Թեժ գիծ +37410 511 211

Մամուլը մեր մասին

BANKS.AM / "Կոնվերս բանկը" գործարկել է նոր ժամկետային ավանդատեսակներ

18.05.2010

«Կոնվերս բանկը» գործարկել է 3 նոր ժամկետային ավանդատեսակ` «Ոսկե մանուկ», «Բարեկեցիկ ապագա» եւ «Թոշակ»:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունում, «Ոսկե մանուկ» ավանդն ընդունում է առարկայազուրկ ոսկով: Անչափահաս երեխաների անունով կուտակային ավանդն ընդունվում է ավանդատուի օրինական ներկայացուցչի կողմից, 5-ից 16 տարով, 0% տոկոսադրույքով` ավանդի պարբերաբար համալրման հնարավորությամբ: Ավանդի ժամկետի վերջում ավանդատուն կարող է ստանալ գումարը կամ պատվիրել համապատասխան քաշի ոսկու ստանդարտացված ձուլակտոր:

«Բարեկեցիկ ապագա» ավանդի առավելագույն ժամկետը 10 տարի է, նվազագույն գումարը` 50 հազար դրամ, կամ $200: Ավանդն ընդունվում է «Կոնվերս բանկի» տաերկան հաշվարկային տոկոսադրույքով (ներկայումս` 10%)` գումարած 5%: «Կոնվերս բանկի» հաշվարկային տոկոսադրույքը փոփոխական է եւ վերանայվում է ամիսը մեկ անգամ: Ավանդատուները կարող են ամսական պարբերականությամբ ավելացնել առավելագույնը 100 հազար դրամ, կամ $300: Ժամկետի ավարտին ավանդատուն կարող է ամբողջ գումարը ստանալ միանգամից կամ սահմանել բաշխման ժամկետ եւ կուտակված գումարը իր նախընտրած ժամանակացույցով ստանալ հավասարաչափ բաշխմամբ: Ընդ որում, բաշխման ժամկետի ընթացքում մնացորդային արժեքի վրա կշարունակվի տոկոսների հաշվարկը:

«Թոշակ» ավանդն ուղղված է հասուն տարիքի քաղաքացիներին, ովքեր ստանում են ամսական թոշակ եւ ցանկանում են որոշակի գումար կուտակել: Ավանդն ընդունվում է 1 տարի ժամկետով, տարեկան 13% տոկոսադրույքով: Ավանդի նվազագույն գումարը 10 հազար դրամ է, ամսական կուտակման առավելագույն գումարը կազմում է առաջին անգամ ներդրված գումարի հնգապատիկը: Ավանդի վաղաժամկետ դադարեցման դեպքում կատարվում է վերահաշվարկ` տարեկան 6% տոկոսադրույքով:

http://banks.am/am-news-2-4547.html

BANKS.AM

← Վերադառնալ ցուցակին