Թեժ գիծ +37410 511 211

ԿՍՊ Ծրագրեր

Կոնվերս բանկի և ՀԱՖՆ համագործակցությանը նվիրված գալա-համերգով ավարտվել է Երևանյան միջազգային երաժշտական փառատոնը

12.11.2019

Հոկտեմբերի 25-ին՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և Կոնվերս Բանկի երկարամյա համագործակցությանը նվիրված գալա-համերգով ավարտվել է Երևանյան 13-րդ միջազգային երաժշտական փառատոնը:
Գալա-համերգի ընթացքում հնչել են Մոցարտի, Ջ. Գերշվինի և Բրամսի ստեղծագործությունները: Խմբավարն էր Ալեքսանդր Լիբրայխը(Գերմանիա): Ծրագրում ներառված առանցքային ստեղծագործության՝ Ջ. Գերշվնի Դաշնամուրի կոնցերտ լա մաժոր-ի մենակատարն էր հայտնի դաշնակահար Ֆրեդդի Քեմփֆինը:
"Գերշվինի այս ստեղծագործությունը քիչ է կատարվում իր բարդության պատճառով: Սակայն այն աներևակայելի հարուստ է էմոցիաներով և լավագույնս պատկերացում է տալիս Գերշվինի ստեղծագործական անհատականության, հարուստ ներաշխարհի մասին: Ուրախ եմ, որ փառատոնի շրջանակում մենք հնարավորություն ունեցանք ներկայացնել այս ստեղծագործությունը, և հայ ունկնդիրը մեծ ոգևորությամբ ընդունեց այն",- իր խոսքում ասել է Ֆրեդդի Քեմփֆը:
Ընդհանուր առմամբ, Երևանյան երաժշտական 13-րդ միջազգային փառատոնին մասնակցել ենք հայտնի երաժիշտ-կատարողներ աշխարհի ավելի քան 15 երկրներից:
"Մշակույթի՝ մասնավորապես, դասական երաժշտության հանրայնացման հարցում հասարակություն-բիզնես համագործակցության ձևաչափը ամենաարդյունավետներից է: Վերջին տարիներին Կոնվերս Բանկը հանդես է գալիս Երևանյան երաժշտական փառատոնի աջակից: Բանկի հետ մեր համագործակցությունը պատահական չէ. այն մշակույթի ոլորտում ամենաակտիվ բանկն է, որի հետ համատեղ նախագծերը հանրային ու մասնավոր հատվածների կառույցների համագործակցության լավագույն օրինակներից են",- ասել է Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Ռուզաննա Սիրունյանը: 

← Վերադառնալ ցուցակին