Թեժ գիծ +37410 511 211

ԿՍՊ Ծրագրեր

Կոնվերս Բանկի ֆինասավորմամբ "Շիրակացու ճեմարան"-ում բացվեց բնական գիտությունների լաբորատոր համալիր

05.09.2018

Կոնվերս Բանկի և "Շիրակացու ճեմարանի զարգացման հիմնադրամի" հետ համագործակցության շրջանակներում "Շիրակացու ճեմարան" միջազգային գիտակրթական համալիրում պաշտոնապես բացվեց բնական գիտությունների լաբորատոր համալիրը:

"Սա Կոնվերս Բանկի սոցիալական պատասխանատվության քաղաքականության շրջանակներում հերթական միջոցառումն է: Մենք վստահ ենք, որ Հայաստանի ապագան կերտելու են մրցունակ, միջազգային չափորոշիչներին համապատասխան կրթություն ստացած սերունդները: Կրթված ու բարձունքներ նվաճելու հավակնություններ ունեցող երիտասարդներն են այն ներուժը, որոնց շնորհիվ մենք ներկայանալու ենք աշխարհին: Հենց այս գիտակցմամբ մենք ներգրավվեցինք Ճեմարանի՝ կրթական միջավայրի բարելավման նախագծում՝ այդպիսով ընդլայնելով այս կրթօջախի հետ համագործակցությունը: Համոզված ենք , որ ժամանակակից պահանջներին համապատասխանող լաբորատորիաները կնպաստեն ճեմարանականների շրջանում բնագիտական առարկաների նկատմամբ հետաքրքրության մեծացմանը",- բացման արարողության ժամանակ ասաց Կոնվերս Բանկի Գործադիր Տնօրեն Արթուր Հակոբյանը:

"Տարանջատելով լսարանը լաբորատորիայից՝ այս տարածքում ստեղծել ենք բնական գիտությունների միջավայր, որտեղ մեր սաները հնարավորություն կունենան դասերի հետ զուգահեռ իրականացնել նաև լաբորատոր և փորձարարական աշխատանքներ",- "Շիրակացու ճեմարան" միջազգային գիտակրթական համալիրի տնօրեն Աշոտ Ալիխանյանը՝ հավելելով, որ բոլոր բնական գիտությունները որպես մեկ ամբողջականություն դիտարկող այս ձևաչափը համահունչ է Միջազգային բակալավրիատի պահանջներին:

Ներկայում Կոնվերս Բանկը համագործակցում է տարբեր կրթօջախների հետ՝ գործարկելով քարտային և վարկային պրոդուկտներ, ինչպես նաև աջակցում է տարբեր կրթական ծրագրերի իրականացմանը: 

← Վերադառնալ ցուցակին