Թեժ գիծ +37410 511 211

ԿՍՊ Ծրագրեր

Կոնվերս բանկի և ՀԱՖՆ համագործակցությանը նվիրված գալա-համերգով ավարտվել է Երևանյան միջազգային երաժշտական փառատոնը

 Կոնվերս բանկի և ՀԱՖՆ համագործակցությանը նվիրված գալա-համերգով ավարտվել է Երևանյան միջազգային երաժշտական փառատոնը

12.11.2019 - Հոկտեմբերի 25-ին՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և Կոնվերս Բանկի երկարամյա համագործակցությանը նվիրված գալա-համերգով ավարտվել է Երևանյան 13-րդ միջազգային երաժշտական փառատոնը: Գալա-համերգի ընթացքում հնչել են Մոցարտի, Ջ. Գերշվինի և Բրամսի ստեղծագործությունները: Խմբավարն էր Ալեքսանդր Լիբրայխը(Գերմանիա): Ծրագրում ներառված առանցքային ստեղծագործության՝ Ջ. Գերշվնի Դաշնամուրի կոնցերտ լա մաժոր-ի մենակատարն էր հայտնի դաշնակահար Ֆրեդդի Քեմփֆինը: "Գերշվինի այս ստեղծագործությունը քիչ է կատարվում իր բարդության պատճառով: Սակայն այն աներևակայելի հարուստ է էմոցիաներով և լավագույնս պատկերացում է տալիս Գերշվինի ստեղծագործական անհատականության, հարուստ ներաշխարհի մասին: Ուրախ եմ, որ փառատոնի շրջանակում մենք հնարավորություն ունեցանք ներկայացնել այս ստեղծագործությունը, և հայ ունկնդիրը մեծ ոգևորությամբ ընդունեց այն",- իր խոսքում ասել է Ֆրեդդի Քեմփֆը:

Նոր Հաճնում մարզահրապարակի բացմամբ Կոնվերս Բանկը ավարտել է առողջ ապրելակերպի խրախուսման մասշտաբային ծրագիրը

Նոր Հաճնում մարզահրապարակի բացմամբ Կոնվերս Բանկը ավարտել է առողջ ապրելակերպի խրախուսման մասշտաբային ծրագիրը

12.11.2019 - Նոյեմբերի 8-ին Նոր Հաճնում կայացել է Կոնվերս Բանկի ֆինանսավորմամբ կառուցված պրոֆեսիոնալ մարզահրապարակի բացման արարողությունը, որին ներկա էին հյուրեր տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններից, Կոնվերս Բանկի և StreetWorkOut հայաստանյան ֆեդերացիայից ներկայացուցիչներ, Նոր Հաճնի բնակիչներ: Հայաստանում և Արցախում պրոֆեսիոնալ մարզահրապարակների շինարարության նախագիծը մեկնարկել էր նախորդ տարի՝ Կոնվերս Բանկի հիմնադրման 25-ամյակի միջոցառումների շրջանակում: Արդյունքում, մարզահրապարակներ են կառուցվել Բանկի գործընկեր 5 համայնքում՝ Երևանում, Շուշիում, Գյումրիում, Մեծամորում և Նոր Հաճնում: Նախագծի ընդհանուր արժեքը մոտ 24 մլն դրամ է:

Կոնվերս Բանկի աջակցությամբ կառուցված Փոքր բեմում սեպտեմբերի 17-ին ներկայացման պրեմիերա էր

Կոնվերս Բանկի աջակցությամբ կառուցված Փոքր բեմում սեպտեմբերի 17-ին ներկայացման պրեմիերա էր

17.09.2019 - Սեպտեմբերի 17-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի փոքր բեմում(Black box) տեղի ունեցավ Մաթեի Վիշնիեկի "Ռիչարդ Երրորդը տեղի չի ունենա կամ դրվագներ Մեյերխոլդի կյանքից" պիեսի բեմադրության պրեմիերան: Ողջունելով Մայր թատրոնի Փոքր բեմի առաջին հանդիսատեսին, թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը նշեց, որ դրա շինարարությունը և պրեմիերան անհնար կլինեին առանց գործընկեր Կոնվերս Բանկի աջակցության: "Երբ մեկ տարի առաջ նախաձեռնեցինք Փոքր բեմի շինարարությունը, շատերը հոռետեսորեն վերաբերեցին դրան: Իսկ Կոնվերս Բանկը վստահեց մեզ և իր ամենօրյա հոգածու վերաբերմունքով աջակցեց նախագծի հաջողությանը: Այսօր Հայաստանում թատրոնին կից միակ Black box-ում պրեմիերա է: Մենք ներկայացնելու ենք մի ստեղծագործություն, որտեղ արծարծվող թեմաները արդիական են նաև մեր օրերում և որոնք, վստահ եմ, հանդիսատեսին մտորումների բազում առիթներ կտան",-իր խոսքում ասաց նա՝ Կոնվերս Բանկին շնորհակալություն հայտնելով արգասաբեր համագործակցության համար:

Կոնվերս Բանկը աջակցել է սահմանամերձ գյուղերից երեխաների մասնակցությանը "Թումո" ամառային ճամբարին

14.07.2019 - Կոնվերս Բանկի աջակցությամբ Տավուշի մարզից երկու երեխա մասնակցել է "Թումո" ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ամառային ճամբարին: "Կրթության խրախուսումը Կոնվերս Բանկի Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրի կարևորագույն բաղադրիչներից է: "Թումո" ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ Կոնվերս Բանկը համագործակցում է արդեն 5 տարի՝ Հայաստանի սահմանամերձ գյուղերից երեխաներին հնարավորություն տալով մասնակցել կենտրոնի ամառային ճամբարին և ստանալ նոր գիտելիքներ",- ասել են Կոնվերս Բանկում:

Ամփոփվել են Լոռվա գույներ մրցույթի արդյունքները

Ամփոփվել են Լոռվա գույներ մրցույթի արդյունքները

31.05.2019 - Կոնվերս Բանկում ամփոփել են Հովհաննես Թումանյանի 150-ամյակի կապակցությամբ հայտարարված Լոռվա գույներ մրցույթի արդյունքները: Ընդհանուր առմամբ, մրցույթին մասնակցել է մինչև 12 տարեկան մոտ 250 երեխա: Մրցանակներ են ստացել ֆեսյբուքյան հարթակում մրցույթի արդյունքներով առավելագույն քանակի քվեներ ստացած կամ «Բանկի ընտրություն»-ը դարձած 10-ը մասնակիցները: Խրախուսական նվերներ են հանձնվել բոլոր մասնակիցներին, ինչպես նաև Հովհաննես Թումանյանի կյանքին և ստեղծագործությանը նվիրված վիկտորինայի հաղթողներին:

Էնկուենտրոս խմբին ունկնդիրը ջերմությամբ է ընդունել

Էնկուենտրոս խմբին ունկնդիրը ջերմությամբ է ընդունել

21.04.2019 - Ավարտվել են Էնկուենտրոս խմբի երևանյան ելույթները: Ապրիլի 12-ին և 18-ին կայացած համերգների շրջանակում արգենտինահայ հայտնի երգահան Ալիսիա Թերզյանի խումբը հայ հանդիսատեսին է ներկայացրել 20 և 21-րդ դարերի հայտնի կոմպոզիտորների՝ այդ թվում Աստոր Պիացոլլայի և Անիբալ Տրոյլոյի ստեղծագործություններ, երգեր և պարային կատարումներ: "Մենք միշտ սիրով ենք այցելում Հայաստան և ամեն անգամ հանդիսատեսի առջև ներկայանում նոր, թարմ ծրագրով: Այս այցելությունը ևս բացառություն չէր. Թեև մենք որպես կանոն դասական երաժշտություն ենք կատարում, այս անգամ որոշեցինք հայ ունկնդրին ներկայանալ տանգոյի կատարումներով, ինչը մեծ ջերմությամբ ընդունվեց հանդիսատեսի կողմից",-ասաց Ալիսիա Թերզյանը: