Թեժ գիծ +37410 511 211

ԿՍՊ Ծրագրեր

Կոնվերս Բանկը մասնակցել և աջակցել է Երևանի վազքի մարաթոնին

22.10.2018

Կոնվերս Բանկի աջակցությամբ հոկտեմբերի 21-ին կայացել է Երեւանի վազքի մարաթոնը:Հանրության շրջանում այս միջոցառման նկատմամբ մեծ հետաքրքրության շնորհիվ մարաթոնն ընդգրկվել էր Երեւանի 2800-ամյակի միջոցառումների ցանկում:

«Կոնվերս Բանկը կարեւորում է առողջ ապրելակերպի խրախուսումը՝ պարբերաբար մասնակցելով ու ֆինանսավորելով սպորտի հանրայնացմանն ուղղված տարբեր ծրագրեր: Բանկի 25-ամյակի միջոցառումների շրջանակում, այս տարի, մեր աջակցությամբ է անցկացվել նաեւ Yerevan Spring Run-ը: Իսկ մեկ այլ նախաձեռնության շրջանակում Երեւանում, մարզերում եւ Արցախում մարզահրապարակների շինարարություն է սկսվել»,- ասել է Կոնվերս Բանկի Մարքեթինգի բաժնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Կարինա Վոլկովան՝ հիշեցնելով, որ Երեւանի վազքի մարաթոնի կազմակերպմանը Կոնվերս Բանկն աջակցել է նաեւ նախորդ տարի:
 

← Վերադառնալ ցուցակին