Թեժ գիծ +37410 511 211

ԿՍՊ Ծրագրեր

"Էօրնեկեան հանրակրթական դպրոցի" սաների նկարչական աշխատանքների ցուցահանդես

"Էօրնեկեան հանրակրթական դպրոցի" սաների նկարչական աշխատանքների ցուցահանդես

05.06.2017 - Հունիսի մեկին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, Կոնվերս Բանկի Գլխամասային գրասենյակում բացվեց Հայաստանի Առաքելական Սուրբ Եկեղեցու "Էօրնեկեան հանրակրթական դպրոցի" սաների նկարչական աշխատանքների ցուցահանդեսը: Ցուցահանդեսում ներկայացված են Հայաստանի լավագույն կրթօջախներից մեկի՝ Էջմիածնի Էօրնեկեան դպրոցի և Հայորդաց Տան 25 սաների գեղանկարչական աշխատանքները: Դրանցում լավագույնս արտացոլված է պատանի նկարիչների գունեղ ու լուսավոր ներաշխարհը, հավատն ապագայի նկատմամբ: Անկախ թեմայի ընտրությունից՝ հոգևոր թեմատիկա, բնանկար, դիմանկար և այլն, աշխատանքները աչքի են ընկում գունային հարուստ էլևէջներով, աշխարհընկալման պարզությամբ ու անմիջականությամբ: Երեխաների նկատմամբ հոգածությունը, նրանց համար դաստիրակության և կրթության լավագույն պայմանների ստեղծումը միշտ էլ եղել է Էդուարդո Էռնեկյանի կողմից կառավարվող ընկերությունների խմբի անդամ հանդիսացող Կոնվերս Բանկի ուշադրության կենտրոնում: Այնպես որ, սա 2017-ին՝ երեխաներին նվիրված առաջին նախաձեռնությունը չէր: Բանկը պարբերաբար աջակցություն է ցո

Երեխաների պաշտպանության օրվա առթիվ Բանկի աշխատակիցները այցելել են Արզնի 1 առողջարան

Երեխաների պաշտպանության օրվա առթիվ Բանկի աշխատակիցները այցելել են Արզնի 1 առողջարան

01.06.2017 - Երեխաների պաշտպանության օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում՝ մայիսի 31-ին, Բանկի աշխատակիցները այցելել են Արզնի 1 առողջարան, որտեղ "Երազ" հիմնադրամի աջակցությամբ մեկշաբաթյա ճամբար է կազմակերպվել շաքարային դիաբետով հիվանդ երեխաների համար: Տոնի կապակցությամբ, Կոնվերս Բանկը գլյուկոմետրի թեստ-երիզներ և նվերներ են հանձնել Արզնի 1 առողջարանում հանգստացող շաքարային դիաբետով հիվանդ երեխաներին: Զուգահեռաբար, Բանկի աշխատակիցների հետ առողջարան էին այցելել նաև մանուկների սիրելի մուլտհերոսները, ծաղրածուներ՝ իրենց կատակներով, խաղերի ու պարերի շնորհիվ փոքրիկներին պարգևելով ուրախ ու անմոռանալի տոն:

Կոնվերս Բանկի հաճելի անակնկալը աշխատակիցների երեխաների համար

Կոնվերս Բանկի հաճելի անակնկալը աշխատակիցների երեխաների համար

01.06.2017 - Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Կոնվերս Բանկը հաճելի անակնկալ էր նախապատրաստել աշխատակիցների երեխաների համար: Կիրակի օրը "Երազ" այգում տոնական մթնոլորտ էր: Կոնվերս Բանկի աշխատակիցների՝ մոտ 70 երեխաների հրճվանքին ու ոգևորությանը չափ ու սահման չկար:Նրանց թույլատրվել էր այն, ինչն այլ օրերին, որպես կանոն, արգելված է լինում: Երեխաներն աներևակայելի ոգևորությամբ հավաքում էին "երկնքից թափվող" թղթերի կտորները և դրանցից պատարաստված "փափուկ գնդակներով" հարվածում իրար՝ իրենց հետևից թողնելով թղթի կույտեր: Անհոգ վազում ու գնդակ էին խաղում… Բանկը հոգացել էր նաև միջոցառման կրթական բաղադրիչի մասին: Երեխաներին հյուր էին եկել նաև Երևանի զարգացնող կենտրոններից մեկի աշխատակիցները, որոնք երեխաների համար "Հետաքրքրաշարժ քիմիայի " դաս էին կազմակերպել՝ քիմիական փորձերում ներգրավելով նաև միջոցառմանը ներկա փոքրիկներին:

Կոնվերս Բանկի նախաձեռնությամբ կայացավ գերմանական երաժշտության երեկո

Կոնվերս Բանկի նախաձեռնությամբ կայացավ գերմանական երաժշտության երեկո

15.03.2017 - Մայիսի 15-ին Կոնվերս Բանկի նախաձեռնությամբ կայացավ գերմանական երաժշտության երեկո՝ նվիրված Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունման մեկամյակին: Երեկոյի հյուրերի թվում էին Հայաստանում օտարերկրյա դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, արվեստագետներ, գործարարներ: Կոնվերս Բանկի Գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանը, իր խոսքում, երախտագիտություն հայտնեց Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը՝ Հայոց Ցեղասպանության դատապարտման հարցում իր դիրքորոշման համար, հավելելով, որ "Բանաձևի ընդունումը լավ օրինակ է՝ հաստատելու, որ համամարդակային արժեքները, մշակույթը կնճռոտ հարցերը լուծելու և առաջ շարժվելու լավագույն ճանապարհն են": Հայաստանում Ամերիկյան Համալսարանի դասախոս, պատմաբան Թոմ Սամուելյանը , կարևորևելով մարդկության դեմ հանցագործությունների ճանաչումն ու դատապարտումը, հույս հայտնեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը թույլ կտա վերականգնել պատմական արդարությունը և կոտորված հայերի իրավահաջորդներին ապագայում իրավունքների վերականգնման հնարավորություն կընձեռի:

Դարձիր Ձմեռ Պապ

Դարձիր Ձմեռ Պապ

29.12.2016 - Ուրախություն, անթաքույց հրճվանք… Այսպես դիմավորեցին "Վանաձորի" մանկատան սաները Կոնվերս Բանկի աշխատակիցներին, որոնք "Դարձիր Ձմեռ պապ" ակցիայի շրջանակում մանկատուն էին այցելել՝ երեխաներին հասցնելով Բանկի, աշխատակիցների ու հաճախորդների գնած նվերները: Տպավորությունն անասելի էր: Երեխաները անհամբերությամբ բացում էին իրենց նվերները և մանկական անմիջականությամբ ասում, թե չէին հավատում, որ Ձմեռ պապ կա, որ իրենց ցանկությունները կկատարվեն: Սակայն, ամենաուրախը, թերևս, այն 10 երեխաներն էին, ում անվամբ Բանկի "Վանաձոր" մասնաճյուղում հաշվեհամարներ են բացվել և համալրվել Կոնվերս Բանկի կողմից: Վստահ ենք, որ ավանդները աստիճանաբար կհամալրենք նաև մենք՝ Բանկի աշխատակիցներս, և հաճախորդները, որպեսզի մանկատան սաները, դառնալով չափահաս և լքելով մանկատունը, վստահությամբ նայեն դեպի ապագան:

Կոնվերս Բանկը՝ ֆիլատելիստական ցուցահանդեսի գլխավոր հովանավոր

Կոնվերս Բանկը՝ ֆիլատելիստական ցուցահանդեսի գլխավոր հովանավոր

12.12.2016 - Կոնվերս Բանկի հովանավորությամբ կայացել է Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված միջազգային ֆիլատելիստական ցուցահանդեսը, որտեղ ներկայացվել են նամականիշների և բացիկների երկու տասնյակից ավելի թեմատիկ հավաքածուներ: "Մենք հպարտ ենք, որ մեզ հնարավորություն ընձեռվեց հանրությանը ներկայացնել նամականիշներ ու բացիկներ, որոնք արժեքավոր են նախառաջ իրենց թեմատիկայով և բովանդակային խորությամբ: Սա առաջին ցուցահանդեսն էր, որտեղ ներկայացված էին ոչ միայն հայաստանցի, այլև արտասահմանյան ֆիլատերիստների հավաքածուներ",- ցուցահանդեսի փակման արարողության ժամանակ ասաց ՀՀ Ֆիլատերիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը՝ կարևորելով ցուցանմուշների թվում նաև Արցախի անկախությանը վերաբերվող նամականիշների առկայությունը: