Թեժ գիծ +37410 511 211

ԿՍՊ Ծրագրեր

Կոնվերս բանկը "Երգով ու սիրով" փառատոնի աջակիցն է

02.06.2021

“Հայաստանի փոքրիկ երգիչներ” մանկական ֆիլհարմոնիայի “Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն” ծրագրի շրջանակում Արցախում ընթանում է “Երգով ու սիրով” փառատոնը: Փառատոնն անցկացվում է Արցախում և Սյունիքում՝ Ստեփանակերտի, Մարտունու, Հադրութի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Քաջարանի, Մեղրիի, Ագարակի, Խնձորեսկի, և Շինուհայրի գործող երգչախմբերի մասնակցությամբ:
“Սահմանն ուժեղ է առաջին հերթին իր բնակիչներով: “Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն” ծրագրի հիմնական նպատակը սահմանամերձ բնակավայրերի երեխաներին գոտեպնդելն ու ոգևորելն է: Սա յուրաքանչյուրիս պարտքն է: Նրանցից յուրաքանչյուրը պիտի վստահ լինի, որ իր թիկունքն ամուր է, որ մենք իրենց հետ ենք: Մյուս կողմից, սա սահմանին ապրող երեխաների ձայնը լսելի դարձնելու, նրանց մասին եւս մեկ անգամ խոսելու հիանալի հնարավորություն է” ,-ասում է “Հայաստանի փոքրիկ երգիչներ” երգչախմբի գեղավեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանը:

Նախագիծը “Հայաստանի փոքրիկ երգիչներ” մանկական ֆիլհարմոնիան իրականացնում է ԿԳՄՍՆ հետ համատեղ: Ֆինանսական աջակիցն է Կոնվերս Բանկը:

“Պատասխանատու բիզնեսի դերն ու նշանակությունը մշակույթի, գիտության, կրթության հանրայնացման, զարգացման հարցերում շատ մեծ է: Որքան մեծ լինի բիզնեսի հետաքրքրությունը մշակութային նախաձեռնությունների նկատմամբ, այնքան մեծ է այս ոլորտում հաջողելու, հետաքրքիր երկարաժամկետ նախագծեր իրականացնելու հնարավորությունը, որոնք կհագեցնեն “մշակութային սովը”, և որոնց շնորհիվ մշակութային արժեքներ կստեղծվեն: Հուսով եմ, այս հարցում Կոնվերս Բանկի հետ եւս համագործակցությունը շարունակական կլինի”,-ասել է մաեստրո Հեքեքյանը:

Այսօր՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը, տեղի կունենա Արցախի փառատոնի եզրափակիչ համերգը՝ մոտ 170 երեխաների մասնակցությամբ: Փառատոնի շրջանակներում հաջորդ համերգը կկայանա հունիսի 3-ին՝ Կապանում:

Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:
 

← Վերադառնալ ցուցակին