Թեժ գիծ +37410 511 211

ԿՍՊ Ծրագրեր

Պարգևատրվել են Կոնվերս Բանկի "Լավագույն աշխատակիցները"

27.12.2017

Դեկտեմբերի 27-ին Կոնվերս Բանկում կայացավ "Լավագույն աշխատակից" կոչմանն արժանացած աշխատակիցների պարգևատրման արարողությունը:

"2017թ-ին Բանկն աճի աննախադեպ բարձր ցուցանիշներ է ապահովել բոլոր ուղղություններով: Այդ հաջողությունը մեծապես պայմանավորված է եղել յուրաքանչյուրիս արհեստավարժությամբ ու նվիրված աշխատանքով: Այնպես որ՝ 2017թ Բանկի "Լավագույն աշխատակից" կոչմանն արժանանալու հավակնորդ էր մեր Թիմի յուրաքանչյուր անդամ: Այս առումով Տնօրինության առջև լավագույններից լավագույնին ընտրելու բարդագույն խնդիր էր դրված: Ընտրությունը կատարվել է՝ հաշվի առնելով անհատական բարձր կատարողականը, Թիմային, նորարար ու գերլարված աշխատանքը",- իր խոսքում ասաց Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրեն, Տնօրինության նախագահ Արթուր Հակոբյան:

Արդյունավետ աշխատանքի համար եվս մեկ անգամ շնորհակալություն հայտնելով ողջ Թիմին, նա վստահություն հայտնեց, որ" նոր "լավագույն"-ներին բացահայտելու ներքին թեժ մրցակցության ականատեսը կլինենք նաև հաջորդ տարիներին":

"Լավագույն աշխատակից" ճանաչված աշխատակիցներին հանձնվեց Բանկի տարբերանշանով ժամացույցներ, ինչին հաջորդեց տոնական երեկոն: 

← Վերադառնալ ցուցակին