Ընդհանուր նշանակության սպառողական վարկ
Վարկը տրամադրվում է "Կոնվերս Բանկ" ՓԲԸ (այսուհետ՝ Բանկ) կողմից ՀՀ քաղաքացի և/կամ ռեզիդենտ ֆիզիկական անձանց, ներքոնշյալ պայմաններով.
|
Գումար և արժույթ |
30,000 - 20,000,000 ՀՀ դրամ |
|
|
Ժամկետ |
1 - 60 ամիս |
|
|
Հաճախորդների խումբ |
Բանկում գործող հաշվով աշխատավարձ ստացող |
Այլ |
|
Տարեկան անվանական տոկոսադրույք* |
17.00 - 24.00% |
19.00 - 24.00% |
|
Տարեկան փաստացի տոկոսադրույք |
18.01 - 24.00% |
20.32 - 24.00% |
|
Հայտի ուսումնասիրության վճար |
0 |
|
|
Տրամադրման վճար |
0 |
|
|
Սպասարկման վճար |
0 |
|
|
*Կախված հաճախորդի վարկունակությունից, վարկային պատմությունից, վարկ/գրավ հարաբերակցությունից, համագործակցության պայմաններից (օրինակ` աշխատավարձայն նախագծի մասնակից): |
||
Ընդհանուր դրույթներ և պայմաններ
Մինչև 15 մլն ՀՀ դրամ գումարի չափով կրեդիտավորման պայմանագրերի դեպքում.
• Հաճախորդն իրավունք ունի առանց որևէ պատճառաբանության միակողմանիորեն լուծելու վարկային պայմանագիրը դրա կնքմանը հաջորդող 7 աշխատանքային օրվա ընթացքում, եթե վարկային պայմանագրով ավելի երկար ժամկետ նախատեսված չէ (մտածելու ժամանակ): Այդ դեպքում հաճախորդը պարտավոր է վարկի գումարն օգտագործելու համար Բանկին վճարել տոկոսներ, որոնք հաշվարկվում են վարկային պայմանագրով նախատեսված տարեկան փաստացի տոկոսադրույքին համապատասխան: Վարկային պայմանագրի լուծման հետ կապված որևէ այլ հատուցում հաճախորդից պահանջվել չի կարող:
• Հաճախորդն իրավունք ունի վարկային պայմանագրով նախատեսված պարտավորությունները ժամկետից շուտ կատարել (մարել)՝ անկախ այն հանգամանքից, թե նման իրավունք վարկային պայմանագրով նախատեսված է, թե ոչ:
• Վարկային պայմանագրով ունեցած պարտավորությունները ժամկետից շուտ կատարելու (մարելու) դեպքում համամասնորեն կնվազեցվի/կվերադարձվի վարկավորման ընդհանուր ծախսը, այդ թվում՝ վարկային պայմանագրի համաձայն վճարման ենթակա ընդհանուր տոկոսագումարը և կրեդիտի տրամադրման վճարը:
Տույժեր և տուգանքներ
• Պայմանագրով նախատեսված մարման ժամկետների խախտում թույլ տալու դեպքում Վարկառուն Բանկին վճարում է տույժ` ժամկետանց գումարի 0.13% չափով՝ ուշացման յուրաքանչյուր օրվա համար:
Ժամկետանց պարտավորությունները կատարելու դեպքում մարումները իրականացվում են հետևյալ հերթականությամբ` - տույժ/տուգանք - տոկոսագումար, սպասարկման վճար - մայր գումար:
• Մինչև 15 մլն ՀՀ դրամ գումարի չափով տրամադրված վարկերի վաղաժամկետ մարման դեպքում տույժեր և տուգանքներ չեն կիրառվում:
• 15 մլն ՀՀ դրամ գումարը գերազանցող վարկերի համար գործողության առաջին 3 տարիների ընթացքում վաղաժամկետ ամբողջական մարման դեպքում կիրառվում է տուգանք վարկի սկզբնական գումարի 3%-ի չափով: Վարկային պայմանագրի գործողության մնացած ժամանակահատվածի համար Վարկը վաղաժամկետ մարելու տուգանք սահմանված չէ:
Վարկի մարման հաճախականություն և եղանակ
Սահմանվում է վարկի հաստատման որոշմամբ` հետևյալ եղանակներից մեկով.
• "Անուիտետային" (հավասարաչափ ամսական մարում), որում մայր գումարը և կուտակված տոկոսները ներառված են փոփոխական մասերով:
• "Զսպանակաձև" (նվազող ամսական մարում), որում մայր գումարը ներառված է հավասար չափով, իսկ կուտակված տոկոսները` փոփոխական:
• "Խառը", որի դեպքում վարկի մայր գումարի մարումները սահմանվում են ֆինանսական հոսքերի դինամիկայից ելնելով: Կարող է սահմանվել մինչև 12 ամիս մարման արտոնյալ ժամանակահատված:
Ապահովում
Վարկառուի եկամուտ կամ երաշխավոր
Երաշխավորին ներկայացվող պահանջներ
Որպես երաշխավոր կարող են հանդես գալ իրավաբանական և ֆիզիկական անձինք: Երաշխավորը՝
• պետք է ունենա կայուն հիմնավորված եկամուտ և/կամ սեփականության/համասեփականության իրավունքով պատկանող անշարժ և/կամ պետական գրանցման ենթակա շարժական գույք,
• վարկի տրամադրման պահին կարող է ունենալ առավելագույնը 3 գործող երաշխավորություն` տրամադրված այլ անձանց պարտավորությունների դիմաց, որոնց պարտավորությունները ժամկետանց չեն,
• վարկի տրամադրման պահին չպետք է ունենա խնդրահարույց, իսկ վերջին 12 ամիսների ընթացքում 30 և ավելի օր ժամկետանց պարտավորություններ:
Երաշխավորության վերաբերյալ բացատրական տեղեկատվություն
Եթե վարկառուն չկատարի իր պարտավորությունները, ապա երաշխավորն է վճարելու նրա փոխարեն, վատանալու է նաև երաշխավորի վարկային պատմությունը և հնարավոր է՝ երաշխավորը զրկվի իր սեփական գույքից:
Կոնվերս Բանկը՝
• երաշխավորին կտրամադրի վարկային և երաշխավորության պայմանագրերի և մարման գրաֆիկի օրինակ,
• հաղորդակցումը կիրականացնի երաշխավորի կողմից ընտրված եղանակով,
• առնվազն 7 օր առաջ կծանուցի պայմանագրի պայմանների փոփոխության մասին,
• 1 օր առաջ կհիշեցնի առկա պարտավորության վերաբերյալ,
• վարկի մարման ուշացման դեպքում՝ ամենաուշը մեկ օր հետո այդ մասին կտեղեկացնի երաշխավորին:
Երաշխավորն իրավունք ունի՝
• ցանկացած ժամանակ Բանկից պահանջել տեղեկատվություն վարկի մնացորդի չափի մասին,
• վարկառուից հետ ստանալու իր կողմից վարկի համար վճարած գումարները, ինչպես նաև վարկառուի փոխարեն կրած այլ վնասները:
Սահմանափակումներ
• Վարկունակության գնահատման ցուցանիշներ.
- OTI ≤ 70%
OTI - Վարկի տրամադրման պահին վարկառուի անունով առկա բոլոր վարկերի (ներառյալ` դիտարկվող վարկի) գծով մայր գումարի, տոկոսագումարի, սպասարկման և ապահովագրության վճարների (առկայության դեպքում) ամսական մարումների՝ ժամանակացույցով սահմանվող առավելագույն մեծությունների հանրագումարի հարաբերակցությունը ամսական զուտ եկամուտների հանրագումարին:
• Վարկային պատմության պահանջներ.
- Հայտի դիտարկման պահին չպետք է առկա լինեն ժամկետանց, ինչպես նաև «ստանդարտ»-ից խիստ դասով գործող պարտավորություններ,
- Վարկի համար դիմելու օրվան նախորդող մեկ տարվա ընթացքում չպետք է առկա լինի «ստանդարտ»-ից խիստ դասակարգում, իսկ ժամկետանց օրերի քանակը պետք է համապատասխանի Բանկի կողմից սահմանված պահանջներին:
Տոկոսագումարների հաշվարկման օրինակ
Հետևյալ պայմաններով վարկի դեպքում՝
|
Վարկի գումար |
1,000,000 ՀՀ դրամ |
|
Անվանական տոկոսադրույք |
17% |
|
Մարման ժամկետ |
36 ամիս |
|
Մարման տեսակ |
անուիտետային |
Մարումների հետ կապված գումարները կկազմեն՝
|
Ամսական մարում (մայր գումար + տոկոսագումար) |
35,652.73 |
|
Ընդհանուր տոկոսագումար |
283,498.19 |
|
Մարումների հանրագումար |
1,283,498.19 |
Վարկի տոկոսագումարը հաշվարկվում է անվանական տոկոսադրույքի հիման վրա, որը կիրառվում է նվազող մնացորդի նկատմամբ, իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար տոկոսագումարները և վարկի տրամադրման ու սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:
Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը կարող եք գտնել հետևյալ հասցեում:
Բանկի հետ հաղորդակցման եղանակ
Դուք իրավունք ունեք հաղորդակցվել "Կոնվերս Բանկ" ՓԲԸ հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումն ամենահարմարավետն է՝ հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկից և ապահովում է գաղտնիություն:
Բացի այդ, պայմանագրի գործողության ընթացքում, էլեկտրոնային կապի միջոցով կամ Ձեր ընտրությամբ` այլ եղանակով (օրինակ՝ փոստային կապ, Բանկի տարածքում՝ առձեռն, և այլն), Բանկը Ձեզ կտրամադրի ծառայության ընդհանուր պայմանների և այլ վճարների, հաղորդակցման կարգի, պայմանագրից բխող իրավունքների, պարտականությունների կամ պատասխանատվության վրա ուղղակի ազդեցություն ունեցող իրավական ակտերի և այլ հանգամանքների փոփոխության, ներառյալ` վարկային բյուրո տվյալների փոխանցման մասին:
Քաղվածքների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրում (ներառյալ ԱԱՀ)
• Քաղվածքի տրամադրում ՀՀ օրենսդրությամբ և/կամ պայմանագրով սահմանված պարբերականությամբ հաճախորդի նախընտրած եղանակով՝ 0
• ՀՀ օրենսդրությամբ և/կամ պայմանագրով սահմանված պարբերականությամբ էլեկտրոնային եղանակով տրամադրված քաղվածքների՝ հաճախորդի ցանկությամբ հավելյալ տրամադրում վերջինիս նախընտրելի եղանակով և նախընտրելի ժամանակահատվածի համար (յուրաքանչյուր ժամանակահատվածի համար մեկ անգամ)՝ 0
• Քաղվածքի տրամադրում նախորդ կետերում սահմանված պարբերականությունից բացի1
- մինչև 3 տարի վաղեմության՝ 1,000 ՀՀ դրամ
- 3 տարի և ավելի վաղեմության (Բանկում պահպանված լինելու դեպքում)՝ 3,000 ՀՀ դրամ
• Տարբեր հաստատություններ ներկայացնելու համար տեղեկանք1
- Մեկ ամսվա ընթացքում բացված հաշիվների դեպքում2՝ 5,000 ՀՀ դրամ
- Ավելի վաղ բացված հաշիվների դեպքում՝ 3,000 ՀՀ դրամ
• Հաշվի/հաշիվների մնացորդի և/կամ շրջանառության մասին տեղեկանք՝ Բանկի ինտերնետային կայքի միջոցով ներկայացված հայտի հիման վրա՝ 3,000 ՀՀ դրամ
• Տեղեկանքներ/գրություններ կատարված գործարքների վերաբերյալ
