Թեժ գիծ +37410 511 211

ԿՍՊ Ծրագրեր

Կոնվերս Բանկում նշել են բանկային աշխատակցի տոնը

22.11.2017

Նոյեմբերի 22-ին՝ Բանկային աշխատակցի օրվա կապակցությամբ, Կոնվերս Բանկում կայացավ Բանկում 20 և ավելի տարվա աշխատանքային փորձ ունեցող աշխատակիցների պարգևատրման արարողությունը:

"Կոնվերս Բանկը ունի ավանդույթներ, որոնց պահպանման հարցում Ձեր ավանդն անուրանալի է: Դուք ոչ միայն Բանկի արժեհամակարգի կրողներն եք, այլև մարդիկ, ովքեր իրենց աշխատանքով, նվիրվածությամբ մեծ ավանդ են ներդրել Բանկի կայացման զարգացման գործում",- շնորհակալություն հայտնելով նրանց՝ ասաց Բանկի Գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանը:

Նույն օրը հայտարարվեց Կոնվերս Բանկում նոր՝ Մենթորների ակումբի ստեղծման մասին, որի նպատակն է Բանկի փորձառու աշխատակիցների փորձի, տեսական և պրակտիկ գիտելիքների փոխանցումը նորեկներին:

Նախաձեռնության մեկնարկը նշանավորվեց Բանկի հին աշխատակիցների կողմից նորեկներին մասնագիտական գրականության հանձնմամբ: 

← Վերադառնալ ցուցակին