Մի հաջողության պատմություն- Արգենտինական կենտրոն
01.09.2021
Կոնվերս Բանկը շնորհավորում է Գիտելիքի եւ դպրության օրվա կապակցությամբ եւ ներկայացնում Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում իրականացված կրթական հետաքրքիր մի նախաձեռնություն՝ Արգենտինական կենտրոնը:
“Բրյուսովի անվան պետական համալսարանում, ինչպես գիտեք, լեզուներ են ուսումնասիրում: Կրթօջախը հայտնի է իր ավանդույթներով. շատ կարեւոր է մշակույթ ճանաչելը, որովհետեւ դա է ձեւավորում համապատասխան լեզվամտածողությունը, օգնում սովորել լեզուն նաեւ մշակույթի միջոցով՝ ճանաչել ժեստերը, ավանդույթները, որպեսզի կարողանաս այդ ազգերի ներկայացուցիչների հետ շփվել եւ ճիշտ հաղորդակցություն ապահովել”,- ասում է Բրյուսովի անվան պետական համալսարանի Արտաքին կապերի եւ միջազգային համագործակցության վարչության պետ Քրիստինա Ծատուրյանը:
Հենց այդ նկատառումով էլ 2019թ Համալսարանը եւ Արգենտինայի դեսպանատունը մտադրություն հայտնեցին համալսարանում իսպաներենի ուսուցման կենտրոն ստեղծել:
“Նախագծի իրականացման երրորդ կողմ հանդես եկավ Կոնվերս Բանկը, որի ֆինանսավորմամբ ու աջակցությամբ ստեղծվեց Արգենտինական կենտրոնը: Դա շատ կարեւոր քայլ էր, որի շրջանակում ստեղծվեցին համապատասխան միջավայր ու պայմաններ իսպաներենի ուսումնասիրման համար: Այսօր այստեղ հանդես են գալիս դասախոսներ Իսպանիայից, Արգենտինայից: Գեներացվում ու կյանքի են կոչվում մտքեր ու գաղափարներ”,- նշում է նա:
Տեսանյութը` https://www.youtube.com/watch?v=jCpP-NwrWXc&ab_channel=ConverseBank