Թեժ գիծ +37410 511 211

ԿՍՊ Ծրագրեր

Սեպտեմբերի 17-ին Կոնվերս Բանկում ավարտվեց ''Օգնիր երաժշտական դպրոցին'' նախագիծն ու բարեգործական դրամահավաքը

Սեպտեմբերի 17-ին Կոնվերս Բանկում ավարտվեց ''Օգնիր երաժշտական դպրոցին'' նախագիծն ու բարեգործական դրամահավաքը

17.09.2014 - Սեպտեմբերի 17-ին Կոնվերս Բանկում ավարտվեց ''Օգնիր երաժշտական դպրոցին'' նախագիծն ու բարեգործական դրամահավաքը: Ամառային երեք ամիսների ընթացքում յուրաքանչյուր ոք Կոնվերս Բանկի հատուկ հաշվեհամարին կարող էր փոխանցել գումար՝ Վանաձորի երաժշտական դպրոցի սաներին աջակցելու համար: Բարեգործական դրամահավաքն ավարտվել է սեպտեմբերի 1-ին, երբ ողջ գումարը կրկնապատկվել է Բանկի կողմից: Այս միջոցներով ձեռք են բերվել նոր երաժշտական գործիքներ՝ երեխաների համար: Սեպտեմբերի 17-ին Վանաձորում երաժշտական դպրոցի սաները հանդես եկան փոքրիկ համերգային ծրագրով, իսկ Կոնվերս Բանկի Ռազմավարական և բիզնես զարգացման վարչության պետ Րաֆֆի Քասարջյանը երեխաներին հանձնեց նոր գործիքներն ու մաղթեց իրենց փայլուն ապագա: Համերգի մասնակից երեխաների թվում էին նաև Կոնվերս Բանկի ու Դասական երաժշտության զարգացման հիմնադրամի 3 կրթաթոշակառու՝ երկու թավջութակահար և դաշնակահարուհի:

Կոնվերս Բանկի աջակցությամբ Խաչատրյանի անվան եռյակը համերգով հանդես եկավ Դիլիջանում

Կոնվերս Բանկի աջակցությամբ Խաչատրյանի անվան եռյակը համերգով հանդես եկավ Դիլիջանում

27.06.2014 - Կոնվերս Բանկի աջակցությամբ Դասական երաժշտության զարգացման հիմնադրամն ու Արամ Խաչատրյանի անվան եռյակը համատեղ կազմակերպեցին վերջին ժամանակներում արդեն ավանդական դարձած Հայաստանի մարզային համերգներից ևս մեկը՝ Դիլիջանի Արվեստի պետական քոլեջում: Տրիոյի համերգների և մարզային երաժշտական դպրոցներում իրականացվող վարպետության դասերի գլխավոր նպատակն է ողջ Հայաստանում բարձրացնել դասական երաժշտության մասին իրազեկումն ու օգնել դպրոցների սաներին ավելի որակյալ կրթություն ստանալ:

Կոնվերս Բանկն աջակցել է նոր Համլետ ներկայացման բեմադրությանը

Կոնվերս Բանկն աջակցել է նոր Համլետ ներկայացման բեմադրությանը

31.05.2014 - Մայիսի 30-ին Համազգային թատրոնում Կոնվերս Բանկի աջակցությամբ տեղի ունեցավ նոր "Համլետ" ներկայացման պրեմիերան: Ներկայացման ռեժիսորն է Վիգեն Չալդրանյանը, ով նաև բեմազգեստների հեղինակն ու բեմանկարիչն է: Համլետի դերում հանդես եկավ Վարդան Մկրտչյանը: Ներկայացման համար հատուկ նկարահանումներ են կատարվել Շեքսպիրի հայրենի քաղաքում՝ Ստրադֆորդում, Մեծ Բրիտանիա: Համազգայինի հիմնադիր Սոս Սարգսյանի մահվանից հետո "Համլետ"-ը թատրոնի առաջին պրեմիերան է և նվիրվում է Վարպետի հիշատակին: Նախագիծը միաժամանակ ազդարարում է Համազգային թատրոնի շենքի կառուցման համար նախատեսվող դրամահավաքի սկիզբը:

Կոնվերս Բանկն աջակցում է Քեսաբի հայերին

Կոնվերս Բանկն աջակցում է Քեսաբի հայերին

12.05.2014 - Կոնվերս Բանկը միանում է Ջինիշյան հիշատակի հիմնադրամի դրամահավաքին՝ Քեսաբի հայրենակիցներին օժանդակություն ցուցաբերելու նպատակով: Կոնվերս Բանկի նախաձեռնությամբ երկու ամսով երկու ընտանիք Լաթաքիայում կապահովվեն վարձով բնակարանով և սննդամթերքով: Եթե նշյալ ժամանակահատվածում հակամարտության գոտում կրկին խաղաղություն չհաստատվի, Կոնվերս Բանկը կվերանայի ընտանիքների օժանդակության իր նախագիծը: Ջինիշյան հիշատակի հիմնադրամի նախաձեռնությանը կմիանան նաև Կոնվերս Բանկի աշխատակիցները: Յուրաքանչյուր աշխատակից հնարավորություն կունենա փոխանցում կատարել բանկի հատուկ հաշվեհամարին՝ Քեսաբահայ հայրենակիցներին օգնություն ցուցաբերելու նպատակով: Ողջ գումարը կփոխանցվի Ջինիշյան հիշատակի հիմնադրամին:

Կոնվերս Բանկը Հաղթանակի և խաղաղության օրվա առթիվ շնորհավորեց Հայրենական մեծ պատերազմի վետերաններին

Կոնվերս Բանկը Հաղթանակի և խաղաղության օրվա առթիվ շնորհավորեց Հայրենական մեծ պատերազմի վետերաններին

09.05.2014 - Մայիսի 14-ին Արամ Խաչատրյանի անվան տուն-թանգարանում Կոնվերս Բանկը կազմակերպեց տոնական միջոցառում` Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 69-րդ տարեդարձին նվրիված: Հաղթանակի և խաղաղության օրվա առթիվ Կոնվերս Բանկի աշխատակիցները շնորհավորեցին Հայրենական մեծ պատերազմի վետերաններին: >, - վետերաններին ողջունեց Կոնվերս Բանկի գործադիր տնօրենի խորհրդական Հրանտ Հակոբյանը:

Մոնսերատ Կաբալիեն Արցախում` "Հանուն խաղաղության և Արցախի բարգավաճման"

Մոնսերատ Կաբալիեն Արցախում` "Հանուն խաղաղության և Արցախի բարգավաճման"

15.04.2014 - Հոկտեմբերի 14-ին ժամը 17:00-ին Կոնվերս Բանկի աջակցությամբ ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում տեղի ունեցավ աշխարհահռչակ երգչուհի, քսաներորդ դարի լավագույն սոպրանո Մոնսերատ Կաբալիեի բացօթյա համերգը: Սա օպերային դիվայի երկրորդ այցն է Արցախ: 2013-ին Մոնսերատ Կաբալիեն գտնվում էր Լեռնային Ղարաբաղում որպես ՄԱԿ-ի խաղաղության դեսպան: Բացի լեգենդար օպերական արիաներից համերգի շրջանակներում Կաբալիեն իր ընտանիքի հետ կատարեց նաև Կոմիտասի "Կռունկ" երգը: