Համագործակցություն՝ Visa & Myus.com
12.12.2012 - Visa -ն դարձել է MyUS.com պորտալի պաշտոնական վճարային գործընկերը, որի շնորհիվ ամերիկյան ինտերնետ-խանութներում գնումները կդառնան ավելի հարմար և դյուրին հայաստանցի գնորդների համար: Արժե նշել, որ Visa քարտատերերը կարող են օգտվել հատուկ առաջարկներից: Ընդ որում, գնումների սիրահարները կարող են օգտվել նոր առավելություններից արդեն մոտ ապագայում, իսկ ավելի կոնկրետ՝ ԱՄՆ-ում ավանդական սուրբծննդյան զեղչերի նախաշեմին:
՛՛Կոնվերս Գոլ՛՛ - ակցիա Կոնվերս բանկի VISA քարտապանների համար
09.11.2012 - Ս.թ. նոյեմբերի 1-ից իրականացնելով անկանխիկ գործարքներ Կոնվերս Բանկի VISA քարտերով, քարտապանները կհավաքեն ՛՛գոլեր՛՛ և հնարավորություն կստանան շահելու Կոնվերս Բանկի գլխավոր մրցանակը՝ երկու անձի համար նախատեսված եռօրյա ուղևորություն դեպի Մադրիդ և հնարավորություն դիտելու էլ-կլասիկոն՝ ՛՛ Ռեալ Մադրիդ - Բարսելոնա ՛՛ ֆուտբոլային խաղը՝ 2013թ. մարտի 3-ին:
Կոնվերս Բանկը բացեց իր <<Էրեբունի>> մասնաճյուղը
07.11.2012 - Ս.թ. նոյեմբերի 6-ին Էրեբունի 11 հասցեում պաշտոնապես բացվեց Կոնվերս Բանկի 30-րդ մասնաճյուղը: ՛՛Էրեբունի՛՛ Մասնաճյուղը լավագույնս հարմարեցված է բանկային ժամանակակից ծառայությունների սպասարկման ստանդարտներին և հագեցած է անհրաժեշտ սարքավորումներով և անձնակազմով՝ սպասարկելու օրական շուրջ 150-200 հաճախորդի:
Միասին նշենք ՛՛ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԽՆԱՅՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԸ՛՛ !!!
30.10.2012 - Հոկտեմբերի 31-ը՝ ՛՛Համաշխարհային խնայողությունների օրը՛՛, կնշվի նաև Հայաստանում: Տոնի շրջանակներում Կոնվերս Բանկը միայն երեք օր՝ հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 2-ը, հնարավորություն կընձեռնի իր հաճախորդներին ներդնելու ՛՛ԱՌԱՏ ԱՇՈՒՆ՛՛ ավանդը առավել բարձր տոկոսադրույքով և ցածր՝ ընդամենը 10.000 դրամ նվազագույն շեմով:
Ճամփորդական քարտ Կոնվերս Բանկից
25.10.2012 - Բոլոր նրանց համար, ովքեր սիրում են ճամփորդել !!! Կոնվերս Բանկն առաջարկում է վարկային ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՔԱՐՏ:
Նոր հնարավորություններ Կոնվերս Բանկի ավանդատուների համար
15.10.2012 - Մինչև դեկտեմբերի 31-ը Կոնվերս Բանկը շահավետ պայմաններով ավանդ կներգրավի այն անձանցից, ովքեր նախընտրում են իրենց խնայողությունները պահել ԱՄՆ դոլարով: ՛՛Կարաս Պլյուս՛՛ ավանդային ակցիայի շրջանակներում հաճախորդներին առաջարկվող տարեկան տոկոսադրույքը կկազմի 8%` 12 ամսով և 9%` 18 ամսով ներդնելու պարագայում :