Թեժ գիծ +37410 511 211

Բարեկեցիկ ապագա

Ավանդ "Բարեկեցիկ ապագա"

Ավանդատեսակը գումար ներդնելու հարմար տարբերակ է բոլոր այն անձանց համար, որոնք ցանկանում են արդեն իսկ այսօր կառուցել իրենց ֆինանսապես անհոգ և ապահով ապագան:

Ավանդի հաշվիչ

Ներգրավման պայմաններ`

Ձեզ հարկավոր է ընդամենը`

  • կատարել առաջին ներդրումը
  • սահմանված պարբերականությամբ Ձեր ավանդին ավելացնել գումար:

Ավանդի ժամկետը բաղկացած է կուտակման ժամկետից և բաշխման ժամկետից: Կուտակման ժամկետը պետք է լինի առնվազն 10 տարի, որի ընթացքում ավանդատուն կատարում է գումարի ավելացում: Կուտակման ժամկետի ավարտին ավանդատուն իր ցանկությամբ կարող է ստանալ ամբողջ գումարը միանգամից, որի դեպքում պայմանագիրը համարվում է ավարտված, կամ սահմանել բաշխման ժամկետ և կուտակված գումարը ստանալ հավասարաչափ բաշխմամբ, իր կողմից նախընտրելի ժամանակացույցով, ընդ որում` բաշխման ժամկետի ընթացքում մնացորդային արժեքի վրա շարունակվում է տոկոսների հաշվարկը: 

Ընդհանուր տեղեկատվություն

Ավանդի արժույթը ՀՀ դրամ կամ ԱՄՆ դոլար
Սկզբնական ներդրվողնվազագույն գումարը 50 000 ՀՀ դրամ կամ 200 ԱՄՆ դոլար
Սկզբնական ներդրվող առավելագույն գումարը 10,000,000 ՀՀ դրամ կամ 30,000 ԱՄՆ դոլար
Ամսական կուտակման առավելագույն գումարը 100 000 ՀՀ դրամ կամ 300 ԱՄՆ դոլար
Ավանդի ժամկետը Ավանդի կուտակման ժամկետ գումարած ավանդի վերադարձման (բաշխման) ժամկետ
Ավանդի կուտակման ժամկետը Առնվազն 10 տարի
Տոկոսների հաշվեգրումը Տարին մեկ անգամ հաշվարկված տոկոսները հաշվեգրվում են ավանդի մնացորդի վրա
Գումարի վերադարձը Ավանդի կուտակման ժամկետից հետո հաճախորդի կողմից նախընտրելի ձևով /միանգամից կամ հավասարաչափ վճարումներով/
Գումարի վերադարձման (բաշխման) ժամկետը Ավանդի կուտակման ժամկետից հետո մինչև մարումն ընկած ժամանակահատվածը առավելագույնը10 տարի
Բաշխման ժամկետի համար տոկոսադրույքը  Տվյալ պահի դրությամբ սույն ավանդատեսակի համար սահմանված տոկոսադրույք
Կուտակման ժամկետի երկարաձգում Նվազագույնը 5, առավելագույնը 10 տարի ժամկետով տվյալ պահին սույն ավանդատեսակի համար սահմանված տոկոսադրույքով

 

   Կուտակման ժամկետի համար
 Արժույթ  Պարզ տոկոսադրույք  Տոկոսային եկամտաբերություն2
 ՀՀ դրամ  ԿԲՀՏ1 + 2%  13%
 ԱՄՆ դոլար  ԿԲՀՏ1%  6.75%

 

1 ԿԲՀՏ - «Կոնվերս Բանկ» ՓԲԸ հաշվարկային տոկոսադրույք, որը կարող է փոփոխվել յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ: ԿԲՀՏ-ի մասին կարող եք տեղեկանալ Բանկի www.conversebank.am ինտերնետային կայքից և Բանկում տեղադրված ցուցանակներից/սպասարկման սրահի էկրաններից
2 Հաշվարկվել է` հիմք ընդունելով ամփոփագրի թարմացման ամսաթվի դրությամբ գործող ԿԲՀՏ մեծությունը
(ՀՀ դրամ՝ 11%, ԱՄՆ դոլար՝ 6.75%)

50,000,000 ՀՀ դրամը, 100,000 ԱՄՆ դոլարը գերազանցող գումար ներդնելու դեպքում սահմանվում է պայմանագրային տոկոսադրույք:

Հաշվարկման օրինակ

Հետևյալ պայմանների դեպքում`

Ավանդի սկզբնական գումար 100,000 ՀՀ դրամ
Ավանդի ներդրման օր 01/09/2019
Ավանդի ներդրման ժամկետ 10 տարի (մինչև 01/09/2029)
Տարեկան տոկոսադրույք 13%
Տոկոսների վճարումը Ժամկետի վերջում
Եկամտային հարկ 10% տոկոսային եկամտից
Համալրում Ամսական 10,000 ՀՀ դրամ


Ավանդի տոկոսագումարի հաշվարկը կատարվում է հետևյալ կերպ`

Մեկ օրվա տոկոսային եկամուտ` նախքան համալրումները
100,000 (ներդրված գումար) x 13/100 (տարեկան տոկոսադրույք) / 365 (տարվա օրերի քանակ) ≈ 35.6
Մեկ օրվա տոկոսային եկամուտ` առաջին համալրումից հետո
110,000 (ավանդի մնացորդ) x 13/100 (տարեկան տոկոսադրույք) / 365 (տարվա օրերի քանակ) ≈ 39.2
Մեկ օրվա տոկոսային եկամուտ` երկրորդ համալրումից հետո
120,000 (ավանդի մնացորդ) x 13/100 (տարեկան տոկոսադրույք) / 365 (տարվա օրերի քանակ) ≈ 42.7

Յուրաքանչյուր հաջորդ համալրումից հետո մեկ օրվա տոկոսային եկամուտն աճում է:
Տարին մեկ անգամ տոկոսային եկամուտը հաշվեգրվում է ավանդի մնացորդին:

Կուտակված տոկոսագումարները նախքան հարկումը - 1,321,776.07
Կուտակված տոկոսագումարները հարկումից հետո - 1,189,598.46
Համալրումների հանրագումարը - 1,190,000
Ավանդի ընդհանուր գումարը (սկզբնական գումար + համալրումներ + տոկոսագումարներ հարկումից հետո)
- 2,479,598.46 ՀՀ դրամ

ՈԻՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 Վճարման ենթակա տոկոսներից գանձվում է եկամտային հարկ: ՀՀ տարածքում ներդրված ավանդների համար եկամտային հարկը կհաշվարկվի 10% դրույքաչափով, իսկ ԱՀ տարածքում` 5% դրույքաչափով:

Ավանդի տարեկան տոկոսային եկամտաբերության չափը

Ձեր հաշվում առկա միջոցների նկատմամբ տոկոսագումարները հաշվարկվում են պարզ տոկոսադրույքի հիման վրա, իսկ տարեկան տոկոսային եկամտաբերությունը ցույց է տալիս, թե որքան եկամուտ կստանայիք դուք, եթե ավանդի դիմաց ստացված տոկոսագումարները վերաներդնեիք ավանդի տեսքով:
Ավանդի տարեկան տոկոսային եկամտաբերության չափի հաշվարկման համար հիմք է ընդունվում ՀՀ ԿԲ ««Բանկային ավանդների տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկումը'' Կանոնակարգ 8/02''-ով սահմանված բանաձևը.

                                                                              APY=(1+r/ո)ո-1

  որտեղ`

APY - տարեկան տոկոսային եկամտաբերություն
r - տարեկան պարզ տոկոսադրույք
ո - մեկ տարվա ընթացքում տոկոսագումարների կապիտալացման հաճախականություն


Ավանդի ընդունման ընդհանուր պայմանները

 

1. Ավանդի ներդրումը հավաստվում է պայմանագրով:
2. Ավանդի պայմանագրի ժամկետը կազմված է կուտակման և բաշխման ժամկետներից:
3. Պայմանագրով որպես ավանդատու կարող են հանդիսանալ մեկից ավելի անձիք, այդ դեպքում պայմանագիրը ստորագրվում է բոլորի կողմից և ավանդի տնօրինումն ու օգտագործումը կատարվում է համատեղ սեփականության իրավունքով:
4. Եթե ավանդատու են հանդիսանում մեկից ավելի անձիք, ապա ավանդի գումարը և նրա վրա հաշվարկված տոկոսները կարող են վճարվել կամ բոլորի պարտադիր ներկայությամբ կամ միայն որևէ մեկին` մյուսների կողմից ստորագրված և նոտարական կարգով վավերացված լիազորագրի հիման վրա:
5. Ավանդի գործողության ընթացքում ավանդային հաշվին առանց հաճախականության սահմանափակման կարող է ավելացվել գումար՝ համաձայն Բարեկեցիկ ապագա ավանդի պայմանների:
6. Ավանդի հաշվում ավանդատուի անունով կարող են մուտքագրվել նաև երրորդ անձանցից ստացված դրամական միջոցները` նրա ավանդի հաշվի մասին անհրաժեշտ տվյալների նշումով, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
7. Ավանդատուն իրավունք ունի ավանդը Բանկ ներդնել երրորդ անձի անունով` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Տոկոսների հաշվարկման և վճարման կարգը

1. Ավանդի գումարի վրա տոկոսները հաշվարկվում են ավանդային հաշվի փաստացի մնացորդի նկատմամբ` ավանդը Բանկ մուտք լինելու հաջորդ օրվանից մինչև այն ավանդատուին վերադարձնելու կամ ավանդատուի հաշվից այլ հիմքերով դուրս գրելու օրվան նախորդող օրը:
2. Բանկը տոկոսների հաշվարկը կատարում է պարզ տոկոսադրույքով` որպես բաժանարար հիմք ընդունելով տարին 365 կամ 366 օր նահանջ տարվա համար:
3. Տոկոսագումարը հաշվարկվում է օրական` հաշվին առկա մնացորդի նկատմամբ:
4. Ժամկետային ավանդը արտարժույթով ներդնելու դեպքում տոկոսագումարները ավանդատուին վճարվում են ՀՀ դրամով` վճարման օրվա դրությամբ Բանկի կողմից սահմանված համապատասխան արժույթի առքի փոխարժեքով, կամ ավանդատուի ցանկությամբ այն արտարժույթով, որով ներգրավվել է ավանդը:
5. Ավանդային պայմանագրով որոշված տոկոսադրույքների չափը Բանկը չի կարող միակողմանի նվազեցնել, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:
6. Ավանդի կուտակման ժամկետի ավարտից հետո գումարը ավանդատուին վերադարձվում է իր իսկ կողմից նախընտրելի ձևով` միանգամից կամ հավասարաչափ վճարումներով:
7. Ավանդի գումարի վրա հաշվարկված տոկոսները, որոնք ավանդատուն բանկային ավանդի պայմանագրում նշված ժամկետում չի ստացել, Բանկի կողմից վճարվում են ավանդատուի առաջին իսկ պահանջի դեպքում:
8. Ավանդի պայմանագրի գործողության ժամկետի ավարտից հետո, եթե ավանդատուն չի պահանջում վճարել ավանդի գումարը և հաշվարկված տոկոսները, ապա պայմանագիրը համարվում է երկարաձգված Բանկում այդ պահին գործող ցպահանջ ավանդի համար սահմանված պայմաններով:

Լրացուցիչ տեղեկատվություն

1. Ժամկետային ավանդային հաշվի բացումը և սպասարկումն անվճար է:
2. Ավանդային պայմանագրի գործողության ավարտից հետո ավանդային հաշիվը փակվում է:
3. Ավանդատուի կողմից ավանդային հաշվով ընթացիկ բանկային գործառնություններ չեն կարող իրականացվել` բացառությամբ ավանդի գումարի ավելացման գործառնությունների, ինչպես նաև բաշխման ժամկետում գումարների վճարումների:
4. Ավանդի դիմաց հաշվարկված տոկոսները, ինչպես նաև ավանդային հաշվին մուտքագրված միջոցները ավանդատուին վճարելիս միջնորդավճար չի գանձվում:
5. Բանկ ներդրված ավանդի վերաբերյալ տեղեկատվությունը բանկային գաղտնիք է և Բանկը երաշխավորում է դրա գաղտնիությունը:


Ավանդային պայմանագրի վաղաժամկետ լուծումը

 

1. Եթե ժամկետային ավանդը Ավանդատուի պահանջով վերադարձվում է մինչև ժամկետի ավարտը կամ մինչև բանկային ավանդի պայմանագրում նշված հանգամանքների վրա հասնելը, ապա ներկայացված դիմումի հիման վրա կատարվում է տոկոսի վերահաշվարկ` հետևյալ պայմաններով.

  • Ավանդը ներդնելուց հետո մինչև 1 տարին լրանալը պահանջելու դեպքում որոշվում է ավանդի գործողության ընթացքի միջին մնացորդը, դրանից հանվում է Բանկի կողմից հաշվեգրված տոկոսագումարը և այդ տոկոսագումարի նկատմամբ կատարվում է վերահաշվարկ այդ պահին գործող ցպահանջ ավանդի տոկոսադրույքով: Բաշխման հատվածում կատարված դադարեցման դեպքում վերահաշվարկ չի կատարվում:
  • Ավանդի գործողության ժամկետը 1 տարուց ավելի լինելու պարագայում, կատարվում է տոկոսների վերահաշվարկ հետևյալ կերպ՝ դադարեցման օրվանից հաշվարկված նախորդ մեկ տարվա ընթացքում կուտակված և վճարված տոկոսների մասով կատարվում է վերահաշվարկ նախորդ ենթակետում նշված կարգով: Մինչ այդ (նախորդ մեկ տարին սկսելուն նախորդող տարվա վերջին օրը) հաշվարկված և հաշվեգրված տոկոսների մասով վերահաշվարկ չի կատարվում: Բաշխման հատվածում կատարված դադարեցման դեպքում վերահաշվարկ չի կատարվում:

2. Եթե ավանդատուն լուծում է արտարժութային ժամկետային ավանդի պայմանագիրը` անմիջապես նույն պայմաններով ՀՀ դրամով ժամկետային ավանդի պայմանագիր կնքելու պայմանով, ապա տոկոսների վերահաշվարկ չի կատարվում:

Բանկի հետ հաղորդակցման եղանակ

Դուք իրավունք ունեք հաղորդակցվել «Կոնվերս Բանկ» ՓԲԸ հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումն ամենահարմարավետն է՝ հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկից և ապահովում է գաղտնիություն:

Քաղվածքների և տեղեկանքների տրամադրման սակագներ

Քաղվածքների տրամադրում1 առձեռն` Բանկի տարածքում (ներառյալ ԱԱՀ)

ՀՀ օրենսդրությամբ սահմանված պարբերականությամբ մեկ անգամ՝ 0 ՀՀ դրամ

ՀՀ օրենսդրությամբ սահմանված պարբերականությունից բացի հավելյալ քաղվածքի տրամադրում՝ մինչև 3 տարի վաղեմության՝ 1,000 ՀՀ դրամ

3 տարի և ավելի վաղեմության (Բանկում պահպանված լինելու դեպքում)՝ 3,000 ՀՀ դրամ

        

Տարբեր հաստատություններ ներկայացնելու համար տեղեկանքներ1 (ներառյալ ԱԱՀ)

Մեկ ամսվա ընթացքում բացված ավանդների դեպքում2

5,000 ՀՀ դրամ

Ավելի վաղ բացված ավանդների դեպքում

3,000 ՀՀ դրամ

Բանկի ինտերնետային կայքի միջոցով ներկայացված հայտի հիման վրա

3,000 ՀՀ դրամ

1Նույն հաճախորդին տեղեկանքի և քաղվածքի միաժամանակյա տրամադրման և տեղեկանքի դիմաց գանձում նախատեսված լինելու դեպքում գանձումը կատարվում է միայն տեղեկանքի դիմաց:
2Մեկից ավելի գործող հաշիվ ունենալու պարագայում դիտարկվում է ավելի վաղ բացված հաշվի բացման ամսաթիվը՝ անկախ տեղեկանքում ներառվելու փաստից:

 

Փաստաթղթերի, գործարքի կատարման հիմքերի և այլ տեղեկատվության պատճեններ (ներառյալ ԱԱՀ)

Մինչև 1 ամիս վաղեմություն ունեցող

1,800 ՀՀ դրամ յուրաքանչյուր փաստաթղթի համար

Մինչև 1 տարի վաղեմություն ունեցող

3,000 ՀՀ դրամ յուրաքանչյուր փաստաթղթի համար

Մեկ տարուց ավելի վաղեմություն ունեցող

12,000 ՀՀ դրամ յուրաքանչյուր փաստաթղթի համար

 

Քաղվածքի առաքում փոստով (ներառյալ ԱԱՀ)

Ներհանրապետական և ԱՀ

0 ՀՀ դրամ

Միջազգային

Օրենքով և պայմանագրով սահմանված լինելու դեպքում` առաքման ծառայությունը մատուցող կազմակերպության կողմից սահմանված սակագին

Այլ դեպքերում` առաքման ծառայությունը մատուցող կազմակերպության կողմից սահմանված սակագին + 1,500 ՀՀ դրամ

   

Քաղվածքի առաքում պատվիրակված առաքման ծառայության միջոցով (ներառյալ ԱԱՀ)

Ներհանրապետական և ԱՀ

3,000 ՀՀ դրամ

Միջազգային

Առաքման ծառայությունը մատուցող կազմակերպության կողմից սահմանված
սակագին + 3,000 ՀՀ դրամ

                                                                   Ուշադրություն                                                           

Ավանդային պայմանագրով որոշված տոկոսների չափը, որը hաճախորդը ներդրել է որոշակի ժամկետի ավարտից կամ պայմանագրով նախատեսված հանգամանքները վրա հասնելուց հետո այն հետ ստանալու պայմանով, Բանկը չի կարող միակողմանի նվազեցնել:
 Բանկն իրավասու է փոփոխել և լրացնել մատուցվող լրացուցիչ ծառայությունների սակագները՝ պայմանագրով սահմանված կարգով ծանուցելով այդ մասին հաճախորդներին` սեփական ինտերնետային էջում (www.conversebank.am) հաղորդագրություն հրապարակելով, Բանկի տարածքում հայտարարություններ փակցնելու միջոցով, փոստով ծանուցումն առաքելու միջոցով և հաճախորդի կողմից ընտրված Բանկի կողմից առաջարկվող այլ եղանակներով տրամադրելու միջոցով, որը համարվում է Հաճախորդի պատշաճ իրազեկում:
 Բանկը, "Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին" ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից` "Ճանաչիր քո հաճախորդին" ("Know your customer") սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ սպառողին:
 Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ կառավարության հետ կնքած համաձայնագրի պայմաններին համապատասխան, Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար, Բանկը կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:
 Հաշիվը և դրանում եղած դրամական միջոցները տնօրինելու հաճախորդի իրավունքները կարող են սահմանափակվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների կամ հարկային մարմինների կամ օրենքով սահմանված կարգով այլ իրավասու մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա:
 Առանց հաճախորդի կարգադրության հաշվից դրամական միջոցների բռնագանձումը կարող է իրականացվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների և հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա: Դրանք արտացոլվում են հաճախորդի բանկային հաշիվների քաղվածքներում, որոնք Բանկի և հաճախորդի միջև համաձայնեցված կարգով տրամադրվում են հաճախորդին:

 Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

  • Անձը հաստատող փաստաթուղթ
  • Հանրային ծառայությունների համարանիշ կամ տեղեկանք հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ (պահանջվում է միայն ՀՀ ռեզիդենտների և/կամ քաղաքացիների դեպքում): Չի պահանջվում, եթե հաճախորդը ներկայացնում է նույնականացման քարտը, որտեղ ամրագրված է հանրային ծառայությունների համարանիշը:

Բացի սահմանված փաստաթղթերից, ներդրվող ավանդի գումարը, ինչպես նաև նախկինում ներդրված գործող ավանդների և տվյալ պահին ներդրվող ավանդի հանրագումարը 5 մլն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը գերազանցելու դեպքում հաճախորդից պահանջվում են նաև գումարի ծագման աղբյուրը հավաստող փաստաթղթեր և/կամ հայտարարագիր ֆինանսական միջոցների ծագման աղբյուրի վերաբերյալ:
Վերոնշյալ փաստաթղթերը չեն պահանջվում Բանկի հաշվետեր հաճախորդներից, որոնց իրավաբանական գործում առկա են պահանջվող փաստաթղթերը և ֆինանսական միջոցների ծագման աղբյուրը հավաստող հիմնավորումները:

"Ձեր ֆինանսական տեղեկատուն"

«Ձեր ֆինանսական տեղեկատուն»` www.fininfo.am, ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է»:

Ծանուցում ավանդների հատուցման երաշխավորման պայմանների և կարգի մասին

Ձեր ավանդի հատուցման երաշխավորողն է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը (այսուհետև` Հիմնադրամ):

 

Ավանդի արժութային կառուցվածքը

Ավանդի երաշխավորման առավելագույն չափը

Եթե նույն բանկում ունեք միայն դրամային ավանդ

10 միլիոն ՀՀ դրամ

Եթե նույն բանկում ունեք միայն արտարժութային ավանդ

5 միլիոն ՀՀ դրամ

Եթե նույն բանկում ունեք և ՀՀ դրամով, և արտարժույթով ավանդ

Եթե դրամային ավանդը 5 միլիոն դրամից ավելի է

10 միլիոն ՀՀ դրամ (երաշխավորվում է միայն դրամային ավանդը)

Եթե դրամային ավանդը 5 միլիոն դրամից պակաս է

5 միլիոն ՀՀ դրամ (երաշխավորվում է դրա­մա­յին ավանդն ամբողջությամբ և արտարժութային ավանդը` 5 միլիոն դրամի և հատուցման ենթակա դրամային ավանդի տարբերության չափով)

Հիմնադրամի գտնվելու վայրը` ք. Երևան, Խորենացի 15, "Էլիտ Պլազա" բիզնես կենտրոն

Հեռախոս՝ (+37410) 58-35-14

Վեճերի և տարաձայնությունների լուծման կարգ

Հաճախորդի և Բանկի միջև ծագած ցանկացած վեճ և տարաձայնություն նախ և առաջ լուծվում է երկուստեք` փոխադարձ բանակցությունների միջոցով, իսկ համաձայնության չգալու դեպքում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված ինչպես դատական կարգով, այնպես էլ Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով (ֆիզիկական անձանց դեպքում):

Ծանուցում Ֆինանսական համակարգի հաշտարարի վերաբերյալ

Տեղեկացնում ենք, որ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ «Կոնվերս Բանկ» ՓԲԸ կողմից Ձեզ մատուցվող ծառայությունների հետ կապված տաuը միլիոն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթով գումարը չգերազանցող գույքային պահանջի դեպքում ծագած վեճերն ու տարաձայնությունները կարող են լուծվել Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:
Բանկի և Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի միջև կնքված համաձայնագրի համաձայն՝ Բանկը հրաժարվում է Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից միայն այն գույքային պահանջների մասով, որոնց չափը չի գերազանցում 250,000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, իսկ գործարքի գումարի չափը չի գերազանցում 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը:

Հասցե` 0010 ք. Երևան, Մ. Խորենացու փող. 15, «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն 7-րդ հարկ
Էլ. փոստ՝ info@fsm.am
Հեռախոս` +37460 701111
Ֆաքս` +37410 582421

Կապ Բանկի հետ

Մանրամասների և հավելյալ տեղեկատվության համար կարող եք՝

  • այցելել Բանկի https://www.conversebank.am ինտերնետային կայք
  • այցելել Բանկի Գլխավոր գրասենյակի Հաճախորդների սպասարկման գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ
  • զանգահարել +374 10 511211 հեռախոսահամարով
  • Viber ՝ +374 95 511211
  • Skype ՝ conversebank-callcenter

 

 1ԿԲՀՏ - "Կոնվերս բանկի" հաշվարկային տոկոսադրույք

  Տեղեկատվական ամփոփագիր և հաշվարկի օրինակ

                                                                                                                                              Թարմացվել է 25.11.2019թ.10:30

Ֆինանսներ բոլորի համար