"Ապագայի թիմ" ուսումնական ծրագիր
"ԱՊԱԳԱՅԻ ԹԻՄ" ռեզերվային ծրագիր
Ծրագրի տևողություն-2 ամիս
Ծրագրի անցկացման վայր-Բանկի բոլոր մասնաճյուղերում
Հայտարարության սկիզբ-Մարտ 16, 2022թ.
Հայտարարության ավարտ - Մարտ 26. 2022թ.
ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Կոնվերս Բանկը շարունակում է իրականացնել "Ապագայի Թիմ" ռեզերվային ծրագիրը և հայտարարում է հերթական խմբի հավաքագրման մեկնարկը: Այս ծրագիրն ակտիվ, եռանդուն ու նպատակասլաց երիտասարդների համար է, ովքեր փնտրում են զարգացման նոր հնարավորություններ և ունեն մեր թիմին միանալու ցանկություն և ձգտում:
Ծրագիրը Ձեզ հնարավորություն կընձեռնի ձեռք բերել տեսական և գործնական գիտելիքներ, որոնք կլինեն հիմնաքարային Ձեր՝ ֆինանսաբանկային համակարգում հետագա կարիերայի համար: 2-ամսյա անվճար ուսուցումից հետո լավագույնները կմիանան Կոնվերս Բանկի թիմին:
Ծրագրին ցանկալի է դիմեն բուհը ավարտած կամ ավարտական կուրսի ուսանողները:
Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է՝
- Լինել բակալավր 4-րդ կամ մագիստրատուրայի 1-ին և 2-րդ կուրսի ուսանողներ,
- Ունենալ տնտեսագիտական/ֆինանսական մասնագիտացում,
- Ունենալ հաղորդակցման լավ հմտություններ
- Օտար լեզուների /ռուսերեն,անգլերեն/իմացությունը կդիտարկվի որպես առավելություն,
Բանկի մասին
"Կոնվերս Բանկ" ՓԲԸ-ն դինամիկ զարգացող բանկ է, որն առաջարկում է բազմատեսակ ծառայություններ ֆիզիկական և իրավաբանական անձանց համար: Բանկն ունի ավելի քան 29 տարվա պատմություն:
Բանկի դինամիկ զարգացումն ապահովվում է բարձրակարգ արհեստավարժ անձնակազմով, որի շնորհիվ Բանկն ի վիճակի է արագորեն արձագանքել շուկայում տեղի ունեցող փոփոխություններին` հաճախորդներին շարունակաբար առաջարկելով նորանոր հարմար ու հետաքրքիր բանկային ծառայություններ:
Մենք տրամադրում ենք՝
- Մրցունակ աշխատավարձ,
- Պարգևավճարների և խրախուսումների ճկուն համակարգ,
- Արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ,
- Առողջության ապահովագրություն,
- Մասնագիտական զարգացում:
Բանկը կարևորում է յուրաքանչյուր աշխատակցի համար անձնական և մասնագիտական զարգացման ներդրում՝ պահելով նրանց շուկայի առաջատար դիրքերում, նաև ընձեռում է կարիերայի աճի հնարավորություն` անձնակազմի յուրաքանչյուր անդամի համար:
Դիմելու կարգը:
Ցանկացող թեկնածուներին խնդրում ենք ուղարկել Ձեր դիմում-հայտերը ("Կոնվերս Բանկ" ՓԲԸ դիմում-հայտի ձև) [email protected] հասցեով: Հաղորդագրության վերնագիր դաշտը անհրաժեշտ է լրացնել հետևյալ կերպ` "Ռեզերվային խմբի դիմորդ":
Կդիտարկվեն միայն պատշաճ կերպով լրացված դիմում-հայտերը: Կտեղեկացվեն միայն ընտրված թեկնածուները: