Թեժ գիծ +37410 511 211

ԿՍՊ Ծրագրեր

Բարեկամավանցի երեխաները՝ Կոնվերս Բանկի հյուր

Բարեկամավանցի երեխաները՝ Կոնվերս Բանկի հյուր

29.12.2017 - Դեկտեմբերի 29-ին՝ ավանդական "Դարձիր Ձմեռ պապ" ակցիայի շրջանակներում Կոնվերս Բանկը հյուրընկալել էր սահմանամերձ բարեկամավանցի երեխաներին: Բարեկամավանի դպրոցի ուսուցիչների խոսքով, նրանք մինչև վերջին պահը չէին հավատացել, որ ոչ միայն Երևան են գալու, այլև Ձմեռ պապիկի ձեռքից նվերներ են ստանալու են: Նրանց ամանորյա խնդրանքներով նամակները Կոնվերս Բանկի աշխատակիցները "Ձմեռ պապիկներին"՝ Բանկի աշխատակիցներին և հաճախորդներին էին հանձնել դեկտեմբերի կեսերին: Ամանորի նախօրեին Բանկի հյուրերը՝ հյուրընկալողների՝ Բանկի աշխատակիցների և Էորնեկեան դպրոցի սաների հետ զբոսնեցին Երևանում, հանդիպեցին Գ. Սունդուկյանի անվան Ազգային դրամատիկական թատրոնի սիրված դերասաններ Հարություն Մովսիսյանի, Ալբերտ Սաֆարյանի հետ, որոնց ներկայությամբ Ձմեռ պապն ու Ձյունանուշը նրանց հանձնեցին ամանորյա նվերները, ինչից հետո Մայր թատրոնի փոքրիկ հանդիսատեսի հետ ամանորյա ներկայացում դիտեցին: Երեխաների ուրախությանը չափ ու սահման չկար: Ուշ երեկոյան՝ հոգնած, բայց՝ ժպիտը դեմքին, հյուրերը ճանապարհվեցին Բարեկամավան՝ կրկին հանդիպելու ակնկալիք

Պարգևատրվել են Կոնվերս Բանկի "Լավագույն աշխատակիցները"

Պարգևատրվել են Կոնվերս Բանկի "Լավագույն աշխատակիցները"

27.12.2017 - Դեկտեմբերի 27-ին Կոնվերս Բանկում կայացավ "Լավագույն աշխատակից" կոչմանն արժանացած աշխատակիցների պարգևատրման արարողությունը: "2017թ-ին Բանկն աճի աննախադեպ բարձր ցուցանիշներ է ապահովել բոլոր ուղղություններով: Այդ հաջողությունը մեծապես պայմանավորված է եղել յուրաքանչյուրիս արհեստավարժությամբ ու նվիրված աշխատանքով: Այնպես որ՝ 2017թ Բանկի "Լավագույն աշխատակից" կոչմանն արժանանալու հավակնորդ էր մեր Թիմի յուրաքանչյուր անդամ: Այս առումով Տնօրինության առջև լավագույններից լավագույնին ընտրելու բարդագույն խնդիր էր դրված: Ընտրությունը կատարվել է՝ հաշվի առնելով անհատական բարձր կատարողականը, Թիմային, նորարար ու գերլարված աշխատանքը",- իր խոսքում ասաց Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրեն, Տնօրինության նախագահ Արթուր Հակոբյան: Արդյունավետ աշխատանքի համար եվս մեկ անգամ շնորհակալություն հայտնելով ողջ Թիմին, նա վստահություն հայտնեց, որ" նոր "լավագույն"-ներին բացահայտելու ներքին թեժ մրցակցության ականատեսը կլինենք նաև հաջորդ տարիներին": "Լավագույն աշխատակից" ճանաչված աշխատակիցներին հանձնվեց Բանկի տարբերանշա

Կոնվերս Բանկում նշել են բանկային աշխատակցի տոնը

Կոնվերս Բանկում նշել են բանկային աշխատակցի տոնը

22.11.2017 - Նոյեմբերի 22-ին՝ Բանկային աշխատակցի օրվա կապակցությամբ, Կոնվերս Բանկում կայացավ Բանկում 20 և ավելի տարվա աշխատանքային փորձ ունեցող աշխատակիցների պարգևատրման արարողությունը: "Կոնվերս Բանկը ունի ավանդույթներ, որոնց պահպանման հարցում Ձեր ավանդն անուրանալի է: Դուք ոչ միայն Բանկի արժեհամակարգի կրողներն եք, այլև մարդիկ, ովքեր իրենց աշխատանքով, նվիրվածությամբ մեծ ավանդ են ներդրել Բանկի կայացման զարգացման գործում",- շնորհակալություն հայտնելով նրանց՝ ասաց Բանկի Գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանը: Նույն օրը հայտարարվեց Կոնվերս Բանկում նոր՝ Մենթորների ակումբի ստեղծման մասին, որի նպատակն է Բանկի փորձառու աշխատակիցների փորձի, տեսական և պրակտիկ գիտելիքների փոխանցումը նորեկներին: Նախաձեռնության մեկնարկը նշանավորվեց Բանկի հին աշխատակիցների կողմից նորեկներին մասնագիտական գրականության հանձնմամբ:

