Թեժ գիծ +37410 511 211

ԿՍՊ Ծրագրեր

68 երեխաներ ստացան իրենց ցանկալի ամանորյա նվերները

02.01.2016

<<Դարձիր Ձմեռ պապ>> բարեգործական ակցիայի շնորհիվ Կապան քաղաքի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատության թվով 68 երեխաներ ստացան իրենց ցանկալի ամանորյա նվերները:

Կոնվերս Բանկը հավատարիմ մնալով <<Ամանորը իսկապես բարի է, երբ սեր և հոգատարություն ես տալիս դրա կարիքն ունեցողին>> կարգախոսին՝ ևս մեկ անգամ կարողացավ երեխաներին պարգևել սիրո, հոգատարության ու ջերմության զգացում: Բանկի աշխատակիցների և հաճախորդների իրականացրած կարևոր ներդրման շնորհիվ երեխաները շարունակում են հավատալ ամանորյա հրաշքների: 

← Վերադառնալ ցուցակին