Կոնվերս Բանկում ներդված է նյութական և ոչ նյութական խրախուսման արդյունավետ համակարգ:
Նյութական խրախուսման համակարգը ներառում է`
- շուկայականից առավել բարենպաստ պայմաններով բանկային ծառայությունների տրամադրում
- աշխատողների և վերջիններիս ընտանիքի անդամների առողջության ապահովագրություն
- վարձատրության և փոխհատուցման ճկուն համակարգ` ներառյալ հաստատուն և փոփոխական վճարներ,
- պարգևատրումներ և խրախուսական վճարներ
Ոչ նյութական խրախուսման համակարգը ներառում է`
- անձնական և մասնագիտական զարգացման, կարիերայի աճի հնարավորություն
- աշխատակիցների անհատական ներդրումների ճանաչումը բանկի և թիմի առաջխաղացման գործում, որը թույլ է տալիս ամրապնդել թիմային ոգին՝ արժևորելով աշխատակցի և առանձին թիմերի նվաճումները:
- աշխատակիցների ուսուցում և զարգացում: Քաջ գիտակցելով, որ անձնակազմը հանդիսանում է բանկի ամենաարժեքավոր ակտիվը, հետևաբար անձնակազմի ուսուցման և զարգացման համար կատարված ցանկացած ծախս զգալի ներդրում է բանկի հետագա առաջմղման համար:
Ավելին, մենք մեր աշխատակցիներին հնարավորություն ենք տալիս կյանքի կոչել իրենց մասնագիտական և տեսական ներուժը, և շարունակաբար զարգացնել և խթանել այն: Մենք աշխատակիցներին ընձեռում ենք կարիերիայի աճի հնարավորություն՝ թափուր հաստիքների առաջացման դեպքում առաջնային նախապատվությունը տալով ներքին դիմորդներին, և աշխատակցի բարձունքների հասնելու հնարավորությունը կախված է վերջիննիս հմտություններից, նվիրվածությունից և ավելին իրագործելու ցանկությունից:
Այդուհանդերձ մեր աշխատակիցները քաջ գիտակցում են, որ բանկի և իրենց հաջողությունները փոխկապակցված են: