Թեժ գիծ +37410 511 211

Նեցուկ

ՆԵՑՈՒԿ

Վարկը տրամադրվում է ՀՀ քաղաքացի և/կամ ռեզիդենտ անձանց բազմապիսի անձնական կարիքների համար.

Վարկի արժույթը և գումարը Վարկի նվազագույն գումարը կազմում է 100,000 ՀՀ դրամ, իսկ առավելագույնը՝ 30 մլն ՀՀ դրամ
Ժամկետը Առավելագույնը 84 ամիս
Տոկոսադրույքը

18%՝ մինչև 60 ամիս,

20%՝ 61-84 ամիս

Վարկի տրամադրման վճար Գանձվում է մինչև վարկի տրամադրումը՝
Վարկի գումարի 0.5 տոկոսի չափով, նվազագույնը 25,000 ՀՀդրամ
Վարկային հայտի ուսումնասիրության վճար 5,000 ՀՀ դրամ, գանձվում է միանվագ վարկային հայտը մուտքագրելիս  
Վարկային հաշվի սպասարկման վճար Ամսական 2,000 ՀՀ դրամ

Ընդհանուր դրույթներ և պայմաններ

Սահմանափակումներ

  • Վարկի գծով մայր գումարի և կուտակված տոկոսների ամսական մարումների առավելագույն չափը չի կարող գերազանցել Վարկառուի և վերջինիս հետ ընդհանուր տնտեսություն վարող այլ անդամների, առկայության դեպքում համավարկառուի ամսական զուտ եկամուտների 60%-ը /PTI/ /սահմանափակումը վերաբերում է այն վարկերին, որոնց մասով եկամուտներ են դիտարկվելու/,
  • 25 մլն ՀՀ դրամ և ավելի վարկի դեպքում վարկի տրամադրման պահին առկա բոլոր վարկերի, այդ թվում նաև ընդհանուր տնտեսություն վարող այլ անդամների վարկերի գծով մայր գումարների և կուտակված տոկոսների ամսական մարումների առավելագույն չափը չի կարող գերազանցել վարկառուի և վերջինիս հետ ընդհանուր տնտեսություն վարող այլ անդամների, առկայության դեպքում համավարկառուի ամսական զուտ եկամուտների հանրագումարի 70%-ը /OTI/,
  • վարկի դիմելու պահին վարկառուի տարիքի և վարկի ժամկետի գումարը չի կարող գերազանցել 60-ը, իսկ տարիքը վարկի տրամադրման պահին՝ 23-55 տարեկան,
  • 1 երաշխավորի/համավարկառուի առկայություն,
  • Վերջին մեկ տարվա ընթացքում հաճախորդը պետք է չունենա դասակարգված վարկային պարտավորություն/ներ/ և բոլոր վարկերի գծով 20 օր և ավելի ուշացումներ,
  • Վարկառուի հետ ընդհանուր տնտեսություն վարող անդամները վերջին մեկ տարվա ընթացքում չպետք է ունենան ոչ ստանդարտ, կասկածելի և անհուսալի դասակարգված պարտավորություններ:

Վարկի և տոկոսագումարների մարման կարգ 

Կատարվում է ամսական կտրվածքով հետևյալ եղանակներից մեկով`

  • "Անուիտետային"
  • "Զսպանակաձև"

 Տույժ

Պայմանագրով նախատեսված մարման ժամկետների խախտում թույլ տալու դեպքում Վարկառուն Բանկին վճարում է տույժ` ուշացման յուրաքանչյուր օրվա համար.

  • ժամկետանց վարկի 0.15 տոկոսի չափով,
  • ժամկետանց տոկոսագումարի 0.4 տոկոսի չափով,
  • Վարկի և/կամ տոկոսների վճարումների ուշացման 5-րդ աշխատանքային օրը կիրառվում է միանվագ տուգանք 15,000 ՀՀ դրամի չափով:

Ապահովում 

Անշարժ գույք: Վարկ/գրավ հարաբերակցությունը հաշվարկվում է գույքի՝ անկախ գնահատողի կողմից գնահատված իրացվելի արժեքի նկատմամբ և ներկայացված է ստորև աղյուսակում:

Գոտի
Քաղաք/գյուղ
Վարկ/գրավ հարաբերակցություն, որը հաշվարկվում է գրավի գնահատված լիկվիդային արժեքի վրա
Գոտի 1 ք. Երևան  60%
Գոտի 2 ք. Աշտարակ, ք. Մասիս, , ք. Արտաշատ, ք. Վաղարշապատ, ք. Արմավիր, ք. Մեծամոր, ք. Վանաձոր, ք. Աբովյան, ք. Եղվարդ, , ք. Ծաղկաձոր, ք. Գյումրի, ք. Դիլիջան, ք.Ստեփանակերտ, ք. Սևան, , ք. Իջևան,գ. Առինջ, գ. Զովունի, գ. Ջրվեժ, գ. Պտղնի, գ Ձորաղբյուր, գ. Կարբի, գ. Մուղնի, գ. Օհանավան, գ. Ուշի, գ. Բյուրական, ք. Գորիս, գ. Թաիրով, գ. Բալահովիտ, գ. Քասախ, գ. Պռոշյան, ք. Ջերմուկ  50%
Գոտի 3  ք. Ապարան, ք. Վեդի, ք. Գավառ, ք. Մարտունի, , ք. Ստեփանավան, ք. Սպիտակ, ք. Տաշիր, ք. Մարալիկ, ք. Արթիկ, ք. Կապան, ք. Ագարակ, ք. Սիսիան, ք. Վայք,, ք. Եղեգնաձոր, գ.Ազատաշեն, գ. Գեղանիստ, գ. Այնթափ, գ. Գառնի. , գ. Արգել, գ. Կոտայք, գ. Նոր Գյուղ, գ. Նոր Գեղի, գ. Արզնի, գ. Բջնի, գ. Հանքավան, գ. Արամուս, , գ. Արենի, գ. Հաղարծին, գ. Աչաջուր, ք. Մարտունի, գ. Մայակովսկի, գ. Քանաքեռավան, գ. Մրգաշեն, գ. Նոր Արտամետ, գ. Գետամեջ, գ. Գառնի, գ. Մուսալեռ, գ. Ոսկեհատ, գ. Բաղրամյան, , գ. Լճաշեն, գ. Նորատուս, գ. Ծովագյուղ, ք. Շուշի, ք. Արարատ, ք. Բյուրեղավան, ք. Նոր Հաճըն,ք. Մեղրի, ք. Չարենցավան, ք. Հրազդան  40%
Գոտի 4 ք.Թալին, ք. Ալավերդի, ք. Տաշիր, ք. Թումանյան, ք. Ախթալա, ք. Շամլուխ, ք. Քաջարան, , ք. Բերդ, .ք. Ճամբարակ, ք Նոյեմբերյան, ք. Այրում, գ, Արշալույս, ք. Վարդենիս և այլ համայնքներ 30%

Գոտի 1, Գոտի 2 և Գոտի 3-ում ընդգրկված համայնքներում անշարժ գույք գրավադրելիս վարկ/գրավ հարաբերակցությունը մինչև +10 տոկոսային կետ դիտարկելիս, տոկոսադրույքը սահմանվում է գործող տոկոս +1 տոկոսային կետ:

Բանկ ներկայացվելիք անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը*

1. Վարկային հայտ-հարցաթերթիկ,
2. Անձը հաստատող փաստաթուղթ, Հանրային ծառայությունների համարանիշ կամ բնակչության պետական ռեգիստր վարող մարմնի կողմից տրամադրված տեղեկանք հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ (չի պահանջվում, եթե հաճախորդը ներկայացնում է նույնականացման քարտը, որտեղ ամրագրված է հանրային ծառայությունների համարանիշը),
3. Բնակության վայրի մասին տեղեկանք` նշելով համատեղ ապրող ընտանիքի անդամներին,
4. Տեղեկանք աշխատավայրից, որի տրամադրման ժամկետը Բանկ ներկայացնելու օրվա դրությամբ չպետք է գերազանցի 20 օրացուցային օրը/: Վարկառուից կարող է պահանջվել նաև վերջինիս գործատուի կողմից Վարկառուի համար ներկայացվող, վերջինիս հասանելի տարեկան անհատական հաշվետվության պատճենը.
4.1. Ոչ ձեռնարկատիրական այլ գործունեության իրականացման դեպքում /օր.`ներդրումային գործունեություն, գույքը վարձակալության տալ, ներդրումներ ավանդներում և այլն/ պետք է ներկայացվի տեղեկանք այդ գործունեությունից ստացված եկամուտների վերաբերյալ,
4.2. Ձեռնարկատիրական գործունեության իրականացման դեպքում`

  • տեղեկանք գործունեությունից ստացված եկամուտների վերաբերյալ՝ իրավաբանական անձանց համար;
  • ֆինանսական վերլուծություն՝ անհատ ձեռնարկատերերի և ֆիզիկական անձանց համար:

4.2.1. Անհրաժեշտության դեպքում վարկառուի Ա/Ձ հանդիսանալու դեպքում՝ լիցենզավորում կամ որոշակի գործունեություն իրականացնելու թույլտվություն պահանջող գործունեությամբ զբաղվելու պարագայում՝ համապատասխան լիցենզիան և/կամ թույլտվությունը, եթե վերջինս հանդիսանում է վարկառուի եկամտի վրա էական ազդեցություն ունեցող գործոն:
5. Գրավադրվող գույքի սեփականության իրավունքի վկայականի բնօրինակը և ձեռքբերման հիմքը /առք ու վաճառքի պայմանագիր, ժառանգության վկայագիր և այլն/, որը պետք է ներկայացվի մինչ համապատասխան վարկի տրամադրումը. բացառիկ դեպքերում Բանկի կողմից կարող է պահանջվել նախքան վարկային հայտի հաստատումը
6. Գրավի նախնական գնահատման եզրակացություն/ակտ,
7. Վարկառուի և գրավատուների (եթե տարբեր են) ամուսնության վկայական/ներ/ը (առկայության դեպքում),
8. Վարկառուի՝ անհատ ձեռնարկատեր հանդիսանալու դեպքում տեղեկանք ՊԵԿ-ից՝ պետության հանդեպ վերջինիս ունեցած պարտավորությունների վերաբերյալ:
9. Այլ անհրաժեշտ փաստաթղթեր:

* Երևան քաղաքում անշարժ գույքի գրավով մինչև 15,000,000 ՀՀ դրամ, Երևան քաղաքից դուրս՝ մինչև 8,000,000 ՀՀ դրամ վարկերի դեպքում եկամուտների վերաբերյալ տեղեկանք և/կամ աշխատանքի վայրից տեղեկանք (բանկ ներկայացվելիք անհրաժեշտ փաստաթղթերի ցանկի 4., 4.1., 4.2. կետեր) չի պահանջվում, ուստի եկամտային ցուցանիշները չեն հաշվարկվում:

Այլ

Եթե Վարկը չի հանդիսանում սպառողական կրեդիտավորում, ապա այն դեպքում, երբ Վարկն ամբողջությամբ մարվում է Վարկի գործողության առաջին 3 օրացուցային տարիների ընթացքում, Վարկառուն Բանկի հայեցողությամբ վերջինիս վճարում է Վարկը վաղաժամկետ մարելու տուգանք Վարկի սկզբնական գումարի 3% (երեք տոկոսի)-ի չափով, եթե Կողմերի համաձայնությամբ Վարկի վաղաժամկետ մարման տուժանքի այլ չափ սահմանված չէ:

Վարկը տրամադրվում է Գլխամասային գրասենյակում և մասնաճյուղերում

Ընդհանրական թերթիկ

Ուշադրություն՝
Բոլոր այն վարկերի համար, որոնք համապատասխանում են "Սպառողական կրեդիտավորման մասին" ՀՀ օրենքի պահանջներին, վարկային հայտի վերաբերյալ դրական որոշում կայացնելուց հետո և նախքան վարկային պայմանագրի կնքումը, Բանկը Ձեզ տրամադրում է Անհատական թերթիկ՝ վարկի պայմանների և Ձեր կողմից տրամադրած փաստաթղթերի հիման վրա:


Ֆինանսներ բոլորի համար