Մեկնարկել է §Տաղանդավոր երեխաներ¦ նախագիծը
31.03.2016
Արամ Խաչատրյան տուն-թանգարանում մեկնարկեց Կոնվերս Բանկի և Դասական երաժշտության զարգացման հիմնադրամի համատեղ նախագիծը:
Նախագծի նպատակն է բացահայտել և ֆինանսապես աջակցել երաժշտությամբ զբաղվող շնորհալի երեխաներին: Արդյունքում երեխաները հնարավորություն կունենան արտերկրում կրթություն ստանալ, ինչպես նաև մասնակցել տարբեր երաժշտական մրցույթների և միջոցառումների:
§Շատ-շատ տաղանդավոր երեխաներ այսօր չունեն պատշաճ կրթություն ստանալու հնարավորություն: Կյանքի կոչելով §Տաղանդավոր Երեխաներ¦ նախագիծը, մենք նպատակ ենք դնում ունենալ ապագա Կոմիտասներ, Խաչատրյաններ և Բաբաջանյաններ¦, - նշեց Բանկի Գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը:
Շնորհանդեսին հաջորդեց Դասական երաժշտության զարգացման հիմնադրամի սաների համերգը: Երեխաները իրենց անզուգական կատարումներով հուզեցին բոլոր հյուրերին: Համերգը ավարտվեց Արամ Խաչատրյանի անվան եռյակի ելույթով: