Բարեգործական ակցիա Կոնվերս Բանկի կողմից` գլյուկոմետրի թեստ-երիզներ 200 երեխաների համար
06.06.2017
Հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, Կոնվերս Բանկը հանձնեց "Մուրացան" հիվանդանոցային համալիրի էնդոկրինոլոգիական կլինիկային 200 գլյուկոմետրի թեստ-երիզ՝ շաքարային դիաբետով հիվանդ երեխաների համար:
Բարեգործական ծրագրի շրջանակում Բանկը պատրաստեց անակնկալներ և նվերներ հիվանդանոցի երեխաների համար: Երեխաները հանդիպեցին իրենց սիրելի մուլտհերոսներին և ծաղրածու Ծիմոնին: Վերջիններս տարբեր խաղերով և պարերով երեխաների օրը վերածեցին տոնի:
Հիշեցնենք, որ յուրաքանչյուր տարի Կոնվերս Բանկը մասնակցում է երեխաներին նվիրված տարբեր բարեգործական ակցիաների: 2015 թվականի hունիսին Բանկի ողջ անձնակազմը և հաճախորդները միացան "Նվիրիր Կյանք" բարեգործական հիմնադրամի նախաձեռնությանը՝ հանձնելով արյուն Արյունաբանական Կենտրոնում բուժվող երեխաների համար: