Թեժ գիծ +37410 511 211

Մամուլը մեր մասին

"Կոնվերս" վերապատրաստման կենտրոնն իր դռները բացեց առաջին ուսանողների համար

"Կոնվերս" վերապատրաստման կենտրոնն իր  դռները բացեց առաջին ուսանողների համար

27.10.2015 - Հոկտեմբերի 23-ին «Կոնվերս» վերապատրաստման կենտրոնն իր դռները բացեց երիտասարդների համար: Առաջին դասը վարեց Կոնվերս Բանկի Գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը:

Կոնվերս Բանկի հետ միասին օգնեք Վանաձորի դպրոցի երեխաներին նոր տարին սկսել նոր երաժշտական գործիքներով

Կոնվերս Բանկի հետ միասին օգնեք Վանաձորի դպրոցի երեխաներին նոր տարին սկսել նոր երաժշտական գործիքներով

30.05.2014 - Կոնվերս Բանկի նախաձեռնությամբ >-ի հետ համատեղ մեկնարկել է > նախագիծը, որի շրջանակներում յուրաքանչյուր ոք Կոնվերս Բանկի հատուկ հաշվեհամարին կարող է փոխանցել գումար՝ Վանաձորի երաժշտական դպրոցի սաներին աջակցելու համար: Բարեգործական դրամահավաքն ավարտվելու է սեպտեմբերի 1-ին, երբ ողջ գումարը կրկնապատկվելու է Բանկի կողմից: Այս միջոցներով ձեռք են բերվելու նոր երաժշտական գործիքներ՝ երեխաների համար: Բոլոր ցանկացողները փոխանցում կարող են կատարել հունիսի 2-ից մինչև օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ Հ/Հ 1930036912207200 AMD, Կոնվերս Բանկ՝ Մանուկների օգնության բարեգործական հաշվեհամարին:

Կոնվերս Բանկն աջակցում է Քեսաբի հայերին

Կոնվերս Բանկն աջակցում է Քեսաբի հայերին

13.05.2014 - Կոնվերս Բանկը միանում է Ջինիշյան հիշատակի հիմնադրամի դրամահավաքին՝ Քեսաբի հայրենակիցներին օժանդակություն ցուցաբերելու նպատակով: Կոնվերս Բանկի նախաձեռնությամբ երկու ամսով երկու ընտանիք Լաթաքիայում կապահովվեն վարձով բնակարանով և սննդամթերքով: Եթե նշյալ ժամանակահատվածում հակամարտության գոտում կրկին խաղաղություն չհաստատվի, Կոնվերս Բանկը կվերանայի ընտանիքների օժանդակության իր նախագիծը:

Կոնվերս Բանկը վերաբացում է Կիլիկիա մասնաճյուղը

11.04.2014 - Կոնվերս Բանկը բարելավում է իր մասնաճյուղային ցանցը: Ապրիլի 9-ին տեղի ունեցավ Բանկի "Կիլիկիա" մասնաճյուղի պաշտոնական վերաբացումը Քաջազնունի 4/1 հասցեում: Մասնաճյուղը նախկինում գործում էր Հրազդանի կիրճ 4/1 հասցեում:

Սմարթ մրցույթի և IBM մենթորության օր՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ

Սմարթ մրցույթի և IBM մենթորության օր՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ

02.04.2014 - Կոնվերս Բանկը աջակցեց Հայաստանում առաջին անգամ կայացած Սմարթ մրցույթի և IBM մենթորության օրվա անցկացմանը: Բանկը մշտապես բարձր է գնահատում Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացմանը նպաստող միջոցառումները և կարևորում է իր մասնակցությունը բնագավառի զարգացման գործընթացին:

Տրանսֆեր քարտ` արագ դրամական փոխանցումների ստացում առանց բանկ այցելելու

02.04.2014 - Կոնվերս Բանկի Տրանսֆեր քարտի շնորհիվ արագ դրամական փոխանցումների համակարգերից օգտվելը դարձել է իրապես հարմար: Այժմ Converse Transfer, Avers, Unistream, Anelik, Moneygram, Interexpress, Tandem համակարգերով գումարը կարելի է ստանալ անմիջապես քարտային հաշվին՝ առանց բանկ այցելելու: