Թեժ գիծ +37410 511 211

Կարաս

Ավանդ "Կարաս"

 

Տարեկան տոկոսադրույքը

  6 ամիս 1 տարի 18 ամիս 2 տարի 3 տարի 4 տարի 5 տարի
ՀՀ դրամ 7.5% 9% 9.5%  ԿԲՀՏ1-0.25% ԿԲՀՏ1 ԿԲՀՏ1+0.25%  ԿԲՀՏ1+0.5%
ԱՄՆ դոլար 2% 4% 4.25%  ԿԲՀՏ1 -1.75% ԿԲՀՏ1-1.25%  ԿԲՀՏ1-0.75% ԿԲՀՏ1-0.25%

Ավանդի ներդրման պայմաններ՝

Նվազագույն գումարը
  • 10 000 ՀՀ դրամ
  • 100 ԱՄՆ դոլար 
Ավանդի առավելագույն գումար (սկզբնական ներդրված գումարի և համալրվող գումարների հանրագումար)*
  • 100 000 000 ՀՀ դրամ
  • 200 000 ԱՄՆ դոլարը 

Ավանդի ժամկետը

6 ամիս - 5 տարի 

 

 Տոկոսների վճարումը

Ժամկետի վերջում

Տարեկան մեկ անգամ հաշվարկված տոկոսները հաշվեգրվում են ավանդի մնացորդի վրա

 

Ավանդի գումարի մասնակի ելքագրում

Ավանդի գումարի նվազեցումների հանրագումարը չի կարող գերազանցել ավանդի համալրվող գումարների հանրագումարի (ներառյալ սկզբնական ներդրված գումարը) 60%-ը

1ԿԲՀՏ - "Կոնվերս բանկի" հաշվարկային տոկոսադրույք

* Ավանդի գործողության ընթացքում ավանդատուի կողմից կարող են կատարվել ավանդի գումարի մասնակի ելքագրումներ: Այդ դեպքում կատարվում է ելքագրման օրվա դրությամբ կուտակված տոկոսագումարի վերահաշվարկ՝ ավանդի ներդրման օրվանից մինչև գումարի ելքագրումն ընկած ժամանակահատվածին համապատասխանող՝ "Կարաս" ավանդի համար նախատեսված նախորդ՝ ավելի կարճ ժամկետի համար սահմանված տոկոսադրույքով, ընդ որում եթե գումարի ելքագրման օրվա դրությամբ ավանդի պայմանագրի կնքման ամսաթվից անցել է "Կարաս" ավանդի ներդրման նվազագույն ժամկետից պակաս ժամկետ, ապա վերահաշվարկը կատարվում է Բանկում այդ պահին գործող ցպահանջ ավանդի տոկոսադրույքով:
«Կարաս» ավանդի մարման /այդ թվում՝ վաղաժամկետ/ օրվանից հաշվարկված նախորդ մեկ տարվա ընթացքում ֆիզիկական անձ հաճախորդի կողմից Բանկի համապատասխան իրավական ակտ/եր/ով սահմանված կարգով համալրումներ իրականացնելու դեպքում վերջինիս Բանկի սեփական ռեսուրսների միջոցներով կարող է տրամադրվել անշարժ գույքի ձեռքբերման հիփոթեքային վարկ՝ համաձայն տվյալ վարկատեսակի համար Բանկում սահմանված գործող պայմանների, բացառությամբ տոկոսադրույքի, որը սահմանվում է տվյալ վարկատեսակի համար սահմանված տոկոսադրույքի նվազագույն շեմից մեկ տոկոսային կետ պակաս՝ պայմանով, որ ավանդի մնացորդն ուղղվելու է անշարժ գույքի ձեռքբերման կանխավճարի տրամադրմանը:

Այժմ ներդրեք Կարաս ավանդը նաև առցանց ՀԾ Ինտերնետ-Բանկ համակարգի միջոցով՝ հետևելով ՈւՂԵՑՈՒՅՑԻ քայլերին:

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

Տեղեկատվական ամփոփագիր և հաշվարկի օրինակ


Ֆինանսներ բոլորի համար

Ուշադրություն

Ավանդատուի հաշվում առկա միջոցների նկատմամբ տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա, իսկ տարեկան տոկոսային եկամտաբերությունը ցույց է տալիս, թե որքան եկամուտ է հնարավոր ստանալ, եթե ավանդի դիմաց ստացված տոկոսագումարները վերաներդրվեն ավանդի տեսքով: Տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկման կարգը և օրինակը կարող եք գտնել ներքոնշյալ հղումում. Ավանդի տոկոսների հաշվարկման, վճարման կարգը և օրինակը /համաձայն "Բանկային ավանդների տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկումը" ՀՀ ԿԲ կանոնակարգ 8/02-ի/