Եթե հետաքրքրված եք մեզ մոտ առկա թափուր հաստիքների համար, ապա խնդրում ենք հետևել հայտարարության մեջ ներկայացված կարգին, ներբեռնել դիմում-հայտը և վերջինիս լրացված տարբերակն ուղարկել հայտարարության մեջ նշված էլեկտրոնային հասցեով: Ձեր թեկնածությունը կգնահատվի հայտարարության մեջ նշված տվյալ աշխատատեղի պահանջներին համաձայն:
Նշված պահանջներին Ձեր թեկնածության համապատասխանության դեպքում Ձեզ կհրավիրենք հարցազրույցի, իսկ անհրաժեշտության դեպքում նաև թեստավորման:
Թափուր աշխատատեղերին դիմելու համար լրացրեք դիմում-հայտերը և ուղարկեք [email protected]
Թափուր աշխատատեղեր
Առևտրային ֆինանսավորումների մոնիթորինգի առաջատար վերլուծաբան, Վարկերի մոնիթորինգի բաժին
Աշխատանքի նկարագիր. Կոնվերս Բանկը փնտրում է հմուտ և փորձառու մասնագետի ով կապահովի առևտրային ֆինանսավորումների մոնիտորինգների իրականացում:
Աշխատանքային պարտականություններ
- Առևտրային ֆինանսավորումների մոնիտորինգների իրականացում,
- Իրականացված մոնիտորինգների հիման վրա հաշվետվությունների կազմում,
- Մոնիտորինգի արդյունքներում ռիսկերի բացահայտում և դրանց զսպման ուղղությամբ առաջարկների ներկայացում,
- Անմիջական ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարականների կատարում:
Պահանջվող կրթություն և հմտություններ
- Բարձրագույն մասնագիտական կրթություն:
- Առնվազն 2-3 տարվա մասնագիտական փորձ:
- Ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն:
- MS Office, ՀԾ Բանկ և ACRA համակարգի իմացություն:
- Վարկավորման գործընթացի, ֆինանսական վերլուծության լավ իմացություն:
- Բանկային ոլորտը կանոնակարգող օրենսդրության ընդհանուր իմացություն:
- Հարկային օրենսդրության լավ իմացություն:
- Հաշվապահական հաշվառման հիմունքների լավ իմացություն:
- Հաղորդակցման հմտություններ:
- Սթրեսակայություն և կոնֆլիկտային իրավիճակների կառավարման հմտություններ:
- Ճշտապահություն և պատասխանատվության զգացում:
- Խնդիրների բացահայտման կարողություն:
- Վերլուծելու հմտություններ:
Մենք տրամադրում ենք
- Մրցունակ աշխատավարձ,
- Պարգևավճարների և խրախուսումների ճկուն համակարգ,
- Արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ,
- Առողջության ապահովագրություն,
- Մասնագիտական զարգացում:
- Բանկը կարևորում է յուրաքանչյուր աշխատակցի համար անձնական և մասնագիտական զարգացման ներդրում՝ պահելով նրանց շուկայի առաջատար դիրքերում, նաև ընձեռում է կարիերայի աճի հնարավորություն` անձնակազմի յուրաքանչյուր անդամի համար:
Հայտերի ընդունման սկիզբ. 30 հունիս 2026
Հայտերի ընդունման ավարտ. 27 հուլիս 2026
Գլխավոր վերլուծաբան, Ռիսկերի կառավարման և մոդելավորման բաժին
Աշխատանքի վայրը. ք.Երևան, Վ. Սարգսյան 26/1
Աշխատանքային պարտականություններ
- Մաթեմատիկական և վիճակագրական մեթոդներով աշխատանք տվյալների բազաների հետ, ռիսկերի կառավարման մոդելների կառուցում և սցենարային վերլուծությունների մշակում։
- Հաշվետվությունների և վերլուծությունների իրականացում։
- Բանկային նոր պրոդուկտների և ծառայությունների, ինչպես նաև շուկայական միջավայրի հետ կապված հնարավոր ռիսկերի գնահատում։
- Ֆինանսական շուկաների միտումների և կանոնակարգային փոփոխությունների մշտադիտարկում։
- Ոլորտի լավագույն փորձի ուսումնասիրություն՝ մրցակցային դաշտում արդյունավետ դիրքավորման, դիրքերի ամրապնդման և առաջխաղացման նպատակով։
Պահանջվող կրթություն և հմտություններ
- Նվազագույնը բակալավրի որակավորում ֆինանսների, մաթեմատիկայի, վիճակագրության, և/կամ հարակից ոլորտներում։
- Բանկային ոլորտում ռիսկերի (մասնավորապես՝ վարկային, շուկայական և իրացվելիության ռիսկերի) կառավարման գործընթացում փորձառությունը ցանկալի է։
- Մաթեմատիկական մոդելավորման, տվյալների վերլուծության և ռիսկերի գնահատման հմտություններ։
- Ծրագրավորման լեզուներով (ինչպիսիք են Python-ը կամ R-ը) տվյալների մշակման և մոդելների կառուցման գերազանց իմացություն։
- FRM, PRM և/կամ CFA հավաստագրերի առկայությունը կդիտվի որպես առավելություն։
- Հաղորդակցման և ռիսկերի վերաբերյալ «բարդ» հասկացությունները համեմատաբար «պարզ» ներկայացնելու հմտություններ։
- Վերլուծական մտածողություն, խնդիրներ լուծելու և որոշումներ կայացնելու կարողություններ։
Մենք տրամադրում ենք
- Մրցունակ աշխատավարձ,
- Պարգևավճարների և խրախուսումների ճկուն համակարգ,
- Արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ,
- Առողջության ապահովագրություն,
- Մասնագիտական զարգացում:
Բանկը կարևորում է յուրաքանչյուր աշխատակցի համար անձնական և մասնագիտական զարգացման ներդրում՝ պահելով նրանց շուկայի առաջատար դիրքերում, նաև ընձեռում է կարիերայի աճի հնարավորություն` անձնակազմի յուրաքանչյուր անդամի համար:
Դիմելու կարգը:
Վերոնշյալ պահանջներին համապատասխանող և մրցույթին մասնակցել ցանկացող թեկնածուներին խնդրում ենք ուղարկել Ձեր CV-ն [email protected] հասցեով: Հաղորդագրության վերնագիր դաշտը անհրաժեշտ է լրացնել հետևյալ կերպ` «Գլխավոր վերլուծաբան, Ռիսկերի կառավարման և մոդելավորման բաժին»:
Կդիտարկվեն միայն պատշաճ կերպով լրացված դիմում-հայտերը:
Կտեղեկացվեն միայն ընտրված թեկնածուները:
Հայտերի ընդունման սկիզբ. 30 հունիս 2026
Հայտերի ընդունման ավարտ. 30 հուլիս 2026
Աշխատանքի վայրը. ք.Երևան
Աշխատանքային պարտականություններ
- Ղեկավարել և իրագործել Բանկի ռազմավարական առաջնահերթություններին և աճի նպատակներին համահունչ մանրածախ վաճառքների ընդհանուր ռազմավարությունը:
- Ապահովել վաճառքի բոլոր ուղիներով վաճառքների պլանավորում, բաշխում և կառավարում` ապահովելով վաճառքի անձնակազմի արդյունավետ աշխատանքի վերահսկում:
- Ապահովել ռազմավարական ուղղություններում և սեգմենտներում Բանկի շուկայի մասնաբաժնի մշտադիտարկում և կառավարում:
- Զարգացնել և գործարկել վաճառքների նախաձեռնություններ և արշավներ՝ ապահովելով հստակ պլանավորում, իրականացում և արդյունքների մշտադիտարկում ամբողջ ցանցում:
- Ուժեղացնել և ընդլայնել համագործակցությունը կորպորատիվ և աշխատավարձային նախագծերի գործընկերների հետ՝ նպաստելով բիզնեսի աճին և սպասարկման որակի բարձրացմանը:
- Ապահովել CRM համակարգի արդյունավետ կիրառումը՝ լիդերի կառավարման, կատարողականի գնահատման և հաճախորդների արժեքի և LTV-ի շարունակական բարձրացման նպատակներով:
- Վերահսկել պորտֆելների կատարողականը ըստ սեգմենտների և պրոդուկտների՝ բացահայտելով օպտիմալացման և աճի հնարավորությունները:
- Ներգրավվել և առաջնորդել համատեղ նախաձեռնությունները պրոդուկտային, մարքեթինգի, ՏՏ թիմերի և վաճառքում ներգրավված աշխատակիցների և թիմերի հետ:
- Նպաստել ողջ ցանցում վաճառքի գիտելիքի շարունակական զարգացմանը և տարածմանը:
- Խթանել արդյունքահեն և հաճախորդակենտրոն մշակույթի տարածում վաճառքի գործընթացում ներգրավված բոլոր թիմերում:
Պահանջվող կրթություն և հմտություններ
- Առնվազն 5 տարվա ղեկավար փորձ բանկային վաճառքների կամ հարակից ոլորտներում:
- Բանկային հիմնական պրոդուկտների, սեգմենտների և պորտֆելների կառավարման խորը իմացություն:
- Վաճառքների իրականացման գործընթացում CRM գործիքների կիրառման փորձ:
- Նախագծերի կառավարման ուժեղ փորձի և գիտելիքի առկայություն:
- Ռազմավարական մտածողություն, պլանավորման, վերլուծական հմտություններ և արդյունքներին միտված մոտեցում:
- Գերազանց հաղորդակցման և առաջնորդման հմտություններ:
- Թիմային խաղացող, բաց մտածելակերպով, ճկուն և նախաձեռնող:
- Հայերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն (ռուսերենի տիրապետումը ցանկալի է):
Մենք տրամադրում ենք
- Մրցունակ աշխատավարձ,
- Պարգևավճարների և խրախուսումների ճկուն համակարգ,
- Արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ,
- Առողջության ապահովագրություն,
- Մասնագիտական զարգացում:
Բանկը կարևորում է յուրաքանչյուր աշխատակցի համար անձնական և մասնագիտական զարգացման ներդրում՝ պահելով նրանց շուկայի առաջատար դիրքերում, նաև ընձեռում է կարիերայի աճի հնարավորություն` անձնակազմի յուրաքանչյուր անդամի համար:
Դիմելու կարգը:
Վերոնշյալ պահանջներին համապատասխանող և մրցույթին մասնակցել ցանկացող թեկնածուներին խնդրում ենք ուղարկել Ձեր CV-ն [email protected] հասցեով: Հաղորդագրության վերնագիր դաշտը անհրաժեշտ է լրացնել հետևյալ կերպ` "Բաժնի պետ, Վաճառքների աջակցման բաժին, Մանրածախ բիզնեսի սեգմենտների և պրոդուկտների զարգացման վարչություն":
Կդիտարկվեն միայն պատշաճ կերպով լրացված դիմում-հայտերը: Կտեղեկացվեն միայն ընտրված թեկնածուները:
Հայտերի ընդունման սկիզբ. 14 ապրիլ 2026
Հայտերի ընդունման ավարտ. 1 հուլիս 2026