Թեժ գիծ +37410 511 211

Կոնվերս Բանկը որպես գործատու

Մեր հաջողության գրավականը Բանկի պրոֆեսիոնալ անձնակազմն է, որը աշխատում է միասնական թիմային ոգու, փոխադարձ հարգանքի և վստահության մթնոլորտում:

Առաջադեմ և արհեստավարժ աշխատակիցները մեր ընկերության մրցակցային առավելությունն են:

Այսօր Կոնվերս Բանկի թիմը ընդգրկում է շուրջ 700 պրոֆեսիոնալ: Բանկն ունի 35 մասնաճյուղ, որոնց շնորհիվ Բանկի ծառայությունները մատչելի են ինչպես Հայաստանում, այնպես էլ ԼՂՀ-ում:

Մենք ողջունում ենք փորձառու դիմորդների, որոնք`

  • նախաձեռնող և նպատակաուղղված են,
  • լի են եռանդով,
  • օժտված են նորարարական գաղափարներով
  • ունեն աճի և զարգացման շարունակական ձգտում

Մենք գնահատում ենք աշխատակիցների արդյունավետ որոշումներ կայացնելու, ինչպես նաև թիմում աշխատելու կարողությունը:

Մենք հնարավորություն ենք ստեղծում նաև համարձակ, նպատակասլաց և հետաքրքրասեր ուսանողների համար, որոնցից լավագույները ուսումնական պրակտիկայի հաջող ավարտից հետո ընդգրկվում են Բանկի կադրային ռեզերվում:

Մաղթում ենք Ձեզ վստահ և կայուն քայլերով կառուցել Ձեր աշխատանքային ապագան: