Թեժ գիծ +37410 511 211

ԿՍՊ Ծրագրեր

Կոնվերս Բանկի հաճելի անակնկալը աշխատակիցների երեխաների համար

01.06.2017

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Կոնվերս Բանկը հաճելի անակնկալ էր նախապատրաստել աշխատակիցների երեխաների համար:

Կիրակի օրը "Երազ" այգում տոնական մթնոլորտ էր: Կոնվերս Բանկի աշխատակիցների՝ մոտ 70 երեխաների հրճվանքին ու ոգևորությանը չափ ու սահման չկար:Նրանց թույլատրվել էր այն, ինչն այլ օրերին, որպես կանոն, արգելված է լինում: Երեխաներն աներևակայելի ոգևորությամբ հավաքում էին "երկնքից թափվող" թղթերի կտորները և դրանցից պատարաստված "փափուկ գնդակներով" հարվածում իրար՝ իրենց հետևից թողնելով թղթի կույտեր: Անհոգ վազում ու գնդակ էին խաղում…

Բանկը հոգացել էր նաև միջոցառման կրթական բաղադրիչի մասին: Երեխաներին հյուր էին եկել նաև Երևանի զարգացնող կենտրոններից մեկի աշխատակիցները, որոնք երեխաների համար "Հետաքրքրաշարժ քիմիայի " դաս էին կազմակերպել՝ քիմիական փորձերում ներգրավելով նաև միջոցառմանը ներկա փոքրիկներին: 

← Վերադառնալ ցուցակին