Կոնվերս Բանկը հնարավորություն է ընձեռում բոլոր տեսակի կոմունալ վարձավճարները կատարել.
- Բանկի բոլոր մասնաճյուղերում,
- բանկոմատների միջոցով,
- առանց Բանկ հաճախելու` նախապես լրացրած հայտի հիման վրա, խնայողական և քարտային հաշիվներից ավտոմատ գանձումների միջոցով` վարձավճարների կատարման հոգսը հանձնելով Բանկին:
Կոմունալ վարձավճարների կատարում Բանկում
Հաշված րոպեների ընթացքում Բանկում կարելի է կատարել բոլոր տեսակի կոմունալ վարձերի վճարում: Բացի այդ, Կոնվերս Բանկը եզակի հնարավորություն է ստեղծել Բանկ հաճախողների համար. Կոնվերս Բանկի գլխամասային գրասենյակում տեղեկատու կրպակ սարքի վրա հավաքելով հեռախոսահամարը կամ աբոնենտային քարտի համարը, կարելի է միանգամից իմանալ կոմունալ վարձավճարների գծով պարտքը:
Կոմունալ վարձավճարների կատարում` բանկոմատների միջոցով
Կոնվերս Բանկի բանկոմատների միջոցով, առանց Բանկ հաճախելու, օրվա ցանկացած ժամին VISA, ARCA և MasterCard վճարահաշվարկային քարտերի միջոցով կարելի է կատարել կոմունալ վարձավճարեր, բացառությամբ ջրի վարձավճարի:
Կոմունալ վարձավճարների կատարում` առանց Բանկ հաճախելու
Կոնվերս Բանկն առաջարկում է հայտերի հիման վրա կոմունալ վարձավճարների ընդունման եզակի տարբերակ, որը ժամանակի խնայման լավագույն միջոց է` կոմունալ վարձավճարների կատարման ավելորդ հոգսերից և հերթերից զերծ մնալու համար: Ունենալով Կոնվերս Բանկում ընթացիկ կամ քարտային հաշիվ, կոմունալ վարձավճարներ կատարելու համար հարկավոր չէ հաճախել Բանկ կամ փոստային բաժանմունք, այլ պարզապես անհրաժեշտ է մի անգամ առցանց լրացնել "Հաշիվներից կոմունալ վարձավճարների գանձման" հայտը բերել Կոնվերս Բանկի որևէ մասնաճյուղ և Ձեր կոմունալ վճարումները կկատարվեն ավտոմատ: Իսկ Հաշիվներից կոմունալ վճարումների ավտոմատ գանձման հայտում լրացումներ և փոփոխություններ կատարելու համար հայտը այստեղ է:
Հայտում նշվում է.
- յուրաքանչյուր ամսվա վարձավճարների կատարման նախընտրելի օրը /ամսվա 12-25-ը ընկած ժամանակահատվածում/,
- ըստ առանձին կոմունալ ծառայության տեսակի գումարի առավելագույն չափը, որի սահմաններում Բանկը կարող է կատարել ավտոմատ գանձումը /դրանից ավելիի դեպքում գանձումը կկատարվի հաճախորդի հետ համաձայնեցնելուց հետո/,
- հասցեն կամ էլեկտրոնային հասցեն կամ ֆաքսի համարը` կատարված վարձավճարների գանձման մասին հաճախորդին տեղեկացնելու համար:
Լրացրած հայտի հիման վրա Կոնվերս Բանկը ավտոմատ կերպով կատարում է`
- էլեկտրաէներգիայի
- գազի
- խմելու ջրի
- շարժական և ոչ շարժական հեռախոսների
կոմունալ վարձավճարների գանձումներ և յուրաքանչյուր վճարման մասին տեղեկացնում է հաճախորդին:
Վարձավճարների գանձման ավտոմատ համակարգը հնարավորություն է տալիս կատարել մի քանի բաժանորդների վճարներ, այսինքն` կարող եք կատարել նաև Ձեր հարազատների կոմունալ վարձավճարները:
ALO կանխավճարային քարտերի լիցքավորման վճարների ընդունում Բանկում
Այսուհետ քաղաքացիները կարող են բջջային հեռախոսների ALO կանխավճարային քարտերը լիցքավորել առանց լիցքավորման քարտ գնելու` Կոնվերս Բանկի ցանկացած մասնաճյուղում կատարելով ALO կանխավճարային քարտերի լիցքավորման վճարներ` ցանկացած գումարով, բայց ոչ ավել, քան 90,000 ՀՀ դրամը:
Հարգելի հաճախորդներ,
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել Բանկի գլխամասային գրասենյակ` Հանրապետության հրապարակ, Վազգեն Սարգսյան 26/1 հասցեով կամ զանգահարել 511211 հեռախոսահամարներով, ինչպես նաև Բանկի բոլոր մասնաճյուղերին` հետևյալ հասցեներով և հեռախոսահամարներով: