Թեժ գիծ +37410 511 211

ԿՍՊ Ծրագրեր

Նոր Հաճնում մարզահրապարակի բացմամբ Կոնվերս Բանկը ավարտել է առողջ ապրելակերպի խրախուսման մասշտաբային ծրագիրը

12.11.2019

Նոյեմբերի 8-ին Նոր Հաճնում կայացել է Կոնվերս Բանկի ֆինանսավորմամբ կառուցված պրոֆեսիոնալ մարզահրապարակի բացման արարողությունը, որին ներկա էին հյուրեր տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններից, Կոնվերս Բանկի և StreetWorkOut հայաստանյան ֆեդերացիայից ներկայացուցիչներ, Նոր Հաճնի բնակիչներ:
Հայաստանում և Արցախում պրոֆեսիոնալ մարզահրապարակների շինարարության նախագիծը մեկնարկել էր նախորդ տարի՝ Կոնվերս Բանկի հիմնադրման 25-ամյակի միջոցառումների շրջանակում: Արդյունքում, մարզահրապարակներ են կառուցվել Բանկի գործընկեր 5 համայնքում՝ Երևանում, Շուշիում, Գյումրիում, Մեծամորում և Նոր Հաճնում: Նախագծի ընդհանուր արժեքը մոտ 24 մլն դրամ է:
"Նոր Հաճնում պրոֆեսիոնալ մարզահրապարակի բացմամբ մենք ավարտում ենք առողջ ապրելակերպի խրախուսմանն ուղղված նախագիծը: Դրա իրականացմամբ ՀՀ և Արցախի 5 համայնքի բնակիչներ ստացան առողջ ապրելակերպ վարելու, սպորտով զբաղվելու նոր հնարավորություններ: Մարզահրապարակները կառուցված են միջազգային ամենաբարձր չափորոշիչներին համապատասխան: Նախատեսված լինելով ինչպես պրոֆեսիոնալ մարզիկների, այնպես էլ սկսնակների համար, դրանք կարճ ժամանակահատվածում դարձել են համայնքների բնակիչների առօրյայի անբաժանելի մասը",- իր խոսքում ասել է Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրեն, Տնօրինության նախագահ Արթուր Հակոբյանը:
Մանրամասները՝ https://www.conversebank.am/hy/news1/item/2019/11/11/sportsground/
 

← Վերադառնալ ցուցակին