Կոնվերս Բանկի աշխատակիցները Yell Extreme Park- ում

30.10.2017 - Հոկտեմբերի 29-ին Կոնվերս Բանկի աշխատակիցները հյուրընկալվել էին Yell Extreme Park- ում: Բանկի և Պարկի համագործակցությունը սկսվել է Yell Extreme Park- ի հիմնադրումից անմիջապես հետո: Բանկը հանդես է եկել նաև որպես Պարկի հիմնադրման երկրորդ տարեդարձին նվիրված միջոցառումների հովանավոր: Այս այցի նպատակը երկկողմ կապերի ակտիվացումն էր, ինչպես նաև Բանկի աշխատակիցների հանգստի և շփումների կազմակերպումը նաև առօրյա կյանքում: Էքստրեմալ, փորձություններով և անակնկալներով հագեցած այս ճամփորդության շրջանակներում Բանկի աշխատակիցների համար կազմակերպվել էին տարբեր խաղեր, որոնց ընթացքում, ինչպես իրական կյանքում, նրանք հաղթահարեցին բազմաթիվ մարտահրավերներ, զգացին միասնականության և փոխօգնության, գործընկերոջը վստահելու կարևորությունն ու Թիմային հաղթանակի բերկրանքը: Ճամփորդության ավարտին, երեկոյան, Զիփլայնի շնորհիվ "թռչելու թևեր ստացած" և բազում արգելքներ հաղթահարած, հոգնած Կոնվերսցիներին սպասում էր ևս մեկ անակնկալ. Տոնական ուրախ միջոցառում:

Կոնվերս Բանկը շնորհավորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Էօրնեկեան հանրակրթական դպրոցի աշակերտներին

Կոնվերս Բանկը շնորհավորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Էօրնեկեան հանրակրթական դպրոցի աշակերտներին

03.09.2017 - Սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի միջազգային օրվա կապակցությամբ Կոնվերս Բանկի աշխատակիցները՝ Բանկի և արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի կողմից կառավարվող խմբի մյուս կառույցների անունից նվերներ են հանձնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Էօրնեկեան հանրակրթական դպրոցի առաջին դասարացիներին: "Դպրոցի և այդ կրթօջախի սաների հետ Կոնվերս Բանկը սկսել է համագործակցել 2009թ-ից: Նախկինում Կոնվերս Բանկը մշտապես աջակցել է դպրոցի ավարտական դասարանների սաներին՝ բարելավելով կրթական միջավայրն ու պայմանները: Այս տարվանից սաներին շարունակում ենք ուշադրության կենտրոնում պահել նաև դպրոցն ավարտելուց հետո՝ օգնելով նրանց բիզնես ծրագրերի, նախաձեռնությունների իրականացմանը, ինչպես նաև՝ սաներին հնարավորություն ընձեռելով մասնակցելու Բանկի առաջատար մասնագետների կողմից կազմակերպվող դասընթացներին և հետագայում նաև ՝ համալրելու Բանկի թիմը:

Բարեգործական ակցիա Կոնվերս Բանկի կողմից` գլյուկոմետրի թեստ-երիզներ 200 երեխաների համար

Բարեգործական ակցիա Կոնվերս Բանկի կողմից` գլյուկոմետրի թեստ-երիզներ 200 երեխաների համար

06.06.2017 - Հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, Կոնվերս Բանկը հանձնեց "Մուրացան" հիվանդանոցային համալիրի էնդոկրինոլոգիական կլինիկային 200 գլյուկոմետրի թեստ-երիզ՝ շաքարային դիաբետով հիվանդ երեխաների համար: Բարեգործական ծրագրի շրջանակում Բանկը պատրաստեց անակնկալներ և նվերներ հիվանդանոցի երեխաների համար: Երեխաները հանդիպեցին իրենց սիրելի մուլտհերոսներին և ծաղրածու Ծիմոնին: Վերջիններս տարբեր խաղերով և պարերով երեխաների օրը վերածեցին տոնի: Հիշեցնենք, որ յուրաքանչյուր տարի Կոնվերս Բանկը մասնակցում է երեխաներին նվիրված տարբեր բարեգործական ակցիաների: 2015 թվականի hունիսին Բանկի ողջ անձնակազմը և հաճախորդները միացան "Նվիրիր Կյանք" բարեգործական հիմնադրամի նախաձեռնությանը՝ հանձնելով արյուն Արյունաբանական Կենտրոնում բուժվող երեխաների համար: