Թեժ գիծ +37410 511 211

Հաշվի գրավով ապահովված վարկ

Դրամական միջոցների և պարտատոմսերի գրավադրմամբ ֆինանսավորում

"Կոնվերս Բանկ" ՓԲԸ-ն (այսուհետ՝ Բանկ) իրականացնում է ֆիզիկական անձանց (այսուհետ՝ Հաճախորդ) դրամական միջոցների և պարտատոմսերի գրավադրմամբ ֆինանսավորում՝ հետևյալ պայմաններով.

Ֆինանսավորման եղանակ

Վարկ

Հաշվարկային քարտ1

Վարկային քարտ

Արտոնյալ ժամանակահատվածով

Առանց արտոնյալ ժամանակահատվածի

Արժույթ

ՀՀ դրամ

ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո

ԱՄՆ դոլար, Եվրո

Հայտի ուսումնասիրության վճար

0

Տրամադրման վճար

0

Սպասարկման վճար

0

Կանխիկացման վճար

0

Համաձայն արտոնյալ ժամանակահատվածով հաշվարկային քարտի սպասարկման պայմանների2

Համաձայն համապատասխան քարտատեսակի համար սահմանված սակագների

0.3%

1 Բանկի ավանդատու հաճախորդների համար վճարային քարտերի տրամադրման արտոնյալ պայմաններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://www.conversebank.am/hy/specialoffer/, իսկ վճարային քարտերի սպասարկման այլ սակագներին՝ https://conversebank.am/hy/creditcards/:

Ընդհանուր դրույթներ և պայմաններ

2 Արտոնյալ ժամանակահատվածով հաշվարկային քարտի սպասարկման պայմաններ

Բանկի և ՀՀ այլ բանկերի կանխիկացման կետերում և բանկոմատներում կանխիկի տրամադրման միջնորդավճար

3%

Արտերկրի բանկերի կանխիկացման կետերում և բանկոմատներում կանխիկի տրամադրման միջնորդավճար

3%, նվազագույնը՝ 1,500 ՀՀ դրամ

Քարտային հաշվից կանխիկի տրամադրման և այլ հաշվի փոխանցման միջնորդավճար

3%

Բանկի "Վճարային Պորտալ"համակարգով քարտից քարտ և Բանկի դրամարկղերում, Ինտերնետ և Մոբայլ Բանկ համակարգերով քարտից քարտ փոխանցում

Բանկի և ՀՀ այլ բանկերի ArCa, Visa և Mastercard քարտին

3%3

Արտերկրի բանկերի Visa, Mastercard և MIR քարտին

3%3 + (1%, նվազագույնը՝ 500 ՀՀ դրամ)4

Քարտից քարտ (այլ եղանակով) փոխանցում3

3%3

Քարտից կանխիկի տրամադրման ամսական սահմանաչափ

Վարկային սահմանաչափի 50%

3 Միջնորդավճարի գանձումը կկատարվի գործարքի հաշվեգրման ժամանակ:
4 Միջնորդավճարը կգումարվի գործարքի գումարին և կգանձվի անմիջապես գործարքի ժամանակ:
5 Հնարավոր է նաև սպասարկող բանկի կողմից կիրառվեն լրացուցիչ միջնորդավճարներ:

Տարեկան տոկոսադրույքներն ըստ արժույթի և գրավի տեսակի

Ֆինանսավորման արժույթ

Գրավի արժույթ

Անվանական տոկոսադրույք

Փաստացի տոկոսադրույք

Դրամական միջոցների և Բանկի կողմից թողարկված պարտատոմսերի գրավադրման դեպքում

ՀՀ դրամ

ՀՀ դրամ

Միջոցների նկատմամբ հաշվարկվող տոկոսադրույք + 3 տոկոսային կետ / արժեկտրոնային տոկոսադրույք + 3 տոկոսային կետ

≤24%

ՀՀ դրամ

ԱՄՆ դոլար

14%

≤24%

ՀՀ դրամ

Եվրո

15%

≤24%

ԱՄՆ դոլար

ՀՀ դրամ

9.75%

≤24%

ԱՄՆ դոլար

ԱՄՆ դոլար

Միջոցների նկատմամբ հաշվարկվող տոկոսադրույք + 3 տոկոսային կետ / արժեկտրոնային տոկոսադրույք + 3 տոկոսային կետ

≤24%

ԱՄՆ դոլար

Եվրո

10.75%

≤24%

Եվրո

ՀՀ դրամ

7.5%

≤24%

Եվրո

ԱՄՆ դոլար

7.5%

≤24%

Եվրո

Եվրո

Միջոցների նկատմամբ հաշվարկվող տոկոսադրույք + 3 տոկոսային կետ / արժեկտրոնային տոկոսադրույք + 3 տոկոսային կետ

≤24%

ՀՀ դրամ

Առարկայազուրկ մետաղական հաշվին առկա միջոցների գրավադրման դեպքում

20%

≤24%

ԱՄՆ դոլար

15%

≤24%

Եվրո

13%

≤24%

ՀՀ դրամ

Պետական պարտատոմսերի գրավադրման դեպքում

14%

≤24%

ԱՄՆ դոլար

9%

≤24%

Եվրո

8%

≤24%

Ֆինանսավորման ժամկետներ

Ֆինանսավորման և գրավի արժույթը նույնը լինելու դեպքում

Առավելագույնը 5 տարի

Հաշվարկային քարտի դեպքում՝ առավելագույնը 5 տարի

Ֆինանսավորման և գրավի արժույթը տարբեր լինելու, ինչպես նաև գրավն առարկայազուրկ մետաղական հաշիվ լինելու դեպքում

Առավելագույնը 1 տարի

Գրավը ժամկետային ավանդային հաշվին առկա դրամական միջոցներ, պետական կամ Բանկի կողմից թողարկված պարտատոմսեր լինելու դեպքում

Ոչ ավելի, քան ժամկետային ավանդի պայմանագրի կամ պարտատոմսերի մարման վերջնաժամկետը

Գրավը խնայողական, ընթացիկ կամ առարկայազուրկ մետաղական հաշվին առկա միջոց լինելու դեպքում

Ոչ ավելի, քան գրավի պայմանագրով սահմանված ժամկետը

Մայր գումարի և տոկոսագումարների մարման կարգ6

Մինչև 2 տարի մարման ժամկետով ֆինանսավորման դեպքում

Տոկոսագումարները՝ ամսական կամ ժամկետի վերջում,
Մայր գումարը՝ առանձին մասերով կամ միանվագ:

2 տարուց ավելի մարման ժամկետով ֆինանսավորման դեպքում

Տոկոսագումարները՝ ամսական,
Մայր գումարը՝ առանձին մասերով կամ միանվագ:

Վարկային քարտերի դեպքում

Սահմանաչափը կարող է օգտագործվել տրամադրման օրվանից սկսած 1 ամսվա ընթացքում: Մարումը սկսվում է սահմանաչափի օգտագործման վերջնաժամկետի ավարտից հետո՝ հաճախորդի կողմից վերջինիս հետ կնքված պայմանագրում նշված մարման նախընտրելի մոտակա օրվանից:

Հաշվարկային քարտերի դեպքում

  • Արտոնյալ ժամանակահատվածով.

Յուրաքանչյուր ամսվա ընթացքում հաճախորդի կատարած գործարքներն արտացոլվում են ամսական քաղվածքում: Քաղվածքի ձևավորման օր է համարվում յուրաքանչյուր ամսվա 1-ը, 10 կամ 25-ը (ոչ աշխատանքային օր լինելու դեպքում հաջորդող աշխատանքային օրը):

Հաճախորդին տրամադրվում է 15 օր տևողությամբ արտոնյալ ժամկետ` քաղվածքի ձևավորման օրվանից սկսած, որի ընթացքում վարկային սահմանաչափի օգտագործած մասն ամբողջությամբ մարելու դեպքում տոկոսային վճար չի գանձվում:

Հաճախորդը պարտավոր է մինչև արտոնյալ ժամկետի ավարտը մարել քաղվածքով նշված պարտքը:

Հաճախորդի օգտագործած վարկային սահմանաչափը վերականգնվում է մարված գումարների չափով:

Արտոնյալ ժամկետի ավարտին ձևավորված պարտավորությունը ամբողջապես չմարելու դեպքում հաշվարկվում են տոկոսներ` ըստ տվյալ պահին Բանկի սակագներով սահմանված տոկոսադրույքների: Հաճախորդը պարտավոր է քաղվածքը ձևավորվելուց հետո մուտքագրել հաշվին վարկային սահմանաչափի օգտագործած մասի առնվազն 10% գումար գումարած տվյալ ամսվա համար հաշվարկված տոկոսները, որից նվազեցվելու են յուրաքանչյուր ամսվա համար հաշվարկված տոկոսները, իսկ մուտքագրված գումարի մնացած մասով վերականգնվելու է հաճախորդի օգտագործված վարկային սահմանաչափը: Վարկային սահմանաչափի համար նախատեսված 10% նվազագույն վճարը չկատարելու դեպքում օգտագործված սահմանաչափը այդքան մասով համարվում է ժամկետանց, և հաշվարկվում է ժամկետանց գումարի տույժ:

  • Առանց արտոնյալ ժամանակահատվածի.

 

Վարկային սահմանաչափը տրամադրվում է առանց մարման արտոնյալ ժամանակահատվածի, տոկոսների հաշվեգրումը կատարվում է օգտագործված վարկային սահմանաչափի վրա օրական կտրվածքով:

Հաճախորդը պարտավորվում է յուրաքանչյուր ամսվա իր նախընտրած օրը կատարել վարկային սահմանաչափի օգտագործված մասի վրա տվյալ օրվա դրությամբ կուտակված տոկոսների մարում: Տվյալ ժամկետում տոկոսների չվճարման դեպքում հաշվարկվում է տույժ:

Հաճախորդին տրվում է հնարավորություն նախօրոք՝ տոկոսների մարման ժամկետից 15 օր առաջ, կատարել կուտակված տոկոսների մարում:

Հաշվարկված տոկոսը գործարքը հաշվեգրվելու օրվանից մինչև այդ գործարքի գումարի մարման օրը ընկած ժամանակահատվածի համար առանձին գործարքների գծով կուտակված տոկոսների հանրագումարն է:

Հաճախորդի կողմից կատարված պարբերական մուտքագրումները հաշիվներին ուղղվում են օգտագործված սահմանաչափի մարմանը, որից հետո սահմանաչափը վերականգնվում է նույն գումարի չափով:

 

  •  Առանց արտոնյալ ժամանակահատվածի նվազող սահմանաչափով.

 

Վարկային սահմանաչափը տրամադրվում է մայր գումարի ամսական նվազեցման պայմանով, առավելագույնը 60 ամիս ժամկետով: Ընդ որում, օգտագործված վարկային սահմանաչափը վերականգնվում է մարված գումարների չափով, սակայն ոչ ավելի, քան վարկային սահմանաչափի գումարը, իսկ ընդհանուր սահմանաչափը նվազեցվում է ամսական հավասարաչափ «Պայմանագրի գումար/Պայմանագրի ժամկետ» գումարի չափով:

Տոկոսների հաշվեգրումը կատարվում է օգտագործված վարկային սահմանաչափի վրա օրական կտրվածքով:

Հաճախորդը պարտավորվում է յուրաքանչյուր ամսվա իր նախընտրած օրը կատարել վարկային սահմանաչափի պայմանագրով սահմանված պարտադիր նվազեցվող գումարի և տվյալ օրվա դրությամբ կուտակված տոկոսների մարում: Տվյալ ժամկետում տոկոսների չվճարման դեպքում հաշվարկվում է տույժ:

Հաճախորդին տրվում է հնարավորություն նախօրոք՝ մարման ժամկետից 15 օր առաջ, կատարել կուտակված տոկոսների մարում, իսկ նվազեցվող գումարի չափով անհրաժեշտ գումարը մարվում է վարկային սահմանաչափի պայամանագրով սահմանված մարման օրվա դրությամբ:

Գրավի տեսակ

Ավանդային, ընթացիկ, խնայողական, ինչպես նաև առարկայազուրկ մետաղական հաշիվներին առկա միջոցներ, պետական կամ Բանկի կողմից թողարկված պարտատոմսեր:

Որպես գրավ չեն կարող հանդես գալ հետևյալ հաշիվներում առկա դրամական միջոցները`

  • "Կուտակային կենսաթոշակային" ավանդատեսակի հաշիվ,
  • Պետական աջակցության հաշիվ,
  • Սոցիալական փաթեթի հաշիվ,
  • Ցպահանջ հաշիվ,
  • Այլ հատուկ հաշիվներ:

Վարկ/գրավ հարաբերակցություն

Ֆինանսավորման և գրավի արժույթները նույնը լինելու դեպքում

Մինչև 95%

Ֆինանսավորման և գրավի արժույթը տարբեր լինելու դեպքում

Մինչև 80%

Նախապես վճարված տոկոսներով ավանդային և առարկայազուրկ մետաղական հաշիվներին առկա միջոցների լինելու դեպքում

Վարկ/գրավ հարաբերակցության չափը սահմանվում է Բանկի կողմից

Պետական պարտատոմսերի գրավադրման դեպքում

Պարտատոմսերի գնահատումն իրակացվում է Բանկի կողմից

 Վաղաժամկետ մարում

Հաճախորդն իրավունք ունի առանց որևէ պատճառաբանության միակողմանիորեն լուծելու վարկային պայմանագիրը դրա կնքմանը հաջորդող 7 աշխատանքային օրվա ընթացքում, եթե վարկային պայմանագրով ավելի երկար ժամկետ նախատեսված չէ (մտածելու ժամանակ): Այդ դեպքում հաճախորդը պարտավոր է վարկի գումարն օգտագործելու համար Բանկին վճարել տոկոսներ, որոնք հաշվարկվում են վարկային պայմանագրով նախատեսված տարեկան փաստացի տոկոսադրույքին համապատասխան: Վարկային պայմանագրի լուծման հետ կապված որևէ այլ հատուցում հաճախորդից պահանջվել չի կարող:
Հաճախորդն իրավունք ունի վարկային պայմանագրով նախատեսված պարտավորությունները ժամկետից շուտ կատարել (մարել)՝ անկախ այն հանգամանքից, թե նման իրավունք վարկային պայմանագրով նախատեսված է, թե ոչ:
Վարկային պայմանագրով ունեցած պարտավորությունները ժամկետից շուտ կատարելու (մարելու) դեպքում համամասնորեն կնվազեցվի/կվերադարձվի վարկավորման ընդհանուր ծախսը, այդ թվում՝ վարկային պայմանագրի համաձայն վճարման ենթակա ընդհանուր տոկոսագումարը: Նվազեցման/վերադարձման ենթակա չեն՝ կանխիկացման, վճարային քարտի տրամադրման և սպասարկման վճարները։

Տույժեր և տուգանքներ

 

- Պայմանագրով նախատեսված մարման ժամկետների խախտում թույլ տալու դեպքում Վարկառուն Բանկին վճարում է տույժ` ժամկետանց գումարի 0.13%-ի չափով՝ ուշացման յուրաքանչյուր օրվա համար:
Ժամկետանց պարտավորությունները կատարելու դեպքում մարումները իրականացվում են հետևյալ հերթականությամբ` - տույժ/տուգանք - տոկոսագումար - մայր գումար:
- Պարտապանի և/կամ գրավատուի կողմից պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարվելու դեպքում կատարվում է պարտավորության գումարի գանձում գրավի առարկայի հաշվին, ընդ որում, եթե գրավի առարկա են հանդիսանում ավանդային հաշիվներին առկա միջոցներն, ապա առաջին հերթին գանձվում է այդ միջոցների նկատմամբ հաշվարկված տոկոսագումարը, երկրորդ հերթին՝ գրավադրված հաշիվների մնացորդը, իսկ վերջինիս անբավարարության դեպքում՝ նաև պարտապանի՝ Բանկում առկա այլ հաշիվների մնացորդները: Եթե գրավի առարկա են հանդիսանում արժեթղթեր, ապա Բանկը ՀՀ օրենսդրությամբ սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում է Բանկի գրավի իրավունքը գրանցող իրավասու մարմնին (կազմակերպությանը)՝ գրավի առարկան Բանկի հաշվին փոխանցելու վերաբերյալ հանձնարարականով:
- Վաղաժամկետ մարման դեպքում տույժեր և տուգանքներ սահմանված չեն:

 

Սահմանափակումներ

1. Համաձայն ԱՔՌԱ հարցման ռեզիդենտ հայտատուն վարկային հայտի դիտարկման պահին չպետք է ունենա ժամկետանց, ինչպես նաև "ստանդարտ"-ից խիստ դասով դասակարգված գործող վարկային պարտավորություններ (ներառյալ երաշխավորությունները): Ոչ ռեզիդենտ վարկառուների համար ԱՔՌԱ հարցում չի կատարվում:
2. Դրամական միջոցների և պարտատոմսերի գրավադրմամբ ֆինանսավորման դեպքում արգելվում է հօգուտ երրորդ անձանց ներդրված ավանդային հաշիվներին առկա դրամական միջոցների և երրորդ անձաց անվամբ ձեռքբերված (սեփականության իրավունքով պատկանող) պարտատոմսերի գրավադրումը, բացառությամբ այն դեպքերի, երբ առկա է երրորդ անձանց համաձայնությունը:
 

Տոկոսագումարների հաշվարկման օրինակ

Հետևյալ պայմաններով վարկի դեպքում՝

Վարկի գումար

10,000 ԱՄՆ դոլար

Անվանական տոկոսադրույք

9%

Մարման ժամկետ

3 տարի

Մարման տեսակ

Ամսական հավասարաչափ

Տոկոսագումարները կկազմեն՝

Ամսական մարում (մայր գումար + տոկոսագումար)

318

Ընդհանուր տոկոսագումար

1,448

Մարումների հանրագումար

11,448

 Վարկի տոկոսագումարը հաշվարկվում է անվանական տոկոսադրույքի հիման վրա, որը կիրառվում է նվազող մնացորդի նկատմամբ, իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար տոկոսագումարները և վարկի տրամադրման ու սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:
Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը կարող եք գտնել հետևյալ 
հասցեում:

Բանկի հետ հաղորդակցման եղանակ

 Դուք իրավունք ունեք հաղորդակցվել "Կոնվերս Բանկ" ՓԲԸ հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումն ամենահարմարավետն է՝ հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկից և ապահովում է գաղտնիություն:

Քաղվածքների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրում (ներառյալ ԱԱՀ)

  • Քաղվածքի տրամադրում ՀՀ օրենսդրությամբ սահմանված պարբերականությամբ (մեկ անգամ)` 0,
  • Հավելյալ քաղվածքի տրամադրում1 ՀՀ օրենսդրությամբ սահմանված պարբերականությունից բացի.

- մինչև 3 տարի վաղեմության՝ 1,000 ՀՀ դրամ
- 3 տարի և ավելի վաղեմության (Բանկում պահպանված լինելու դեպքում)՝ 3,000 ՀՀ դրամ

  • Տարբեր հաստատություններ ներկայացնելու համար տեղեկանք1

- Մեկ ամսվա ընթացքում բացված հաշիվների դեպքում2՝ 5,000 ՀՀ դրամ
- Ավելի վաղ բացված հաշիվների դեպքում՝ 3,000 ՀՀ դրամ

  • Հաշվի/հաշիվների մնացորդի և/կամ շրջանառության մասին տեղեկանք՝ Բանկի ինտերնետային կայքի միջոցով ներկայացված հայտի հիման վրա՝ 3,000 ՀՀ դրամ
  • Տեղեկանքներ/գրություններ կատարված գործարքների վերաբերյալ

- Մինչև մեկ ամսվա վաղեմություն ունեցող գործարքների համար՝ 3,000 ՀՀ դրամ
- Մեկ ամսից ավելի վաղեմություն ունեցող գործարքների համար՝ 5,000 ՀՀ դրամ

  • Գործարքի կատարման հիմքեր, և այլ փաստաթղթերի պատճեններ (յուրաքանչյուր փաստաթղթի համար)

- Մինչև 1 ամիս վաղեմություն ունեցող՝ 1,800 ՀՀ դրամ
- Մինչև 1 տարի վաղեմություն ունեցող՝ 3,000 ՀՀ դրամ
- Մեկ տարուց ավելի վաղեմություն ունեցող՝ 12,000 ՀՀ դրամ

Այլ ծառայությունների սակագներ (ներառյալ ԱԱՀ)

  • Քաղվածքների կամ այլ փաստաթղթերի փոստային առաքում

 Ներհանրապետական և ԱՀ՝ 0
 Միջազգային
- Օրենքով և պայմանագրով սահմանված լինելու դեպքում` առաքման ծառայությունը մատուցող կազմակերպության կողմից սահմանված սակագին
- Այլ դեպքերում` առաքման ծառայությունը մատուցող կազմակերպության կողմից սահմանված սակագին + 1,500 ՀՀ դրամ

  • Քաղվածքների կամ այլ փաստաթղթերի՝ Պատվիրակված առաքման փոստային ծառայության միջոցով առաքում

- Ներհանրապետական և ԱՀ՝ 3,000 ՀՀ դրամ
- Միջազգային` Առաքման ծառայությունը մատուցող կազմակերպության կողմից սահմանված սակագին + 5,000 ՀՀ դրամ

  • Վարկի պայմանների վերանայում3` 0.5%, նվազագույնը՝ 12,000 ՀՀ դրամ

1Նույն հաճախորդին տեղեկանքի և քաղվածքի միաժամանակյա տրամադրման և տեղեկանքի դիմաց գանձում նախատեսված լինելու դեպքում գանձումը կատարվում է միայն տեղեկանքի դիմաց:
2Մեկից ավելի գործող հաշիվ ունենալու պարագայում դիտարկվում է ավելի վաղ բացված հաշվի բացման ամսաթիվը՝ անկախ տեղեկանքում ներառվելու փաստից:
3 Սակագնի հաշվարկը կատարվում է` հիմք ընդունելով տրամադրված վարկի գումարը: Նախատեսված սակագները գանձվում են հաճախորդի կողմից վարկի պայմանների վերանայման դիմումը ներկայացնելու պահին:

Հեռահար կապի միջոցներ

Բանկի ծառայությունները մատուցվում են նաև հեռահար կապի միջոցներով, որոնց պայմանները ներկայացված են հետևյալ հղումներով՝

Converse Առցանց Բանկ / Converse Mobile - https://conversebank.am/hy/internet-banking/
SMS – Converse / USSD - https://conversebank.am/hy/sms-converse-ussd/

Բանկոմատներ և կանխիկացման կետեր

Բանկի բանկոմատների ցանկ՝ https://conversebank.am/hy/atms/
Բանկի մասնաճյուղերի ցանկ՝ https://conversebank.am/hy/branches/
 

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

1

Դրամական միջոցների / պարտատոմսերի գրավադրմամբ ֆինանսավորման տրամադրման հայտ

2

Անձը հաստատող փաստաթուղթ, Հանրային ծառայությունների համարանիշ կամ բնակչության պետական ռեգիստր վարող մարմնի կողմից տրամադրված տեղեկանք ՀԾՀ չստանալու վերաբերյալ (չի պահանջվում, եթե ներկայացվում է նույնականացման քարտ)

Վարկային պատմություն

Վարկային պատմությունը ֆիզիկական կամ իրավաբանական անձի ֆինանսական պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվության ամբողջությունն է, որը ցույց է տալիս վերջինիս ֆինանսական պարտավորությունների կամ դրանց կատարման պատմությունը: Այն կարևոր է, քանի որ վարկի համար դիմելուց, բանկը կամ վարկային կազմակերպությունը, մինչև վարկ տրամադրելու որոշում կայացնելը, ուսումնասիրում է դիմումատուի վարկային պատմությունն ու գնահատում, թե որքանով է պատասխանատու վերջինս՝ որպես վարկառու:

Վարկային պատմության մեջ ներառվում են հարցման պահին նախորդող 5 տարիների վերաբերյալ տվյալները, և այն ձևավորվում է`

  • անձի ստացած ֆինանսավորումներից, այդ թվում՝

- դրանց քանակից և գումարից,
- յուրաքանչյուր ֆինանսավորման գումարից, տեսակից, ժամկետներից, դրա գծով վարկատուի կողմից կիրառվող անվանական տոկոսադրույքից,
- ֆինանսավորման ապահովում հանդիսացող գրավների վերաբերյալ տեղեկատվությունից,

  • վարկից բխող մարումների կատարման պարտաճանաչությունից (օրինակ` ժամանակին են վճարվել տոկոսներն ու մայր գումարը, թե՝ ոչ),
  • այլ անձանց տրամադրված երաշխավորություններից, դրանց քանակից և գումարից, յուրաքանչյուր երաշխավորությամբ ապահովված վարկի տեսակից, ժամկետներից և գրավների վերաբերյալ տեղեկատվությունից,
  • ֆինանսավորումների և երաշխավորությունների գծով ժամկետանց օրերի/գումարների առկայությունից, ինչպես նաև դրանց համար սահմանված տույժ ու տուգանքներից,
  • չվճարված կամ ուշացված կոմունալ վճարներից:

Վարկային պատմությունը չի պարունակում անձնական բնույթի տվյալներ, ինչպես օրինակ անձի էթնիկական պատկանելիություն, կրոնական և քաղաքական հայացքներ, սոցիալական վիճակ և այլն:

Եթե վարկային պատմության մեջ առկա են սխալ կամ թերի տվյալներ, ապա պարզաբանման և ուղղման նպատակով վարկառուն կարող է այդ մասին տեղեկացնել «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ին, այսուհետ՝ նաև Վարկային բյուրո, կամ ուղղակիորեն դիմել տեղեկատվություն տրամադրող ֆինանսական կազմակերպություններին: Վարկային բյուրոյին տեղեկացումը կարող է իրականացվել համապատասխան գրավոր դիմում ներկայացնելու միջոցով կամ էլեկտրոնային եղանակով՝ առցանց ռեժիմում «Իմ ԱՔՌԱ» անձնական գրասենյակից:
Վարկային բյուրոյի կողմից տրամադրված վարկային զեկույցների վերաբերյալ հաճախորդների բողոքների ընդունման/ստացման, քննարկման և վերջիններիս արձագանքման գործընթացը, գործողությունների հաջորդականությունը սահմանվում է «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ի «Վեճերի լուծման ընթացակարգ»-ով:

Մանրամասները՝ Մանրամասները՝ abcfinance.am և acra.am հղումներում։

Վարկային պատմության և սքոր գնահատականի բարելավման քայլեր

Վարկային պատմությունը և սքոր գնահատականը բարելավելու համար անհրաժեշտ է նախ շտկել դրանք վատթարացնող հիմնական պատճառները, մասնավորապես` հարկավոր է առաջին իսկ հնարավորության դեպքում արագ մարել գործող ժամկետանց պարտավորությունները, ինչպես նաև`

  • թեթևացնել վարկային բեռը` մասամբ կամ ամբողջությամբ մարելով գործող վարկերը,
  • մարումները կատարել սահմանված գրաֆիկին համապատասխան` բացառելով ուշացումները և ցուցաբերելով ճշտապահ վարքագիծ,
  • նվազեցնել տրված երաշխավորությունները` կրճատելով դրանց քանակը, գումարը, ինչպես նաև, առկայության դեպքում, ապահովելով այդ մասով ժամկետանց պարտավորությունների լրիվ մարումը,
  • բացառել ընթացիկ վարկերի գծով պարտավորությունների կատարման նույնիսկ մեկօրյա ուշացումները և խուսափել անվստահելի անձանց համար երաշխավոր դառնալուց,
  • խուսափել հաճախակի նոր վարկերի ստացման համար դիմելուց:

Ուշադրություն

Արտարժույթի փոխարժեքի փոփոխությամբ պայմանավորված կարող է փոխվել տարեկան փաստացի տոկոսադրույքը և վարկի մարումների մեծությունը:

Ձեր կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում այդ տվյալները կտրամադրվեն վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է Ձեր վարկային պատմությունը: Վատ վարկային պատմություն ունենալը հետագայում կարող է խոչընդոտել վարկի ստացման հարցում: Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ստանալ Ձեր վարկային պատմության զեկույցը:

Ձեր գույքը կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, եթե Դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների և վարկի գումարի մարումները:

Գրավի իրացումից ստացված գումարը Ձեր վարկային պարտավորությունները մարելու համար բավարար չլինելու դեպքում, դրանք կարող են մարվել Ձեր այլ գույքի հաշվին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Բանկը, «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից` «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ սպառողին:

Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ կառավարության հետ կնքած համաձայնագրի պայմաններին համապատասխան, Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար, Բանկը կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:

Բանկն իրավասու է փոփոխել և լրացնել մատուցվող լրացուցիչ ծառայությունների սակագները՝ պայմանագրով սահմանված կարգով ծանուցելով այդ մասին հաճախորդներին` սեփական ինտերնետային էջում (www.conversebank.am) հաղորդագրություն հրապարակելով, Բանկի տարածքում հայտարարություններ փակցնելու միջոցով, փոստով ծանուցումն առաքելու միջոցով և հաճախորդի կողմից ընտրված Բանկի կողմից առաջարկվող այլ եղանակներով տրամադրելու միջոցով, որը համարվում է Հաճախորդի պատշաճ իրազեկում:

Հաշիվը և դրանում եղած դրամական միջոցները տնօրինելու հաճախորդի իրավունքները կարող են սահմանափակվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների կամ հարկային մարմինների կամ օրենքով սահմանված կարգով այլ իրավասու մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա:

Առանց հաճախորդի կարգադրության հաշվից դրամական միջոցների բռնագանձումը կարող է իրականացվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների և հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա: Դրանք արտացոլվում են հաճախորդի բանկային հաշիվների քաղվածքներում, որոնք Բանկի և հաճախորդի միջև համաձայնեցված կարգով տրամադրվում են հաճախորդին:

Մինչև 15 մլն ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթի չափով ֆինանսավորում ստանալու համար դիմելիս Բանկը Ձեզ կտրամադրի սպառողական վարկի էական պայմանների անհատական թերթիկ, որում կներկայացվեն Ձեզ տրամադրվելիք ֆինանսավորման անհատական պայմանները:

Բանկը պայմանագիր կնքելիս Ձեզ կտրամադրի «Քարտերի տրամադրման և օգտագործման կանոնները», որում ներկայացված են քարտի անվտանգ օգտագործման նվազագույն պայմանները:

Դրական որոշման և մերժման գործոններ

Բանկը հակված է տրամադրել վարկը, եթե՝

  • Հայտատուն համապատասխանում է տվյալ վարկի տրամադրման պայմաններին և սահմանափակող դրույթներին,
  • Հայտատուն Բանկի պահանջով իր վարկային պարտավորությունն ապահովում է գրավով:

Հայտատուի՝ վերոնշյալ պայմաններից ցանկացածին, ինչպես նաև Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված այլ պահանջներին չհամապատասխանելը կարող է հանգեցնել վարկի տրամադրման մերժմանը:

Դրական որոշման մասին տեղեկացնելու և գումարի տրամադրելու ժամկետներ

Որոշման կայացումը տևում է առավելագույնը 1 բանկային օր, Հաճախորդը տեղեկացվում է մեկօրյա ժամկետում, Վարկը տրամադրվում է 4 բանկային օրվա ընթացքում:

Ձևակերպման վայր և տրամադրման եղանակ

Ֆինանսավորումն իրականացվում է Բանկի Գլխավոր գրասենյակի Հաճախորդների սպասարկման գրասենյակում և մասնաճյուղերում՝

  • Վարկերի դեպքում՝ վարկառուի հաշվին մուտքագրման եղանակով,
  • Հաշվարկային քարտերի դեպքում՝ համապատասխան քարտային հաշվին մուտքագրման եղանակով,
  • Վարկային քարտերի դեպքում՝ ԱրՔա Կլասիկ քարտի միջոցով, որը հետագայում այլ նպատակների համար չի կարող օգտագործվել:

Քարտերի տրամադրման և օգտագործման կանոնները ներկայացված են կայքում:

Ձեր ֆինանսական տեղեկատուն

"Ձեր ֆինանսական տեղեկատուն" ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է՝ https://www.fininfo.am/sparoxakan-vark

Վեճերի և տարաձայնությունների լուծման կարգ

Հաճախորդի և Բանկի միջև ծագած ցանկացած վեճ և տարաձայնություն նախ և առաջ լուծվում է երկուստեք` փոխադարձ բանակցությունների միջոցով, իսկ համաձայնության չգալու դեպքում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված ինչպես դատական կարգով, այնպես էլ Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով (ֆիզիկական անձանց դեպքում):

Ծանուցում Ֆինանսական համակարգի հաշտարարի վերաբերյալ

Տեղեկացնում ենք, որ "Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին" ՀՀ օրենքի համաձայն՝ "Կոնվերս Բանկ" ՓԲԸ կողմից Ձեզ մատուցվող ծառայությունների հետ կապված տաuը միլիոն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթով գումարը չգերազանցող գույքային պահանջի դեպքում ծագած վեճերն ու տարաձայնությունները կարող են լուծվել Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:

Բանկի և Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի միջև կնքված համաձայնագրի համաձայն՝ Բանկը հրաժարվում է Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից միայն այն գույքային պահանջների մասով, որոնց չափը չի գերազանցում 250,000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, իսկ գործարքի գումարի չափը չի գերազանցում 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը:

Հասցե` 0010 ք. Երևան, Մ. Խորենացու փող., 15"Էլիտ Պլազա" բիզնես կենտրոն 7-րդ հարկ
Էլ. փոստ՝ i[email protected]
Հեռախոս` (+37460) 70-11-11
Ֆաքս` (+37410) 58-24-21

Կապ Բանկի հետ

Մանրամասների և հավելյալ տեղեկատվության համար կարող եք՝

  • այցելել Բանկի https://www.conversebank.am ինտերնետային կայք
  • այցելել Բանկի Գլխավոր գրասենյակի Հաճախորդների սպասարկման գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ
  • զանգահարել +374 10 511211 հեռախոսահամարով
  • WhatsApp ՝ +374 95 511211
  • Skype ՝ conversebank-callcenter

Տեղեկատվական ամփոփագիր

Պայմանները մինչ 14․01․2024

Պայմանները մինչ 01.07.2023

Պայմանները մինչ 20․01․2023

                                                                                                                                           Թարմացվել է 15.01.2024թ.08:45