Թեժ գիծ +37410 511 211

ԿՍՊ Ծրագրեր

Հայտարարում ենք Թումանյանի 150-ամյակին նվիրված մրցույթ

Հայտարարում ենք Թումանյանի 150-ամյակին նվիրված մրցույթ

16.04.2019 - Կոնվերս Բանկը սկսում է մրցույթների շարք՝ նվիրված հայ մեծերին, ում հոբելյանն ենք նշում այս տարի: Սա Կոնվերս Բանկի հերթական մշակութային նախաձեռնությունն է, որի նպատակն է հայ մեծանուն գրողների մշակութային ժառանգության հանրայնացումը, նրանց ստեղծագործությունների նկատմամբ հետաքրքրության խթանումը: Մրցույթներից առաջինը կիրականացվի ապրիլի 1-ից մայիսի 15-ը և նվիրված կլինի հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի 150-ամյակին: Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա #Լոռվագույներ խորագրով գեղանկարչական աշխատանքների մրցույթը նախատեսված է մինչև 12 տարեկանների համար:

Կոնվերս բանկի աշխատակիցները մասնակցել են Համապետական շաբաթօրյակին

Կոնվերս բանկի աշխատակիցները մասնակցել են Համապետական շաբաթօրյակին

24.03.2019 - Կոնվերս Բանկի աշխատակազմը մասնակցել է Համապետական շաբաթօրյակին՝ մասնաճյուղերին հարող տարածքներում իրականացնելով մաքրման, ծառատնկման, բարեկարգման աշխատանքներ: Շրջակա միջավայրի պաշտպանության նկատմամբ ստանձնած պատասխանատվությունը Կոնվերս Բանկի Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրի կարևորագույն բաղադրիչներից է: Դրա շրջանակներում նախորդ տարի ծառատնկման և բարեկարգման աշխատանքներ են իրականացվել Բանկի որոշ մասնաճյուղերին հարող տարածքներում: Մարդկանց հանգստի կազմակերպման համար տեղադրվել են նստարաններ: Իսկ համայնքներում առողջ ապրելակերպի խրախուսման նպատակով 2018թ Երևանում, Հրազդանում, Մեծամորում, Գյումրիում և Արցախում սկսվել են մարզահրապարակների շինարարական աշխատանքներ: Մարզահրապարակների բացումը նախատեսվում է առաջիկա ամիսներին: Աշխատանքները լինելու են շարունակական և առաջիկա տարիներին՝ աստիճանաբար, բարեկարգվելու են Բանկի բոլոր մասնաճյուղերին հարող տարածքները:

Կոնվերս Բանկի աջակցությամբ Մայր Թատրոնում Փոքր բեմ է կառուցվել

Կոնվերս Բանկի աջակցությամբ Մայր Թատրոնում Փոքր բեմ է կառուցվել

21.02.2019 - Փետրվարի 20-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ Փոքր բեմի՝ Black Box-ի բացման արարողությունը: Այն Հայաստանում պրոֆեսիոնալ թատրոնին կից կառուցված առաջին Black Box-ն է, որը ծառայելու է որպես նորարարական թատերական հարթակ երիտասարդ արվեստագետների համար: "Նախաձեռնությունը կյանքի է կոչվել Կոնվերս Բանկի աջակցությամբ, որն իր ողջ գործունեության ընթացքում մշտապես եղել է մշակույթի և արվեստի ոլորտում տարբեր նախաձեռնությունների մասնակիցն ու աջակիցը: Հուսով եմ, որ նախորդ տարի սկսած համագործակցությունը այս նախագծի իրականացմամբ չի ավարտվի և մենք հնարավորություն կունենանք հետագայում ևս հանդիսատեսին ներկայանալ նոր, հետաքրքիր առաջարկներով",- ասել է Մայր թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը: "Մշակույթի և արվեստի զարգացմանն ուղղված նախաձեռնություններին աջակցությունը Կոնվերս Բանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրի կարևորագույն բաղադրիչներից է, որի շրջանակներում միայն նախորդ տարի Կոնվերս Բանկը աջակցել և մասնակցել է մոտ մեկ տասնյակ միջոցառումների: Black Box-ի բացումը

Կոնվերս Բանկը մասնակցել և աջակցել է Երևանի վազքի մարաթոնին

Կոնվերս Բանկը մասնակցել և աջակցել է Երևանի վազքի մարաթոնին

22.10.2018 - Կոնվերս Բանկի աջակցությամբ հոկտեմբերի 21-ին կայացել է Երեւանի վազքի մարաթոնը:Հանրության շրջանում այս միջոցառման նկատմամբ մեծ հետաքրքրության շնորհիվ մարաթոնն ընդգրկվել էր Երեւանի 2800-ամյակի միջոցառումների ցանկում: «Կոնվերս Բանկը կարեւորում է առողջ ապրելակերպի խրախուսումը՝ պարբերաբար մասնակցելով ու ֆինանսավորելով սպորտի հանրայնացմանն ուղղված տարբեր ծրագրեր: Բանկի 25-ամյակի միջոցառումների շրջանակում, այս տարի, մեր աջակցությամբ է անցկացվել նաեւ Yerevan Spring Run-ը: Իսկ մեկ այլ նախաձեռնության շրջանակում Երեւանում, մարզերում եւ Արցախում մարզահրապարակների շինարարություն է սկսվել»,- ասել է Կոնվերս Բանկի Մարքեթինգի բաժնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Կարինա Վոլկովան՝ հիշեցնելով, որ Երեւանի վազքի մարաթոնի կազմակերպմանը Կոնվերս Բանկն աջակցել է նաեւ նախորդ տարի: Այս տարի մարաթոնին մասնակցել է մոտ 2500 վազորդ: Երեւանի մարաթոնի մասնակիցները, ըստ տարիքային խմբերի եւ փորձառության, մրցել են հինգ վազքատարածություններում. երեխաների հաղթահարել են 1 կմ, սկսնակ վազորդները՝ 5 կմ

Կոնվերս Բանկի 25-ամյակին նվիրված պրեմիերայով ավարտվեց Երևանյան երաժշտական փառատոնը

Կոնվերս Բանկի 25-ամյակին նվիրված պրեմիերայով ավարտվեց Երևանյան երաժշտական փառատոնը

12.09.2018 - Հոկտեմբերի 25-ին՝ Ջակոմո Պուչինիի "Մադամ Բաթերֆլայ" օպերայի պրեմիերայով ավարտվեց Երևանյան 12-րդ միջազգային երաժշտական փառատոնը: Ներկայացումը նվիրված էր փառատոնի գլխավոր հովանավոր Կոնվերս Բանկի 25-ամյակին: Ներկա էին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ տիկնոջ հետ, պաշտոնատար անձինք, գործարարներ, երաժշտասերներ…. "Մադամ Բաթերֆլայը" բեմադրվել է Երևանյան փառատոնի շրջանակներում և հայկական բեմերում չի հնչել արդեն 10-ը տարի: Հուսով ենք, մեր այս բեմադրությունը, ինչպես նաև փառատոնի շրջանակներում 12 համերգները գոհացրեցին անգամ ամենախստապահանջ երաժշտասերներին: Այս տարի մենք հնարավորություն ունեցանք ունկնդրել բացառիկ կատարումներ՝ աշխարհահռչակ երաժիշտների կատարմամբ",- իր խոսքում ասաց Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: Մադամ Բաթերֆլայի դերում հանդես է եկել աշխարհի լավագույն բաթերֆլայներից մեկը՝ մեր հայրենակցուհի Լիանա Ալեքսանյանը:

Կոնվերս Բանկի հաճախորդները կրկին արգենտինական տանգո դիտելու հնարավորություն ստացան

Կոնվերս Բանկի հաճախորդները կրկին արգենտինական տանգո դիտելու հնարավորություն ստացան

12.09.2018 - Սեպտեմբերի 11-ին մեկնարկեց "Արգենտինական տանգոյի շաբաթ Հայաստանում" միջոցառումը: Արդեն երկրորդ տարին անընդմեջ Կոնվերս Բանկի հաճախորդները առաջինն են վայելում Արգենտինայից ժամանած պարային զույգերի կատարումները: Հայաստանում Արգենտինայի դեսպանատան այս նախաձեռնության ավանդական աջակիցներն են արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի կողմից կառավարվող խմբի կառույցները՝ այդ թվում Կոնվերս Բանկը: "Ուղղակի առնչություն ունենալով Արգենտինայի հետ, մենք աջակցում ենք երկկողմ հարաբերությունների զարգացմանը միտված տարբեր՝ այդ թվում մշակութային նախաձեռնությունների, որոնց հիմնական նպատակը արգենտինական մշակույթի հանրայնացումն է: Տանգոյի շաբաթի շրջանակներում այս տարի արգենտինական տանգո դիտելու և master class-երի մասնակցելու հնարավորություն կունենան հարյուրավոր մարդիկ ոչ միայն Երևանում, այլև Գյումրիում ու Իջևանում",- ասաց Հայաստանում Էռնեկյան ընտանիքի ներկայացուցիչներից ներկայացուցիչ Խուլիանա Դել Ագիլա-Էռնեկյանը: