Ավանդ "Օրական"
"Օրական" ավանդատեսակը հաճախորդի դրամական միջոցների օրական ներգրավման տարբերակ է:
Ներգրավման պայմաններ`
Ավանդի արժույթ |
ՀՀ դրամ ԱՄՆ դոլար Եվրո |
Ավանդի տեսակ |
Առանց ավելացման իրավունքի ժամկետային ավանդ |
Ավանդի նվազագույն գումար |
30,000 ՀՀ դրամ / 500 ԱՄՆ դոլար / 500 Եվրո |
Ավանդի ժամկետ |
45 - 545 օր |
Տոկոսների վճարում |
Ժամկետի վերջում |
Ավանդի տարեկան պարզ տոկոսադրույք
Հաշվարկվում է` հիմք ընդունելով Բանկի "Պրոգրես" ավանդատեսակի համար սահմանված տոկոսադրույքները հետևյալ բանաձևով`
Տ = Ա + ( Բ - Ա ) / ( Գ ) x ( Դ )
որտեղ.
Տ - "Օրական" ավանդի տոկոսադրույք
(Ա) - ներդրվող ավանդին ամենամոտ գտնվող ավելի կարճ ժամկետայնությամբ "Պրոգրես" ավանդի տոկոսադրույք,
(Բ) - ներդրվող ավանդին ամենամոտ գտնվող ավելի երկար ժամկետայնությամբ "Պրոգրես" ավանդի տոկոսադրույք,
(Գ) - ներդրվող ավանդին ամենամոտ գտնվող ավելի երկար և ավելի կարճ ժամկետայնությամբ "Պրոգրես" ավանդների միջև օրերի տարբերություն,
(Դ) -ներդրվող ավանդի և ամենամոտ գտնվող ավելի կարճ ժամկետայնությամբ "Պրոգրես" ավանդների միջև օրերի տարբերություն
50,000,000 ՀՀ դրամը, 100,000 ԱՄՆ դոլարը և 50,000 Եվրոն գերազանցող գումար ներդնելու դեպքում սահմանվում է պայմանագրային տոկոսադրույք:
Ուշադրություն |
Վճարման ենթակա տոկոսներից գանձվում է եկամտային հարկ 10% դրույքաչափով |
Անկանխիկ մուտքագրված ավանդի գումարի կանխիկ վերադարձի դեպքում կգանձվի միջնորդավճար ՀՀ դրամ՝ 0.25% / ԱՄՆ դոլար և Եվրո՝ 3% |
Մասնաճյուղում ավանդի ներդրման դեպքում ավանդատուի համար բացվող հաշվարկային/ընթացիկ հաշվի սակագներ |
||
Ավանդի արժույթով մեկ հաշվի |
բացում |
0 ՀՀ դրամ |
տարեկան սպասարկում |
0 ՀՀ դրամ |
|
Այլ պայմաններ՝ համաձայն Բանկի հաշիվների բացման և սպասարկման դրույթների: |
Հաշվարկման օրինակ
Հետևյալ պայմանների դեպքում`
Ավանդի սկզբնական գումար |
1.000,000 ՀՀ դրամ |
Ավանդի ներդրման օր |
1/07/2024 |
Ավանդի ներդրման ժամկետ |
70 օր (մինչև 09/09/2024) |
Տարեկան տոկոսադրույք |
5․78% |
Տոկոսների վճարումը |
Ժամկետի վերջում |
Եկամտային հարկ |
10% տոկոսային եկամտից |
Ավանդի տոկոսագումարի հաշվարկը կատարվում է հետևյալ կերպ`
Ավանդի տոկոսագումարի հաշվարկը կատարվում է հետևյալ կերպ`
Մեկ օրվա տոկոսային եկամուտ նահանջ տարվա ընթացքում`
1,000,000 (ներդրված գումար) x 5.78/100 (տարեկան տոկոսադրույք) / 366 (տարվա օրերի քանակ) = 157.92
70 օրվա ընդհանուր տոկոսային եկամուտ`
157.92 x 70 օր = 11,054.64
70 օրվա զուտ տոկոսային եկամուտ`
11,054.61 - 1,105.46 (ընդհանուր տոկոսային եկամտի 10%-ը՝ եկամտային հարկով հարկման ենթակա գումար) = 9,949.18 (ավանդատուին վճարման ենթակա տոկոսագումար ավանդի ժամկետի վերջում)
Ավանդի ընդհանուր գումարը (սկզբնական գումար + տոկոսագումարներ հարկումից հետո)` 1,009,949.18 ՀՀ դրամ
Հաշվարկված գումարները կլորացվում են մինչև մեկ հարյուրերորդական:
Ձեր հաշվում առկա միջոցների նկատմամբ տոկոսագումարները հաշվարկվում են պարզ տոկոսադրույքի հիման վրա, իսկ տարեկան տոկոսային եկամտաբերությունը ցույց է տալիս, թե որքան եկամուտ կստանայիք դուք` Ձեր կողմից ավանդի հետ կապված պարտադիր վճարներ կատարելու և սահմանված պարբերականությամբ վաստակած տոկոսագումարները ստանալու արդյունքում:
Ավանդի տարեկան տոկոսային եկամտաբերության չափի հաշվարկման համար հիմք է ընդունվում ՀՀ ԿԲ ""Բանկային ավանդների տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկումը" Կանոնակարգ 8/02"-ով սահմանված հետևյալ բանաձևը՝
որտեղ`
- A - ավանդի սկզբնական գումար
- ո - ավանդի դիմաց դրամական հոսքերի հերթական համար
- N - ավանդի դիմաց դրամական հոսքերի վերջին համար (ներառյալ նաև ավանդի ներդրման պահին դրամական հոսքը), որից հետո ավանդային պայմանագրի ժամկետը համարվում է ավարտված
- Kո - ավանդի ներդրման պահին և/կամ ավանդի գործողության ընթացքում ներդրված ավանդի և/կամ կապիտալացված տոկոսագումարների, առկայության դեպքում պարտադիր վճարների հոսքեր
- Dո - այն թիվը, որը ցույց է տալիս, թե քանի օր է անցել ավանդի ներդրման օրից մինչև ավանդի դիմաց կատարվող հերթական՝ ո-րդ դրամական հոսքը ներառյալ (ավանդի ներդրման պահին` D1 = 0)
Ավանդի ընդունման ընդհանուր պայմաններ
- Բանկի և ավանդատուի միջև կնքվում է ժամկետային ավանդի պայմանագիր:
- Պայմանագրով որպես ավանդատու կարող են հանդիսանալ մեկից ավելի անձիք, այդ դեպքում պայմանագիրը ստորագրվում է բոլորի կողմից և ավանդի տնօրինումն ու օգտագործումը կատարվում է համատեղ սեփականության իրավունքով:
- Եթե ավանդատու են հանդիսանում մեկից ավելի անձինք, ապա Ավանդը և հաշվարկված տոկոսները կարող են վճարվել բոլոր ավանդատուներին՝ համամասնությամբ, կամ միայն որևէ մեկին՝ մյուսների կողմից ստորագրված և նոտարական կարգով վավերացված լիազորագրի հիման վրա:
- Ավանդի գործողության ընթացքում ավանդային գումարի համալրում չի թույլատրվում:
- Ավանդատուն իրավունք ունի ավանդը ներդնել որոշակի երրորդ անձի անունով` ՀՀ օրենսդրությամբ և Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված կարգով:
Տոկոսների հաշվարկման և վճարման կարգ
- Ավանդի գումարի վրա տոկոսները հաշվարկվում են ավանդային հաշվի փաստացի մնացորդի նկատմամբ` ավանդը Բանկ մուտք լինելու օրվանից մինչև այն ավանդատուին վերադարձնելու կամ ավանդատուի հաշվից այլ հիմքերով դուրս գրելու օրվան նախորդող օրը:
- Բանկը տոկոսների հաշվարկը կատարում է պարզ տոկոսադույքով` որպես բաժանարար հիմք ընդունելով տարին 365 կամ 366 օր նահանջ տարվա համար:
- Տոկոսագումարը հաշվարկվում է օրական` հաշվին առկա մնացորդի նկատմամբ:
- Ժամկետային ավանդը արտարժույթով ներդնելու դեպքում տոկոսագումարները ավանդատուին վճարվում են ՀՀ դրամով` վճարման օրվա դրությամբ Բանկի կողմից սահմանված համապատասխան արժույթի առքի փոխարժեքով, կամ ավանդատուի ցանկությամբ այն արտարժույթով, որով ներգրավվել է ավանդը:
- Ավանդի դիմաց հաշվարկված տոկոսները, որոնք ավանդատուն բանկային ավանդի պայմանագրում նշված ժամկետում չի ստացել, Բանկի կողմից վճարվում են ավանդատուի առաջին իսկ պահանջի դեպքում:
- Պայմանագրի գործողության ժամկետի ավարտից հետո, եթե ավանդատուն չի պահանջում վճարել ավանդի գումարը և հաշվարկված տոկոսները, ապա պայմանագիրը համարվում է երկարաձգված Բանկում այդ պահին գործող ցպահանջ ավանդի համար սահմանված պայմաններով, եթե այլ բան սահմանված չէ հաճախորդի հետ կնքված ավանդային պայմանագրով կամ հաճախորդի այլ գրավոր հանձնարարականով:
Լրացուցիչ տեղեկատվություն
- Ժամկետային ավանդային հաշվի բացումը և սպասարկումն անվճար է:
- Ավանդային պայմանագրի գործողության ավարտից հետո ավանդային հաշիվը փակվում է:
- Ավանդային հաշվով ընթացիկ բանկային գործառնություններ չեն կարող իրականացվել, բացառությամբ ավանդի ներգրավման և մարման գործառնությունների:
- Մասնաճյուղում ավանդի ներգրավումն իրականացվում է ավանդի արժույթով հաշվարկային/ընթացիկ հաշվից, բացակայության դեպքում այն բացվում է առանց բացման և սպասարկման վճարի:
- Ավանդի դիմաց հաշվարկված տոկոսները, ինչպես նաև ավանդային հաշվին մուտքագրված միջոցները ավանդատուին վճարելիս միջնորդավճար չի գանձվում:
- Բանկ ներդրված ավանդի վերաբերյալ տեղեկատվությունը բանկային գաղտնիք է և Բանկը երաշխավորում է դրա գաղտնիությունը:
Ավանդային պայմանագրի վաղաժամկետ լուծում
- Եթե ավանդատուն ցանկանում է վաղաժամկետ լուծել ավանդային պայմանագիրը, ապա ներկայացված դիմումի հիման վրա կատարվում է տոկոսների վերահաշվարկ` Բանկում այդ պահին գործող ցպահանջ ավանդի համար սահմանված տոկոսադրույքով (ներկա պահին՝ 0.1%), եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ:
- Եթե ավանդատուն լուծում է արտարժութային ժամկետային ավանդի պայմանագիրը` անմիջապես նույն պայմաններով ՀՀ դրամով ժամկետային ավանդի պայմանագիր կնքելու պայմանով, ապա տոկոսների վերահաշվարկ չի կատարվում:
Բանկի հետ հաղորդակցման եղանակ
Դուք իրավունք ունեք հաղորդակցվել "Կոնվերս Բանկ"ՓԲԸ հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումն ամենահարմարավետն է՝ հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկից և ապահովում է գաղտնիություն:
Քաղվածքների և տեղեկանքների տրամադրման սակագներ
|
Տարբեր հաստատություններ ներկայացնելու համար տեղեկանքներ1 (ներառյալ ԱԱՀ) |
|
Մեկ ամսվա ընթացքում բացված ավանդների դեպքում2 |
5,000 ՀՀ դրամ |
Ավելի վաղ բացված ավանդների դեպքում |
3,000 ՀՀ դրամ |
Բանկի ինտերնետային կայքի միջոցով ներկայացված հայտի հիման վրա |
3,000 ՀՀ դրամ |
1Նույն հաճախորդին տեղեկանքի և քաղվածքի միաժամանակյա տրամադրման և տեղեկանքի դիմաց գանձում նախատեսված լինելու դեպքում գանձումը կատարվում է միայն տեղեկանքի դիմաց:
2Մեկից ավելի գործող հաշիվ ունենալու պարագայում դիտարկվում է ավելի վաղ բացված հաշվի բացման ամսաթիվը՝ անկախ տեղեկանքում ներառվելու փաստից:
Փաստաթղթերի, գործարքի կատարման հիմքերի և այլ տեղեկատվության պատճեններ (ներառյալ ԱԱՀ) |
|
Մինչև 1 ամիս վաղեմություն ունեցող |
1,800 ՀՀ դրամ յուրաքանչյուր փաստաթղթի համար |
Մինչև 1 տարի վաղեմություն ունեցող |
3,000 ՀՀ դրամ յուրաքանչյուր փաստաթղթի համար |
Մեկ տարուց ավելի վաղեմություն ունեցող |
12,000 ՀՀ դրամ յուրաքանչյուր փաստաթղթի համար |
Քաղվածքի առաքում փոստով (ներառյալ ԱԱՀ) |
|
Ներհանրապետական |
Ֆիզիկական անձանց ՝ 0 ՀՀ դրամ Իրավաբանական անձանց՝ 500 ՀՀ դրամ |
Միջազգային |
Օրենքով և պայմանագրով սահմանված լինելու դեպքում` առաքման ծառայությունը մատուցող կազմակերպության կողմից սահմանված սակագին Այլ դեպքերում` առաքման ծառայությունը մատուցող կազմակերպության կողմից սահմանված սակագին + 1,500 ՀՀ դրամ |
Քաղվածքի առաքում պատվիրակված առաքման ծառայության միջոցով (ներառյալ ԱԱՀ) |
|
Ներհանրապետական |
3,000 ՀՀ դրամ |
Միջազգային |
Առաքման ծառայությունը մատուցող կազմակերպության կողմից սահմանված |
Ուշադրություն |
Ավանդային պայմանագրով որոշված տոկոսների չափը, որը ֆիզիկական անձը ներդրել է որոշակի ժամկետի ավարտից կամ պայմանագրով նախատեսված հանգամանքները վրա հասնելուց հետո այն հետ ստանալու պայմանով, Բանկը չի կարող միակողմանի նվազեցնել: |
Ավանդային պայմանագրով որոշված տոկոսների չափը, որն իրավաբանական անձը ներդրել է որոշակի ժամկետի ավարտից կամ պայմանագրով նախատեսված հանգամանքները վրա հասնելուց հետո այն հետ ստանալու պայմանով, Բանկն իրավասու է միակողմանի փոփոխել՝ այդ մասին տեղյակ պահելով ավանդատու իրավաբանական անձին փոփոխման պահից յոթնօրյա ժամկետում: Տոկոսների չափի փոփոխությունն ուժի մեջ է մտնում ավանդատու-իրավաբանական անձին գրավոր տեղյակ պահելուց հետո 31-րդ օրացուցային օրը: Այն դեպքում, երբ հաճախորդը չի համաձայնում նոր պայմանին, պայմանագիրը լուծվում է, և Բանկը հաճախորդին վճարում է ավանդի գումարը և հաշվարկված տոկոսները: |
Բանկն իրավասու է փոփոխել և լրացնել մատուցվող լրացուցիչ ծառայությունների սակագները՝ պայմանագրով սահմանված կարգով ծանուցելով այդ մասին հաճախորդներին` սեփական ինտերնետային էջում (www.conversebank.am) հաղորդագրություն հրապարակելով, Բանկի տարածքում հայտարարություններ փակցնելու միջոցով, էլ. փոստով ծանուցումն ուղարկելով և/կամ հաճախորդի կողմից ընտրված Բանկի կողմից առաջարկվող այլ եղանակներով տրամադրելու միջոցով, որը համարվում է Հաճախորդի պատշաճ իրազեկում: |
Բանկը, «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից` «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ սպառողին: |
Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ կառավարության հետ կնքած համաձայնագրի պայմաններին համապատասխան, Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար, Բանկը կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում: |
Հաշիվը և դրանում եղած դրամական միջոցները տնօրինելու հաճախորդի իրավունքները կարող են սահմանափակվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների կամ հարկային մարմինների կամ օրենքով սահմանված կարգով այլ իրավասու մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա: |
Առանց հաճախորդի կարգադրության հաշվից դրամական միջոցների բռնագանձումը կարող է իրականացվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների և հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա: Դրանք արտացոլվում են հաճախորդի բանկային հաշիվների քաղվածքներում, որոնք Բանկի և հաճախորդի միջև համաձայնեցված կարգով տրամադրվում են հաճախորդին: |
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ
Ֆիզիկական անձ (բացառությամբ անհատ ձեռնարկատեր) հաճախորդների դեպքում |
Անձը հաստատող փաստաթուղթ |
Հանրային ծառայությունների համարանիշ կամ տեղեկանք հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ (պահանջվում է միայն ՀՀ ռեզիդենտների և/կամ քաղաքացիների դեպքում) Չի պահանջվում, եթե հաճախորդը ներկայացնում է նույնականացման քարտը, որտեղ ամրագրված է հանրային ծառայությունների համարանիշը |
Հաճախորդի ռեզիդենտ իրավաբանական անձ, իրավաբանական անձ չհանդիսացող/իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպություն (այսուհետ՝ իրավաբանական անձ) լինելու դեպքում |
Կանոնադրություն |
Համապատասխան կազմակերպաիրավական տեսակի իրավաբանական անձանց համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված հիմնադրի որոշում կամ հիմնադիրների ընդհանուր (հիմնադիր) ժողովի արձանագրություն /եթե հիմնադր/ներ/ի (բաժնետերեր, մասնակիցներ) բաժնեմասերի և այլ տվյալների մասին տեղեկատվությունները բացակայում են կանոնադրությունում/, ընդ որում՝
|
"Լիցենզավորման մասին" ՀՀ օրենքով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվելու դեպքում՝ համապատասխան լիցենզիան /առկայության դեպքում/ |
ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրամադրված հաճախորդի պետական գրանցման/հաշվառման վկայական |
Հարկ վճարողի հաշվառման համարը /այսուհետ՝ ՀՎՀՀ/ (հարկային կոդ), եթե այն ներառված չէ իրավաբանական անձի պետական գրանցման վկայականում |
Կանոնադրությամբ սահմանված ղեկավար անձի/անց/ անձը հաստատող փաստաթղթ/եր/ի պատճեն/ներ/ը |
Հաճախորդի ոչ ռեզիդենտ իրավաբանական անձ լինելու դեպքում |
Կանոնադրություն |
Հիմնադիր փաստաթղթերը տվյալ երկրի օրենսդրությամբ սահմանված կարգով (certificate of incumbency, certificate of incorporation և այլն) |
Տեղեկություններ բաժնետերերի, մասնակիցների մասին /եթե բացակայում են կանոնադրությունում/, ընդ որում`
|
"Լիցենզավորման մասին" ՀՀ օրենքով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվելու դեպքում՝ համապատասխան լիցենզիան /առկայության դեպքում/ |
Տվյալ երկրի համապատասխան մարմնի կողմից տրված պետական գրանցման վկայական Կանոնադրությամբ սահմանված ղեկավար անձի/անց/ անձը հաստատող փաստաթղթ/եր/ի պատճեն/ներ/ը |
Անհատ ձեռնարկատեր լինելու դեպքում |
ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրամադրված հաճախորդի պետական գրանցման վկայական |
"Լիցենզավորման մասին'' ՀՀ օրենքով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվելու դեպքում՝ համապատասխան լիցենզիան /առկայության դեպքում/ |
ՀՎՀՀ (հարկային կոդ), եթե այն ներառված չէ իրավաբանական անձի պետական գրանցման վկայականում |
Անձը հաստատող փաստաթուղթ |
Հանրային ծառայությունների համարանիշ կամ տեղեկանք հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ (պահանջվում է միայն ՀՀ ռեզիդենտների և/կամ քաղաքացիների դեպքում) Չի պահանջվում, եթե հաճախորդը ներկայացնում է նույնականացման քարտը, որտեղ ամրագրված է հանրային ծառայությունների համարանիշը |
Բացի սահմանված փաստաթղթերից, ներդրվող ավանդի գումարը, ինչպես նաև նախկինում ներդրված գործող ավանդների և տվյալ պահին ներդրվող ավանդի հանրագումարը 5 մլն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը գերազանցելու դեպքում հաճախորդից պահանջվում են նաև գումարի ծագման աղբյուրը հավաստող փաստաթղթեր և/կամ հայտարարագիր ֆինանսական միջոցների ծագման աղբյուրի վերաբերյալ:
Վերոնշյալ փաստաթղթերը չեն պահանջվում Բանկի հաշվետեր հաճախորդներից, որոնց իրավաբանական գործում առկա են պահանջվող փաստաթղթերը և ֆինանսական միջոցների ծագման աղբյուրը հավաստող հիմնավորումները:
Ներկայացված փաստաթղթերը հայերեն, անգլերեն կամ ռուսերեն լեզուներով չլինելու դեպքում պահանջվում է դրանց նոտարական վավերացմամբ թարգմանությունը հայերեն լեզվով:
"Ձեր ֆինանսական տեղեկատու"
"Ձեր ֆինանսական տեղեկատուն" ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է` https://www.fininfo.am/finhelper/index.php?type=deposit:
Ծանուցում ավանդների հատուցման երաշխավորման պայմանների և կարգի մասին
(Կիրառելի է ֆիզիկական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում)
Ձեր ավանդի հատուցման երաշխավորողն է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը (այսուհետև` Հիմնադրամ):
Ավանդի արժութային կառուցվածքը |
Ավանդի երաշխավորման առավելագույն չափը |
|
Եթե նույն բանկում ունեք միայն դրամային ավանդ |
16 միլիոն ՀՀ դրամ |
|
Եթե նույն բանկում ունեք միայն արտարժութային ավանդ |
7 միլիոն ՀՀ դրամ |
|
Եթե նույն բանկում ունեք և ՀՀ դրամով, և արտարժույթով ավանդ |
Եթե դրամային ավանդը 7 միլիոն դրամից ավելի է |
16 միլիոն ՀՀ դրամ (երաշխավորվում է միայն դրամային ավանդը) |
Եթե դրամային ավանդը 7 միլիոն դրամից պակաս է |
7 միլիոն ՀՀ դրամ (երաշխավորվում է դրամային ավանդն ամբողջությամբ և արտարժութային ավանդը` 7 միլիոն դրամի և հատուցման ենթակա դրամային ավանդի տարբերության չափով) |
Հիմնադրամի գտնվելու վայրը` ք. Երևան, Խորենացի 15, "Էլիտ Պլազա" բիզնես կենտրոն
Հեռախոս՝ (+37410) 58-35-14Վեճերի և տարաձայնությունների լուծման կարգ
Հաճախորդի և Բանկի միջև ծագած ցանկացած վեճ և տարաձայնություն նախ և առաջ լուծվում է երկուստեք` փոխադարձ բանակցությունների միջոցով, իսկ համաձայնության չգալու դեպքում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված ինչպես դատական կարգով, այնպես էլ Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով (ֆիզիկական անձանց դեպքում):
Ծանուցում Ֆինանսական համակարգի հաշտարարի վերաբերյալ
Տեղեկացնում ենք, որ "Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին" ՀՀ օրենքի համաձայն՝ "Կոնվերս Բանկ" ՓԲԸ կողմից Ձեզ մատուցվող ծառայությունների հետ կապված տաuը միլիոն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթով գումարը չգերազանցող գույքային պահանջի դեպքում ծագած վեճերն ու տարաձայնությունները կարող են լուծվել Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:
Բանկի և Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի միջև կնքված համաձայնագրի համաձայն՝ Բանկը հրաժարվում է Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից միայն այն գույքային պահանջների մասով, որոնց չափը չի գերազանցում 250,000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, իսկ գործարքի գումարի չափը չի գերազանցում 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը:
Հասցե` 0010 ք. Երևան, Մ. Խորենացու փող. 15, "Էլիտ Պլազա" բիզնես կենտրոն 7-րդ հարկ
Էլ. փոստ՝ [email protected]
Հեռախոս` +37460 701111
Ֆաքս` +37410 582421
Կապ Բանկի հետ
Մանրամասների և հավելյալ տեղեկատվության համար կարող եք՝
- այցելել Բանկի https://www.conversebank.am ինտերնետային կայք
- այցելել Բանկի Գլխավոր գրասենյակի Հաճախորդների սպասարկման գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ
- զանգահարել +374 10 511211 հեռախոսահամարով
- Viber ՝ +374 95 511211
- Skype ՝ conversebank-callcenter
Ավանդի ներդրման պայմանները մինչ 08.06.2024
Ավանդի ներդրման պայմանները մինչ 14.01.2024
Ավանդի ներդրման պայմանները մինչ 04․12․2023
Ավանդի ներդրման պայմանները մինչ 18․09․2023
Ավանդի ներդրման պայմանները մինչ 14.08.2023
Ավանդի ներդրման պայմանները մինչ 08.05.2023
Ավանդի ներդրման պայմանները մինչ 15․02․2023
Ավանդի ներդրման պայմանները մինչ 01.09.2022
Թարմացվել է 08.06.2024թ.
Ուշադրություն
Ավանդատուի հաշվում առկա միջոցների նկատմամբ տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա, իսկ տարեկան տոկոսային եկամտաբերությունը ցույց է տալիս, թե որքան եկամուտ է հնարավոր ստանալ, եթե ավանդի դիմաց ստացված տոկոսագումարները վերաներդրվեն ավանդի տեսքով: Տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկման կարգը և օրինակը կարող եք գտնել ներքոնշյալ հղումում.
Ավանդի տոկոսների հաշվարկման, վճարման կարգը և օրինակը /համաձայն "Բանկային ավանդների տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկումը" ՀՀ ԿԲ կանոնակարգ 8/02-ի/