- Մինչև մեկ ամսվա վաղեմություն ունեցող գործարքների համար՝ 3,000 ՀՀ դրամ
- Մեկ ամսից ավելի վաղեմություն ունեցող գործարքների համար՝ 5,000 ՀՀ դրամ
• Գործարքի կատարման հիմքեր, և այլ փաստաթղթերի պատճեններ (յուրաքանչյուր փաստաթղթի համար)
- Մինչև 1 ամիս վաղեմություն ունեցող՝ 1,800 ՀՀ դրամ
- Մինչև 1 տարի վաղեմություն ունեցող՝ 3,000 ՀՀ դրամ
- Մեկ տարուց ավելի վաղեմություն ունեցող՝ 12,000 ՀՀ դրամ
Այլ ծառայությունների սակագներ (ներառյալ ԱԱՀ)
• Քաղվածքների կամ այլ փաստաթղթերի փոստային առաքում
Ներհանրապետական՝ 0
Միջազգային
- Օրենքով և պայմանագրով սահմանված լինելու դեպքում` առաքման ծառայությունը մատուցող կազմակերպության կողմից սահմանված սակագին
- Այլ դեպքերում` առաքման ծառայությունը մատուցող կազմակերպության կողմից սահմանված սակագին + 1,500 ՀՀ դրամ
• Քաղվածքների կամ այլ փաստաթղթերի՝ Պատվիրակված առաքման փոստային ծառայության միջոցով առաքում
- Ներհանրապետական՝ 3,000 ՀՀ դրամ
- Միջազգային` Առաքման ծառայությունը մատուցող կազմակերպության կողմից սահմանված սակագին + 5,000 ՀՀ դրամ
• Վարկի պայմանների վերանայում3՝ 0.5%, նվազագույնը՝ 6,000 ՀՀ դրամ
_________________________________________
1Նույն հաճախորդին տեղեկանքի և քաղվածքի միաժամանակյա տրամադրման և տեղեկանքի դիմաց գանձում նախատեսված լինելու դեպքում գանձումը կատարվում է միայն տեղեկանքի դիմաց:
2Մեկից ավելի գործող հաշիվ ունենալու պարագայում դիտարկվում է ավելի վաղ բացված հաշվի բացման ամսաթիվը՝ անկախ տեղեկանքում ներառվելու փաստից:
3 Սակագնի հաշվարկը կատարվում է` հիմք ընդունելով տրամադրված վարկի գումարը: Նախատեսված սակագները գանձվում են հաճախորդի կողմից վարկի պայմանների վերանայման դիմումը ներկայացնելու պահին:
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ
|
1 |
Վարկային հայտ-հարցաթերթիկ |
|
2 |
Անձը հաստատող փաստաթուղթ, Հանրային ծառայությունների համարանիշ (ՀԾՀ) կամ բնակչության պետական ռեգիստր վարող մարմնի կողմից տրամադրված տեղեկանք ՀԾՀ չստանալու վերաբերյալ (չի պահանջվում, եթե ներկայացվում է նույնականացման քարտ) |
|
3 |
Եթե հնարավոր չէ Բանկին հասանելի տեղեկատվական շտեմարաններից ստանալ հաճախորդի եկամուտների վերաբերյալ արժանահավատ տեղեկություն, ապա եկամուտների վերլուծությունը կարող է կատարվել hաճախորդի կողմից տրամադրվող համապատասխան փաստաթղթով կամ այլ եկամուտների դիտարկմամբ՝ համապատասխան հիմնավորումների ներկայացմամբ, ինչպես օրինակ` արագ դրամական փոխանցումների համակարգերով պարբերաբար ստացվող եկամուտներ, · տոկոսային եկամուտներ, · շահաբաժիններ, · հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների մասով վերադարձվող եկամտային հարկ, · այլ հիմնավորված եկամուտներ: |
|
4 |
Ձեռնարկատիրական գործունեության իրականացման դեպքում` · տեղեկանք գործունեությունից ստացված եկամուտների վերաբերյալ՝ իրավաբանական անձանց համար, · ֆինանսական վերլուծություն՝ անհատ ձեռնարկատերերի և ֆիզիկական անձանց համար: ԱՁ հայտատուների դեպքում. - տեղեկանք ՊԵԿ-ից՝ պետության հանդեպ առկա պարտավորությունների վերաբերյալ, - անհրաժեշտության դեպքում` լիցենզավորում կամ որոշակի գործունեություն իրականացնելու թույլտվություն պահանջող գործունեությամբ զբաղվելու համապատասխան լիցենզիա և/կամ թույլտվություն, եթե վերջինս հանդիսանում է վարկառուի եկամտի վրա էական ազդեցություն ունեցող գործոն: |
|
5 |
Բանկի պահանջով՝ այլ փաստաթղթեր |
Վարկային պատմություն
Վարկային պատմությունը ֆիզիկական կամ իրավաբանական անձի ֆինանսական պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվության ամբողջությունն է, որը ցույց է տալիս վերջինիս ֆինանսական պարտավորությունների կամ դրանց կատարման պատմությունը: Այն կարևոր է, քանի որ վարկի համար դիմելուց, բանկը կամ վարկային կազմակերպությունը, մինչև վարկ տրամադրելու որոշում կայացնելը, ուսումնասիրում է դիմումատուի վարկային պատմությունն ու գնահատում, թե որքանով է պատասխանատու վերջինս՝ որպես վարկառու:
Վարկային պատմության մեջ ներառվում են հարցման պահին նախորդող 5 տարիների վերաբերյալ տվյալները, և այն ձևավորվում է`
• անձի ստացած ֆինանսավորումներից, այդ թվում՝
- դրանց քանակից և գումարից,
- յուրաքանչյուր ֆինանսավորման գումարից, տեսակից, ժամկետներից, դրա գծով վարկատուի կողմից կիրառվող անվանական տոկոսադրույքից,
- ֆինանսավորման ապահովում հանդիսացող գրավների վերաբերյալ տեղեկատվությունից,
• վարկից բխող մարումների կատարման պարտաճանաչությունից (օրինակ` ժամանակին են վճարվել տոկոսներն ու մայր գումարը, թե՝ ոչ),
• այլ անձանց տրամադրված երաշխավորություններից, դրանց քանակից և գումարից, յուրաքանչյուր երաշխավորությամբ ապահովված վարկի տեսակից, ժամկետներից և գրավների վերաբերյալ տեղեկատվությունից,
• ֆինանսավորումների և երաշխավորությունների գծով ժամկետանց օրերի/գումարների առկայությունից, ինչպես նաև դրանց համար սահմանված տույժ ու տուգանքներից,
• չվճարված կամ ուշացված կոմունալ վճարներից:
Վարկային պատմությունը չի պարունակում անձնական բնույթի տվյալներ, ինչպես օրինակ անձի էթնիկական պատկանելիություն, կրոնական և քաղաքական հայացքներ, սոցիալական վիճակ և այլն:
Եթե վարկային պատմության մեջ առկա են սխալ կամ թերի տվյալներ, ապա պարզաբանման և ուղղման նպատակով վարկառուն կարող է այդ մասին տեղեկացնել «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ին, այսուհետ՝ նաև Վարկային բյուրո, կամ ուղղակիորեն դիմել տեղեկատվություն տրամադրող ֆինանսական կազմակերպություններին: Վարկային բյուրոյին տեղեկացումը կարող է իրականացվել համապատասխան գրավոր դիմում ներկայացնելու միջոցով կամ էլեկտրոնային եղանակով՝ առցանց ռեժիմում «Իմ ԱՔՌԱ» անձնական գրասենյակից:
Վարկային բյուրոյի կողմից տրամադրված վարկային զեկույցների վերաբերյալ հաճախորդների բողոքների ընդունման/ստացման, քննարկման և վերջիններիս արձագանքման գործընթացը, գործողությունների հաջորդականությունը սահմանվում է «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ի «Վեճերի լուծման ընթացակարգ»-ով:
Մանրամասները՝ www.abcfinance.am և www.acra.am հղումներում:
Վարկային պատմության և սքոր գնահատականի բարելավման քայլեր
Վարկային պատմությունը և սքոր գնահատականը բարելավելու համար անհրաժեշտ է նախ շտկել դրանք վատթարացնող հիմնական պատճառները, մասնավորապես` հարկավոր է առաջին իսկ հնարավորության դեպքում արագ մարել գործող ժամկետանց պարտավորությունները, ինչպես նաև`
• թեթևացնել վարկային բեռը` մասամբ կամ ամբողջությամբ մարելով գործող վարկերը,
• մարումները կատարել սահմանված գրաֆիկին համապատասխան` բացառելով ուշացումները և ցուցաբերելով ճշտապահ վարքագիծ,
• նվազեցնել տրված երաշխավորությունները` կրճատելով դրանց քանակը, գումարը, ինչպես նաև, առկայության դեպքում, ապահովելով այդ մասով ժամկետանց պարտավորությունների լրիվ մարումը,
• բացառել ընթացիկ վարկերի գծով պարտավորությունների կատարման նույնիսկ մեկօրյա ուշացումները և խուսափել անվստահելի անձանց համար երաշխավոր դառնալուց,
• խուսափել հաճախակի նոր վարկերի ստացման համար դիմելուց:
Ուշադրություն |
|
Ձեր կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում այդ տվյալները կտրամադրվեն վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է Ձեր վարկային պատմությունը: Վատ վարկային պատմություն ունենալը հետագայում կարող է խոչընդոտել վարկի ստացման հարցում: Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ստանալ Ձեր վարկային պատմության զեկույցը: |
|
Ձեր գույքը կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, եթե Դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների և վարկի գումարի մարումները: |
|
Բանկը, «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից` «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ սպառողին: |
|
Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ կառավարության հետ կնքած համաձայնագրի պայմաններին համապատասխան, Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար, Բանկը կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում: |
|
Բանկն իրավասու է փոփոխել և լրացնել մատուցվող լրացուցիչ ծառայությունների սակագները՝ պայմանագրով սահմանված կարգով ծանուցելով այդ մասին հաճախորդներին` սեփական ինտերնետային էջում (www.conversebank.am) հաղորդագրություն հրապարակելով, Բանկի տարածքում հայտարարություններ փակցնելու միջոցով, էլ. փոստով ծանուցումն ուղարկելով և/կամ հաճախորդի կողմից ընտրված Բանկի կողմից առաջարկվող այլ եղանակներով տրամադրելու միջոցով, որը համարվում է Հաճախորդի պատշաճ իրազեկում: |
|
Մինչև 15 մլն ՀՀ դրամ գումարի չափով վարկ ստանալու համար դիմելիս՝ Բանկը Ձեզ կտրամադրի սպառողական վարկի էական պայմանների անհատական թերթիկ, որում կներկայացվեն Ձեզ տրամադրվելիք վարկի հիմնական պայմանները, սակագները, Ձեր իրավունքներն ու պարտականությունները և պարտավորությունները ժամանակին չկատարելու դեպքում բացասական հետևանքները: Անհատական թերթիկում ներկայացված փաստացի տոկոսադրույքը, մարման ժամանակացույցի փոփոխությամբ պայմանավորված, կարող է տարբերվել կրեդիտավորման պայմանագրից: Անհատական թերթիկի պայմանները գործում են վարկը տրամադրելու դրական որոշման վերաբերյալ Ձեզ տեղեկացնելուց հետո 10 աշխատանքային օր: |
Վարկը տրամադրելու դրական որոշման և մերժման գործոններ
