Տրանսֆեր քարտ` արագ դրամական փոխանցումների ստացում առանց բանկ այցելելու
01.04.2014 - Կոնվերս Բանկի Տրանսֆեր քարտի շնորհիվ արագ դրամական փոխանցումների համակարգերից օգտվելը դարձել է իրապես հարմար: Այժմ Converse Transfer, Avers, Unistream, Anelik, Moneygram, Interexpress, Tandem համակարգերով գումարը կարելի է ստանալ անմիջապես քարտային հաշվին՝ առանց բանկ այցելելու:
Կոնվերս Բանկն իրականացնում է “Ուղևորություն AVERS--ի հետ” ակցիա
09.12.2013 - Ակցիան իրականացվում է “AVERS” միջազգային դրամական փոխանցումների համակարգի հետ համատեղ՝ ս.թ. դեկտեմբերի սկզբից մինչև 2014թ. ապրիլի 1-ը:
Կոնվերս Բանկն այսուհետ կիրականացնի դրամական փոխանցումները նաև իր սեփական “Կոնվերս Տրանսֆեր” համակարգով
02.12.2013 - ՀՀ Կենտրոնական Բանկի թույլտվությամբ Կոնվերս Բանկն ու Հայփոստ ը այսուհետ հնարավորություն են ստացել իրականացնել դրամական փոխանցումներ նոր “Կոնվերս Տրանսֆեր” համակարգով: Համակարգը նախատեսված է ֆիզիկական անձանց կողմից ոչ առևտրային փոխանցումների համար և հնարավորություն է տալիս փոխանցումներն իրականացնել առանց հաշվի բացման: Այն հատկապես հարմար է այն անձանց համար, ովքեր ցանկանում են արագ գումարներ փոխանցել իրենց հարազատներին և մտերիմներին ՀՀ մարզերի, քաղաքների և նույնիսկ ամենահեռավոր գյուղերի միջև: Մոտ ապագայում “Կոնվերս Տրանսֆեր” համակարգով դրամական փոխանցումներ կիրականացվեն նաև արտերկրից:
Կոնվերս Բանկի աշխատակիցները բարձրացնում են իրենց մասնագիտական հմտությունները
05.11.2013 - Բանկի աշխատակիցների մասնագիտական հմտությունների ու կարողությունների շարունակական բարելավումն ու արդիականացումը Կոնվերս Բանկի ռազմավարական կարևոր ուղղություններից է, որի շնորհիվ Բանկը ձգտում է հնարավորինս արագ արձագանքել շուկայում տեղի ունեցող փոփոխություններին և հաճախորդներին պարբերաբար առաջարկել նոր հարմար ու հետաքրքիր հնարավորություններ:
Վճարե′ք MasterCard քարտերով և շահե′ք
04.11.2013 - Կոնվերս Բանկը Արմենիան Քարդ ՓԲԸ և MasterCard Ընկերությունների հետ համատեղ իրականացնում է խրախուսական ծրագիր իր Maestro, MasterCard Standard և MasterCard Gold քարտապանների համար:
Կոնվերս Բանկն անցկացրեց «20 Շանս» նոր ավանդային ակցիայի անդրանիկ խաղարկությունը
30.10.2013 - «20 Շանս» ավանդի առաջին խաղարկությունը տեղի ունեցավ ս.թ. հոկտեմբերի 30-ին՝ Կոնվերս Բանկի գլխամասային գրասենյակում: