Թեժ գիծ +37410 511 211

ԿՍՊ Ծրագրեր

Կոնվերս Բանկի 25-ամյակին նվիրված պրեմիերայով ավարտվեց Երևանյան երաժշտական փառատոնը

12.09.2018

Հոկտեմբերի 25-ին՝ Ջակոմո Պուչինիի "Մադամ Բաթերֆլայ" օպերայի պրեմիերայով ավարտվեց Երևանյան 12-րդ միջազգային երաժշտական փառատոնը: Ներկայացումը նվիրված էր փառատոնի գլխավոր հովանավոր Կոնվերս Բանկի 25-ամյակին: Ներկա էին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ տիկնոջ հետ, պաշտոնատար անձինք, գործարարներ, երաժշտասերներ….

"Մադամ Բաթերֆլայը" բեմադրվել է Երևանյան փառատոնի շրջանակներում և հայկական բեմերում չի հնչել արդեն 10-ը տարի: Հուսով ենք, մեր այս բեմադրությունը, ինչպես նաև փառատոնի շրջանակներում 12 համերգները գոհացրեցին անգամ ամենախստապահանջ երաժշտասերներին: Այս տարի մենք հնարավորություն ունեցանք ունկնդրել բացառիկ կատարումներ՝ աշխարհահռչակ երաժիշտների կատարմամբ",- իր խոսքում ասաց Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:

Մադամ Բաթերֆլայի դերում հանդես է եկել աշխարհի լավագույն բաթերֆլայներից մեկը՝ մեր հայրենակցուհի Լիանա Ալեքսանյանը:

"Ողջ աշխարհում ընդունված է, որ բիզնեսն աջակցում է մշակույթի զարգացմանը: Շնորհակալություն ենք հայտնում Կոնվերս Բանկին, որ փառատոնին իր աջակցությամբ մեզ հնարավորություն տվեց բեմադրել և մայր բեմում ներկայացնել աշխարհի ամենահայտնի բեմերում մշտապես մեծաթիվ հանդիսատես հավաքող "Մադամ Բաթերֆլայ" օպերան",- իր խոսքում ասաց Լիաննա Ալեքսանյանը:

Նշվեց նաև, որ "Մադամ Բաթերֆլայ"-ը դասվում է աշխարհի ամենահաճախ բեմադրվող օպերաների շարքին: Դրան նպաստում են օպերայի մեղեդային նրբագեղությունը, գլխավոր հերոսուհու անհավանական մաքրությունն ու անկեղծությունը և նրա կերպարի աննկարագրելի քնարականությունը, որը օպերայի վերջում դառնում է խորը ողբերգական:

Հայաստանում "Մադամ Բաթերֆլայ"-ը առաջին անգամ ներկայացվել է 1934թ.-ին, Ալ. Սպենդիարյանի ազգային ակադեմիական օպերայի և բալետի թատրոնում, դիրիժոր՝ Գևորգ Բուդաղյան: Վերջին անգամ այն հնչել է Արամ Խաչատրյան համերգասրահի բեմից, տասը տարի առաջ՝ 2008թ-ին, որպես թատերականացված համերգային կատարում՝ մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ և Սուքիաս Թորոսյանի բեմադրությամբ: 

← Վերադառնալ ցուցակին