Թեժ գիծ +37410 511 211

Փոստբանկային ծառայություններ

Ընդհանուր տեղեկատվություն

2010 թվականին "Կոնվերս Բանկ" ՓԲԸ և "Հայփոստ" ՓԲԸ համատեղ ջանքերով սկիզբ դրվեց "Հայփոստ" ՓԲԸ փոստային բաժանմունքների միջոցով "Կոնվերս Բանկ" ՓԲԸ բանկային ծառայությունների մատուցմանը, որի հիմնական նպատակն է "Հայփոստ" ՓԲԸ լայն սպասարկման ցանցի շնորհիվ Հայաստանի Հանրապետության ազգաբնակչությանն առավել հասանելի դարձնելու "Կոնվերս Բանկ" ՓԲԸ բանկային ծառայությունները:
"Հայփոստ" ՓԲԸ փոստային բաժանմունքների միջոցով "Կոնվերս Բանկ" ՓԲԸ բանկային ծառայությունները նախատեսված են միայն ֆիզիկական անձանց համար, բացառությամբ անհատ ձեռնարկատերերի:

"Հայփոստ" ՓԲԸ փոստային բաժանմունքների միջոցով "Կոնվերս Բանկ" ՓԲԸ բանկային ծառայությունների մատուցումն իրականացվում է երկու եղանակով՝

  • "Հայփոստ" ՓԲԸ փոստային բաժանմունքների տարածքում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով "Կոնվերս Բանկ" ՓԲԸ մասնաճյուղի գործարկում (փոստբանկային մասնաճյուղ).
  •  "Հայփոստ" ՓԲԸ համապատասխան փոստային բաժանմունքների միջոցով "Կոնվերս Բանկ" ՓԲԸ բանկային ծառայությունների մատուցում՝ առանց ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով բանկի մասնաճյուղ գրանցելու:

Փոստբանկային մասնաճյուղեր

Ներկայումս գործում է թվով 1 փոստբանկային մասնաճյուղ՝ ք. Երևան, Բաղրամյան 23 հասցեում գտնվող "Կոնվերս Բանկ" ՓԲԸ "Փոստբանկ 19" մասնաճյուղը, որը ՀՀ կենտրոնական բանկի կողմից գրանցվել է 2010 թվականին:
Փոստբանկային մասնաճյուղն իրականացնում է հետևյալ գործառնություները՝

 

"Հայփոստ" ՓԲԸ փոստային բաժանմունքների միջոցով  "Կոնվերս Բանկ" ՓԲԸ բանկային ծառայությունների մատուցում՝ առանց ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով բանկի մասնաճյուղ գրանցելու

 

"Հայփոստ" ՓԲԸ համապատասխան փոստային բաժանմունքների միջոցով "Կոնվերս Բանկ" ՓԲԸ-ը հաճախորդներին մատուցում է հետևյալ բանկային ծառայությունը՝

  • "Մեծ քարտ" դեբետային վճարային քարտի տրամադրում և սպասարկում, բացառությամբ ՊՈՍ տերմինալով գումարի կանխիկացման:

"Հայփոստ" ՓԲԸ փոստային բաժանմունքների ցանկ, որոնց միջոցով հնարավոր է օգտվել վերոնշյալ բանկային ծառայություններից

 

Փոստային բաժանմունքի փոստային դասիչ Հասցե
0002 Ք. Երևան, Սարյան 22
0006 Ք. Երևան, Գարեգին Նժդեհի 7
0009 Ք. Երևան, Կորյունի 25, բն 14
0012 Ք. Երևան, Կոմիտասի 19
0014 Ք. Երևան, Շիրվանզադե 2
0033 Ք. Երևան, Սիամանթո 1
0051 Ք. Երևան, Կոմիտասի 41
0061 Ք. Երևան, Արշակունյաց 54
0069 Ք. Երևան, Դրոյի 15
0079 Ք. Երևան, Ա. Միկոյան 17
0084 Ք. Երևան, Հ/Ա, Բ-2թ., Օգանովի 3