Բանկը հակված է տրամադրել վարկը, եթե
• Հայտատուն համապատասխանում է տվյալ վարկի տրամադրման պայմաններին և սահմանափակող դրույթներին,
• Հայտատուն գնահատման արդյունքում ճանաչվում է վարկունակ,
• Հայտատուի ներկայացրած փաստաթղթերը և տեղեկանքներն արժանահավատ են,
• Հայտատուի վարկային պատմությունը դրական է կամ բացակայում է:
Հայտատուի՝ վերոնշյալ պայմաններից ցանկացածին, ինչպես նաև Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված այլ պահանջներին չհամապատասխանելը կարող է հանգեցնել վարկի տրամադրման մերժմանը:
Սքոր (վարկային միավոր)
Հաճախորդի վարկունակության գնահատումը և վարկի տրամադրման վերաբերյալ որոշումը կարող է կայացվել նաև ավտոմատացված ծրագրային համակարգի միջոցով՝ Բանկի Սքոր գնահատականի (Converse Score) և FICO Score-ի (մանրամասները՝ https://acra.am/?page_id=609&lang=hy և https://abcfinance.am/news/news_varkayinscore.html հղումներում) հիման վրա: Այն ձևավորվում է Բանկի համար հասանելի բազաներում պարունակվող տվյալների մշակման և այդ տվյալների ու վարկավորման չափանիշների համադրության միջոցով, որն արտացոլում է հաճախորդի վարկունակությունը:
Վարկային միավորը ստացվում է մի շարք չափանիշների ներգործությամբ, մասնավորապես՝ վարկային պատմության նկատմամբ պահանջներ, այդ թվում՝ վճարումների պատմություն և ծանրաբեռնվածություն, գործող վարկերի ապահովվածության տեսակ, հայտատուի եկամտի չափ:
Բանկի սքորի հաշվարկման հիմքում դրված հիմնական գործոնները և դրանց ազդեցությունները.
|
Գործոն |
ազդեցություն |
Ենթագործոն |
ազդեցություն |
|
Ժամկետանց օրերի առկայություն |
նվազեցնում է |
- |
- |
|
Վարկային ծանրաբեռնվածություն |
նվազեցնում է |
Վարկերի մնացորդ/սկզբնական գումար հարաբերակցություն |
մեծությունը հակադարձ համեմատական է սքոր գնահատականին |
|
Գործող վարկերի քանակ |
|||
|
Ոչ բանկային կամ գերբարձր տոկոսադրույքով վարկերի կշիռ գործող վարկերի քանակի մեջ |
|||
|
Վարկային պատմության վաղեմություն |
բարձրացնում է |
- |
- |
|
Նոր վարկային դիմումների քանակ |
նվազեցնում է |
Վերջին որոշակի ժամանակահատվածում ստացված վարկերի քանակ |
նվազեցնում է |
|
Վերջին որոշակի ժամանակահատվածում կատարված վարկային հարցումների քանակ |
նվազեցնում է |
||
|
Վերջին որոշակի ժամանակահատվածում ստացած վարկերի քանակի և հարցումների քանակի հարաբերակցություն |
հարաբերակցության մեծությունն ուղիղ համեմատական է սքոր գնահատականին |
||
|
Հաճախորդի եկամուտներ |
եկամուտների ծավալի աճն ուղիղ համեմատական է սքոր գնահատականին |
- |
- |
|
Գործող վարկերի ապահովվածություն |
ազդեցությունը կախված է գրավի տեսակից և հիմնականում բարձրացնում է |
- |
- |
Միաժամանակ կիրառվում են սահմանափակող մի շարք գործոններ:
Սահմանափակումներ
• Դիմելու պահին հայտատուի անունով չպետք է առկա լինի սնանկության վերաբերյալ տեղեկատվություն:
• Դիմելուն նախորդող մեկ տարվա ընթացքում հայտատուի անունով չպետք է առկա լինեն պարտքերի հանրագումարը 50,000 ՀՀ դրամը գերազանցող ԴԱՀԿ կամ այլ իրավասու մարմնի որոշման հիման վրա դրված արգելանքներ, կալանքներ:
• Չպետք է առկա լինի վարկային պատմության վերաբերյալ տեղեկատվության ստացման արգելափակում:
• Վարկ տրամադրելու նպատակով կատարված վարկային հարցումների և տրամադրված պարտավորությունների քանակը պետք է համապատասխանի Բանկի կողմից սահմանված պահանջներին:
Վարկի տրամադրման որոշման մասին տեղեկացնելու և վարկը տրամադրելու ժամկետներ
Որոշման կայացումը տևում է առավելագույնը 10 բանկային օր:
Հաճախորդը տեղեկացվում է մեկօրյա ժամկետում:
Վարկային պայմանագրերը կնքվում են հաճախորդի կողմից փաստաթղթերի ամբողջական փաթեթը Բանկ ներկայացնելուց հետո առավելագույնը 1 բանկային օրվա ընթացքում:
Վարկի փաստացի տրամադրումը հաճախորդին կատարվում է պայմանագրի կնքումից հետո` մեկօրյա ժամկետում:
Վարկի ձևակերպման վայր և տրամադրման եղանակ
Վարկը տրամադրվում է Բանկի Գլխավոր գրասենյակի Հաճախորդների սպասարկման գրասենյակում և մասնաճյուղերում, բացառությամբ հետևյալների` "Ավիացիա" և "Շիրակ": Վարկի գումարը մուտքագրվում է վարկառուի հաշվին:
Ձեր ֆինանսական տեղեկատուն
"Ձեր ֆինանսական տեղեկատուն" ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է՝ https://www.fininfo.am/sparoxakan-vark:
Վեճերի և տարաձայնությունների լուծման կարգ
Հաճախորդի և Բանկի միջև ծագած ցանկացած վեճ և տարաձայնություն նախ և առաջ լուծվում է երկուստեք` փոխադարձ բանակցությունների միջոցով, իսկ համաձայնության չգալու դեպքում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված ինչպես դատական կարգով, այնպես էլ Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:
Ծանուցում Ֆինանսական համակարգի հաշտարարի վերաբերյալ
Տեղեկացնում ենք, որ "Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին" ՀՀ օրենքի համաձայն՝ "Կոնվերս Բանկ" ՓԲԸ կողմից Ձեզ մատուցվող ծառայությունների հետ կապված տաuը միլիոն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթով գումարը չգերազանցող գույքային պահանջի դեպքում ծագած վեճերն ու տարաձայնությունները կարող են լուծվել Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:
Բանկի և Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի միջև կնքված համաձայնագրի համաձայն՝ Բանկը հրաժարվում է Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից միայն այն գույքային պահանջների մասով, որոնց չափը չի գերազանցում 250,000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, իսկ գործարքի գումարի չափը չի գերազանցում 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը:
Հասցե` 0010 ք. Երևան, Մ. Խորենացու փող., 15
"Էլիտ Պլազա" բիզնես կենտրոն 7-րդ հարկ
Էլ. փոստ՝ [email protected]
Հեռախոս` (+37460) 70-11-11
Ֆաքս` (+37410) 58-24-21
Կապ Բանկի հետ
Մանրամասների և հավելյալ տեղեկատվության համար կարող եք՝
- այցելել Բանկի https://www.conversebank.am ինտերնետային կայք
- այցելել Բանկի Գլխավոր գրասենյակի Հաճախորդների սպասարկման գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ
- զանգահարել +374 10 511211 հեռախոսահամարով
- WhatsApp ՝ +374 95 511211
Վարկը տրամադրվում է Գլխամասային գրասենյակում և մասնաճյուղերում:
Թարմացվել է 10.06.2026թ.09:39
