Թեժ գիծ +37410 511 211

ԿՍՊ Ծրագրեր

Դարձիր Ձմեռ Պապ

30.01.2014

Կոնվերս Բանկը մեկ անգամ ևս երեխաներին պարգևեց ուրախ Ամանոր՝ "Դարձիր Ձմեռ Պապ" արդեն ավանդական ակցիայի շնորհիվ: Բարեգործական այս նախաձեռնության շրջանակներում Բանկի գխավոր գրասենյակում տեղադրված տոնածառը շուրջ մեկ ամիս խաղալիքների փոխարեն զարդարված էր բացիկներով, որոնց վրա պատկերված էին երեխաների նկարներն ու ամանորյա ցանկությունները: Ակցիայի շրջանակներում Կոնվերս Բանկի հաճախորդներն ու աշխատակիցները մանուկների համար նախատեսված նվերները թողնում էին տոնածառի տակ, ինչպես նաև գումար փոխանցում հատուկ հաշվեհամարին:

"Յուրաքանչյուր տարի այս ակցիան կազմակերպելիս մենք առավել կարևորում ենք հենց անհատական մոտեցումը: Այս տարի աննախադեպ էր Կոնվերս Բանկի հաճախորդների աջակցությունը՝ մեկնարկից գրեթե մեկ շաբաթ անց մեր տոնածառին չկար չիրականացված ոչ մի երազանք", – պատմում է Կոնվերս Բանկի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը:


Այս տարի "Դարձիր Ձմեռ Պապ" ակցիայի նվերները նախատեսված են Գյումրիի երեխաների համար: Ամանորից մի քանի օր առաջ՝ դեկտեմբերի 25-ին, մանուկներին այցելեցին Կոնվերս Բանկի աշխատակիցները, ովքեր և փոխանցեցին երեխաներին բոլոր նվերները: 

← Վերադառնալ ցուցակին