Թեժ գիծ +37410 511 211

ԿՍՊ Ծրագրեր

Արգենտինական երաժշտության երեկո Ռաուլ Բարբոզայի տրիոյի հետ

04.07.2016 - Հուլիսի 7-ին՝ ժամը 19-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա հայտնի ակորդեոնահար, արգենտինյան չամամե երաժշտական ժանրի նշանավոր կատարող Ռաուլ Բարբոզայի և իր տրիոյի համերգը: Երեկոն նվիրված կլինի Արգենտինայի անկախության 200-ամյակին: Համերգը կկայանա Արամ Խաչատրյան համերգասրահի և ՀՀ-ում Արգենտինայի դեսպանատան համատեղ աջակցությամբ: Համերգի գլխավոր հովանավորն է Կոնվերս Բանկը: Ռաուլ Բարբոզան ծնվել է 1938թ.-ին Բուենոս Այրեսում: Նրա հայրը` Ռաֆայել Բարբոզան, գուարանի ծագմամբ երաժիշտ էր: Երբ Ռաուլը յոթ տարեկան էր, հայրը նրան ակորդեոն է նվիրում: Ռաուլիտոն, ինչպես նրան անվանում էին այդ ժամանակ, արագորեն հմտանում է գործիքը նվագելու մեջ` դրա հետ միասին սովորելով նաև գուարանիներին բնորոշ չամամե գյուղական երաժշտությունը:

Հայաստանում է հանրաճանաչ արգենտինացի բանդոնեոնահար Կարլոս Բուոնոն

Հայաստանում է հանրաճանաչ արգենտինացի բանդոնեոնահար Կարլոս Բուոնոն

27.05.2016 - Մայիսի 27-ին՝ ժամը 19-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա Արգենտինական տանգոյի երաժշտության և պարերի երեկո՝ հանրաճանաչ արգենտինացի դիրիժոր և բանդոնեոնահար Կարլոս Բուոնոյի մասնակցությամբ: Համերգը կիրականացվի Հայաստանի Ազգային Ֆիլհարմոնիկ Նվագախմբի, Կոնվերս Բանկի և ՀՀ-ում Արգենտինայի դեսպանատան համատեղ աջակցությամբ: Լրագրողների հարցին՝ թե ինչպե՞ս ստացվեց համագործակցությունը, Կոնվերս Բանկի խորհրդի անդամ Խուան Կարլոս Օսկոիդին պատասխանեց. "Երբ Բանկ եկան Ֆիլhարմոնիայի ներկայացուցիչները և պատմեցին, թե ում են ցանկանում հրավիրել Հայաստան, մենք ոչ մի կասկած չունեցանք և միանգամից ասացինք՝ այո": "Պարոնը, ով այսպես պարզ նստած խոսում է Ձեզ հետ, համերգի ժամանակ կալեկոծի Ձեր հոգին: Ես ներկա եմ գտնվել իր համերգին և տեսել եմ, թե ինչպես են մարդիկ հուզմունքից լալիս: Անգամ "սառը" հոլանդացիներն էին հուզվել", - կեսկատակ հավելեց Կոնվերս Բանկի Խորհրդի անդամ Խուան Կարլոս Օսկոիդին: Համերգին կհնչեն Աստոր Պիացոլլայի, Յակոբ Գադեի, Մարիանո Մորեսի, Անխել Վիյոլդոյի, Էդուարդո Արոլասի, Կարլոս Գարդելի, Ագուստին Բարդիի, Ժերարդո Մատոս Ռոդրիգեսի ստեղծագործություններից: Կարլոս Բուոնոն հանդես կգա Ֆիլհարմոնիկ նվագախմբի լարային կազմի և արգենտինացի դաշնակահար Ալդո Սարալեգիի հետ միասին: Պարային համարներով կներկայանան Արիաննա Կաոիլին (Ավստրալիա), Սուրեն Մխիթարյանը, Արկադի Ատասունցովը և Դիաննա Հայրապետյանը:

Մեկնարկել է §Տաղանդավոր երեխաներ¦ նախագիծը

Մեկնարկել է §Տաղանդավոր երեխաներ¦ նախագիծը

31.03.2016 - Արամ Խաչատրյան տուն-թանգարանում մեկնարկեց Կոնվերս Բանկի և Դասական երաժշտության զարգացման հիմնադրամի համատեղ նախագիծը: Նախագծի նպատակն է բացահայտել և ֆինանսապես աջակցել երաժշտությամբ զբաղվող շնորհալի երեխաներին: Արդյունքում երեխաները հնարավորություն կունենան արտերկրում կրթություն ստանալ, ինչպես նաև մասնակցել տարբեր երաժշտական մրցույթների և միջոցառումների: §Շատ-շատ տաղանդավոր երեխաներ այսօր չունեն պատշաճ կրթություն ստանալու հնարավորություն: Կյանքի կոչելով §Տաղանդավոր Երեխաներ¦ նախագիծը, մենք նպատակ ենք դնում ունենալ ապագա Կոմիտասներ, Խաչատրյաններ և Բաբաջանյաններ¦, - նշեց Բանկի Գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը: Շնորհանդեսին հաջորդեց Դասական երաժշտության զարգացման հիմնադրամի սաների համերգը: Երեխաները իրենց անզուգական կատարումներով հուզեցին բոլոր հյուրերին: Համերգը ավարտվեց Արամ Խաչատրյանի անվան եռյակի ելույթով:

68 երեխաներ ստացան իրենց ցանկալի ամանորյա նվերները

68 երեխաներ ստացան իրենց ցանկալի ամանորյա նվերները

02.01.2016 - > բարեգործական ակցիայի շնորհիվ Կապան քաղաքի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատության թվով 68 երեխաներ ստացան իրենց ցանկալի ամանորյա նվերները: Կոնվերս Բանկը հավատարիմ մնալով > կարգախոսին՝ ևս մեկ անգամ կարողացավ երեխաներին պարգևել սիրո, հոգատարության ու ջերմության զգացում: Բանկի աշխատակիցների և հաճախորդների իրականացրած կարևոր ներդրման շնորհիվ երեխաները շարունակում են հավատալ ամանորյա հրաշքների:

Հանձնիր արյուն, փրկիր կյանք, ստացիր տոմս

Հանձնիր արյուն, փրկիր կյանք, ստացիր տոմս

05.06.2015 - Կոնվերս Բանկի աշխատակիցները և հաճախորդները աջակցում են "Նվիրիր կյանք" բարեգործական հիմնադրամին և երկու օր շարունակ արյուն են հանձնենլու Յոլյանի անվ. Արյունաբանական Կենտրոնում բուժվող երեխաների համար: Հունիսի 15-ին և 16-ին մեր աշխատակիցները և հաճախորդները՝ հանձնելով արյուն, հնարավորություն կստատան մասնակցել ռուսական Բի2 ռոք խմբի համերգին, որը տեղի կունենա հունիսի 27-ին Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում:

Սեպտեմբերի 17-ին Կոնվերս Բանկում ավարտվեց ''Օգնիր երաժշտական դպրոցին'' նախագիծն ու բարեգործական դրամահավաքը

Սեպտեմբերի 17-ին Կոնվերս Բանկում ավարտվեց ''Օգնիր երաժշտական դպրոցին'' նախագիծն ու բարեգործական դրամահավաքը

17.09.2014 - Սեպտեմբերի 17-ին Կոնվերս Բանկում ավարտվեց ''Օգնիր երաժշտական դպրոցին'' նախագիծն ու բարեգործական դրամահավաքը: Ամառային երեք ամիսների ընթացքում յուրաքանչյուր ոք Կոնվերս Բանկի հատուկ հաշվեհամարին կարող էր փոխանցել գումար՝ Վանաձորի երաժշտական դպրոցի սաներին աջակցելու համար: Բարեգործական դրամահավաքն ավարտվել է սեպտեմբերի 1-ին, երբ ողջ գումարը կրկնապատկվել է Բանկի կողմից: Այս միջոցներով ձեռք են բերվել նոր երաժշտական գործիքներ՝ երեխաների համար: Սեպտեմբերի 17-ին Վանաձորում երաժշտական դպրոցի սաները հանդես եկան փոքրիկ համերգային ծրագրով, իսկ Կոնվերս Բանկի Ռազմավարական և բիզնես զարգացման վարչության պետ Րաֆֆի Քասարջյանը երեխաներին հանձնեց նոր գործիքներն ու մաղթեց իրենց փայլուն ապագա: Համերգի մասնակից երեխաների թվում էին նաև Կոնվերս Բանկի ու Դասական երաժշտության զարգացման հիմնադրամի 3 կրթաթոշակառու՝ երկու թավջութակահար և դաշնակահարուհի: