում է վարկունակ
- Հայտատուի վարկային պատմությունը դրական է կամ բացակայում է
Հայտատուի՝ վերոնշյալ պայմաններից ցանկացածին, ինչպես նաև Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված այլ պահանջներին չհամապատասխանելը կարող է հանգեցնել վարկի տրամադրման մերժմանը:
Վարկի տրամադրման որոշման մասին տեղեկացնելու և վարկը տրամադրելու ժամկետներ
Վարկի տրամադրման որոշման կայացումը, Հաճախորդի իրազեկումը և տրամադրումն իրականացվում է դիմելու օրը:
Վարկի ձևակերպման վայր և տրամադրման եղանակ
Վարկը տրամադրվում է Բանկի հետ համագործակցող վաճառակետերում՝ գումարն անկանխիկ եղանակով փոխանցվում է վաճառակետի հաշվին:
"Ձեր ֆինանսական տեղեկատուն"
"Ձեր ֆինանսական տեղեկատուն» ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է՝ https://www.fininfo.am/compare-credit-loan:
Վեճերի և տարաձայնությունների լուծման կարգ
Հաճախորդի և Բանկի միջև ծագած ցանկացած վեճ և տարաձայնություն նախ և առաջ լուծվում է երկուստեք` փոխադարձ բանակցությունների միջոցով, իսկ համաձայնության չգալու դեպքում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված ինչպես դատական կարգով, այնպես էլ Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով (ֆիզիկական անձանց դեպքում):
Ծանուցում Ֆինանսական համակարգի հաշտարարի վերաբերյալ
Տեղեկացնում ենք, որ "Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին" ՀՀ օրենքի համաձայն՝ "Կոնվերս Բանկ" ՓԲԸ կողմից Ձեզ մատուցվող ծառայությունների հետ կապված տասը միլիոն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթով գումարը չգերազանցող գույքային պահանջի դեպքում ծագած վեճերն ու տարաձայնությունները կարող են լուծվել Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:
Բանկի և Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի միջև կնքված համաձայնագրի համաձայն՝ Բանկը հրաժարվում է Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից միայն այն գույքային պահանջների մասով, որոնց չափը չի գերազանցում 250,000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, իսկ գործարքի գումարի չափը չի գերազանցում 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը:
Հասցե` 0010 ք. Երևան, Մ. Խորենացու փող. 15, «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն 7-րդ հարկ
Էլ. փոստ՝ [email protected]
Հեռախոս` (+37460) 70-11-11
Ֆաքս` (+37410) 58-24-21
Կապ Բանկի հետ
Հավելյալ տեղեկատվության համար կարող եք՝
- այցելել Բանկի https://www.conversebank.am ինտերնետային կայք
- այցելել Բանկի Գլխավոր գրասենյակի Հաճախորդների սպասարկման գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ
- զանգահարել +374 10 511211 հեռախոսահամարով
- Viber ՝ +374 95 511211
- Skype ՝ conversebank-callcenter
Թարմացվել է 09.08.2022թ. 14:00
Տեղեկատվական ամփոփագիր
Վարկի տրամադրման պայմանները մինչ 09.08.2022