Թեժ գիծ +37410 511 211

Ավտոմեքենայի ձեռքբերում - "Ֆորա Պրեմիում"

Ավտոմեքենայի ձեռքբերում "Ֆորա Պրեմիում" ՍՊԸ-ից

Ակցիան գործում է 03.09.2018թ.-ից մինչև 31.03.2020թ. ներառյալ

Վարկը տրամադրվում է "Կոնվերս Բանկ" ՓԲԸ (այսուհետ՝ Բանկ) կողմից ՀՀ քաղաքացի և/կամ ռեզիդենտ անձանց (այսուհետ՝ Հաճախորդ)՝ "Ֆորա Պրեմիում" ՍՊԸ-ից (այսուհետ՝ Ավտոսրահ) ավտոմեքենա գնելու համար հետևյալ պայմաններով.

Արժույթ

ՀՀ դրամ

Գումար

10,000,001 - 50,000,000 ՀՀ դրամ

Ժամկետ

36 ամիս

Տարեկան անվանական տոկոսադրույք

3%

Տարեկան արդյունավետ* տոկոսադրույք

≤5.17%

Տարեկան փաստացի* տոկոսադրույք

≤11.32%

Կանխավճար

Սկսած 10%-ից

Վարկ/գրավ հարաբերակցություն

Վարկի գումարը չի կարող գերազանցել Ավտոսրահի կողմից տրամադրված հաշիվ-ապրանքագրում կամ այլ համապատասխան փաստաթղթում ներկայացված արժեքի 90%-ը

 

 * Արդյունավետ տոկոսադրույքը ներառում է միայն Բանկի կողմից սահմանված վճարները՝ վարկային հայտի ուսումնասիրության, վարկի տրամադրման և սպասարկման վճարներ: Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը բացի Բանկի կողմից սահմանված վճարներից ներառում է վարկը ստանալու համար անհրաժեշտ այլ վճարները՝ ապահովագրական, միասնական տեղեկանքի, նոտարական և գրավի իրավունքի գրանցման վճարներ:
Փաստացի տոկոսադրույքի հաշվարկում օգտագործվող ապահովագրավճարի մեծության համար հիմք է ընդունվել վարկ/գրավ հարաբերակցույան առավելագույն սահմանված արժեքը:

Ընդհանուր դրույթներ և պայմաններ

Վճարների ցանկ

Վարկային հայտի ուսումնասիրության վճար

10,000 ՀՀ դրամ միանվագ

Վարկի տրամադրման միանվագ վճար

Վարկի գումարի 0.5%, նվազագույնը՝ 190,000 ՀՀ դրամ

Վարկի սպասարկման ամսական վճար

3,000 ՀՀ դրամ

Գրավադրման ծախսեր

Միասնական տեղեկանք

3,000 ՀՀ դրամ

Գրավի գրանցում ճանապարհային ոստիկանությունում

5,000 ՀՀ դրամ

Նոտարական վավերացում

20,000 ՀՀ դրամ

Ապահովագրական վճար

Տարեկան 2.5% ավտոմեքենայի արժեքից

Վաղաժամկետ մարում

Հաճախորդն իրավունք ունի առանց որևէ պատճառաբանության միակողմանիորեն լուծելու վարկային պայմանագիրը դրա կնքմանը հաջորդող 7 աշխատանքային օրվա ընթացքում, եթե վարկային պայմանագրով ավելի երկար ժամկետ նախատեսված չէ (մտածելու ժամանակ): Այդ դեպքում հաճախորդը պարտավոր է վարկի գումարն օգտագործելու համար Բանկին վճարել տոկոսներ, որոնք հաշվարկվում են վարկային պայմանագրով նախատեսված տարեկան փաստացի տոկոսադրույքին համապատասխան: Վարկային պայմանագրի լուծման հետ կապված որևէ այլ հատուցում հաճախորդից պահանջվել չի կարող:
Հաճախորդն իրավունք ունի վարկային պայմանագրով նախատեսված պարտավորությունները ժամկետից շուտ կատարել (մարել)՝ անկախ այն հանգամանքից, թե նման իրավունք վարկային պայմանագրով նախատեսված է, թե ոչ:
Վարկային պայմանագրով ունեցած պարտավորությունները ժամկետից շուտ կատարելու (մարելու) դեպքում համամասնորեն կնվազեցվի վարկավորման ընդհանուր ծախսը:

Տույժեր և տուգանքներ

Պայմանագրով նախատեսված մարման ժամկետների խախտում թույլ տալու դեպքում Վարկառուն Բանկին վճարում է տույժ` 0.13% ուշացման յուրաքանչյուր օրվա համար:
Ժամկետանց պարտավորությունները կատարելու դեպքում մարումները իրականացվում են հետևյալ հերթականությամբ`

  • Տույժ/տուգանք,
  • Տոկոսագումար, սպասարկման վճար,
  • Մայր գումար:

Վարկի վաղաժամկետ մարման դեպքում տուգանք/միջնորդավճար չի կիրառվում:

Մարման հաճախականություն և եղանակ

  1. "Անուիտետային'' (հավասարաչափ ամսական մարում), որում մայր գումարը և կուտակված տոկոսները ներառված են փոփոխական մասերով:
  2. "Զսպանակաձև" (նվազող ամսական մարում),որում մայր գումարը ներառված է հավասար չափով, իսկ կուտակված տոկոսները` փոփոխական:

Ապահովում

  • Վարկի ապահովման միջոց է հանդիսանում ձեռք բերվող ավտոմեքենայի գրավը:
  • Որպես լրացուցիչ ապահովում Բանկը կարող է պահանջել նաև ֆիզիկական և/կամ իրավաբանական անձանց երաշխավորություն, այլ անշարժ գույք:
     

Երաշխավորին ներկայացվող պահանջներ

Երաշխավորը՝

  • պետք է ունենա կայուն հիմնավորված եկամուտ կամ սեփականության/համասեփականության իրավունքով պատկանող անշարժ գույք,
  • վարկի տրամադրման պահին կարող է ունենալ առավելագույնը 3 գործող երաշխավորություն` տրամադրված այլ անձանց պարտավորությունների դիմաց, որոնց պարտավորությունները ժամկետանց չեն,
  • վարկի տրամադրման պահին չպետք է ունենա խնդրահարույց, իսկ վերջին 12 ամիսների ընթացքում 30 և ավելի օր ժամկետանց պարտավորություններ,
  • չի կարող միաժամանակ հանդես գալ որպես համավարկառու:

Երաշխավորության վերաբերյալ բացատրական տեղեկատվություն

Եթե վարկառուն չկատարի իր պարտավորությունները, ապա երաշխավորն է վճարելու նրա փոխարեն, վատանալու է նաև երաշխավորի վարկային պատմությունը և հնարավոր է՝ երաշխավորը զրկվի իր սեփական գույքից:

Կոնվերս Բանկը՝

  • Երաշխավորին կտրամադրի վարկային և երաշխավորության պայմանագրերի և մարման գրաֆիկի օրինակ,
  • Հաղորդակցումը կիրականացնի երաշխավորի կողմից ընտրված եղանակով,
  • առնվազն 7 օր առաջ կծանուցի պայմանագրի պայմանների փոփոխության մասին,
  • 1 օր առաջ կհիշեցնի առկա պարտավորության վերաբերյալ,
  • Վարկի մարման ուշացման դեպքում՝ ամենաուշը մեկ օր հետո այդ մասին կտեղեկացնի երաշխավորին:

Երաշխավորն իրավունք ունի՝

  • Ցանկացած ժամանակ Բանկից պահանջել տեղեկատվություն վարկի մնացորդի չափի մասին,
  • Վարկառուից հետ ստանալու իր կողմից վարկի համար վճարած գումարները, ինչպես նաև վարկառուի փոխարեն կրած այլ վնասները:
     

Սահմանափակումներ

  • Վարկի գծով մայր գումարի և կուտակված տոկոսների ամսական մարումների առավելագույն չափը չի կարող գերազանցել Վարկառուի և առկայության դեպքում համավարկառուի ամսական զուտ եկամուտների 85%-ը (PTI)                                                                                                                                                          Եկամտի վերլուծություն չի պահանջվում 40% և ավելի կանխավճարի դեպքում
  • Վարկի դիմելու պահին վարկառուի տարիքի և վարկի ժամկետի գումարը չի կարող գերազանցել 66-ը, իսկ վարկառուի տարիքը պետք է կազմի 23-65 տարեկան (տարածվում է նաև երաշխավորի/համավարկառուի վրա)
  • Վարկառուն (առկայության դեպքում՝ երաշխավորը/համավարկառուն) չպետք է ունենա գործող ժամկետանց և/կամ դասակարգված պարտավորություններ/երաշխավորություններ
  • Վերջին մեկ տարվա ընթացքում Վարկառուն (առկայության դեպքում՝ երաշխավորը/համավարկառուն) չպետք է ունենա հսկվող դասից բարձր դասակարգված վարկային պարտավորություն/ներ և բոլոր վարկերի գծով հանրագումարային 10 օր և ավելի ուշացումներ (բացառությամբ երաշխավորությունների)
  • Ձեռք բերվող ավտոմեքենայի արտադրման տարեթիվը չպետք է լինի 2018-ից ցածր
     

Տոկոսագումարների հաշվարկման օրինակ

Հետևյալ պայմաններով վարկի դեպքում՝

Վարկի գումար

30,000,000 ՀՀ դրամ

Անվանական տոկոսադրույք

3%

Մարման ժամկետ

36 ամիս

Մարման տեսակ

անուիտետային

Մարումների հետ կապված գումարները կկազմեն՝

Ամսական մարում (մայր գումար + տոկոսագումար)

872,436 ՀՀ դրամ

Ընդհանուր տոկոսագումար

1,407,706 ՀՀ դրամ

Մարումների հանրագումար

31,407,706 ՀՀ դրամ

Վարկի տոկոսագումարը հաշվարկվում է անվանական տոկոսադրույքի հիման վրա, որը կիրառվում է նվազող մնացորդի նկատմամբ, իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար տոկոսագումարները և վարկի տրամադրման ու սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:
Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը կարող եք գտնել հետևյալ 
հասցեում:

Գրավի գնահատում

Ձեռքբերվող տրանսպորտային միջոցի գնահատում չի իրականացվում: Որպես գրավադրման արժեք հիմք է ընդունվում Ավտոսրահի կողմից հաճախորդին տրված փաստաթղթում նշված արժեքը:

Լրացուցիչ անշարժ գույքի գրավադրման անհրաժեշտության դեպքում այն ենթակա է գնահատման Բանկի հետ համագործակցող գնահատող ընկերություններից որևէ մեկի կողմից: Գնահատող ընկերության ընտրությունը կատարվում է Հաճախորդի կողմից: Գնահատման հաշվետվությունը, որպես կանոն, վավեր է հաշվետվության տրման օրվանից 2 ամսվա ընթացքում: Անհրաժեշտության դեպքում (օրինակ՝ գների փոփոխություն) կարող է պահանջվել լրացուցիչ գնահատում:

Գնահատող ընկերությունների ցանկ

 

Գնահատող ընկերություն

Հասցե

Հեռախոսահամար

«Ամինտաս Գրուպ» ՍՊԸ

ք. Երևան, Արցախի փող. 23/6, «Տուն Դեպո» համալիր

(010) 432 276, (094) 432 276, (096) 432 276

«Oլիվեր Գրուպ» ՍՊԸ

ք. Երևան, Թումանյան 8, 215-216 սենյակ

(010) 542 740, (077) 542 750, (010) 542 760, (055) 542 750, (010) 542 770, (091) 542 750

«Վի Էմ - Ար Փի» ՍՊԸ

ք. Երևան,Վարդանանց փակուղի, 8/3 շենք, սեն.209

(010) 588 797, (099) 588 797

«ՏՏ Գրուպ» ՍՊԸ

ք. Երևան, Արշակունյաց 2ա, սեն. 111

(010) 545 175, (098) 015 059, (096) 015 059

«Ար Վի Էմ Քոնսալտ» ՍՊԸ

ք. Երևան, Նալբանդյան 48/1շ., 2-րդ հարկ

(010) 546 490, (077) 944 449, (098) 944 449, (093) 944 449


«Ափթայմ» ՍՊԸ

ք. Երևան Եկմալյան փող., 6 շենք, 3-րդ հարկ, սեն. 5 («Բիզնես Պալեի» շենք)

(060) 535 371, (094) 713 710, (098) 535 314

«Բիլդափ» ՍՊԸ

ք. Երևան Զաքյան փող., 5 շենք, թիվ 1 գրասենյակ

(010) 547 160, (091) 177 300

Գրավադրվող գույքի ապահովագրություն

Վարկային պայմանագրի գործողության ընթացքում պահանջվում է ձեռքբերվող տրանսպորտային միջոցի Կասկո ապահովագրություն, որը կատարվում է հաճախորդի կողմից Բանկի հետ համագործակցող ապահովագրական ընկերությունների միջոցով՝ ավտոմեքենայի արժեքի չափով:

Ապահովագրական ընկերությունների ցանկ

Ապահովագրական ընկերություն

Հասցե

Հեռախոսահամար

«Ինգո Արմենիա» ԱՓԲԸ

ք. Երևան, Հանրապետության փող., 51, 53, տարածքներ 47, 48, 50

(010) 592 121

«ՌԵՍՈ» ԱՓԲԸ

ք.Երևան, Կոմիտասի պող., 62 շենք

(060) 275 757, (098) 560 797

«Ռոսգոսստրախ-Արմենիա»ԱՓԲԸ

ք. Երևան, Հյուսիսային պողոտա 1

(010) 591 010

«Նաիրի Ինշուրանս» ԱՍՊԸ

ՀՀ, 0033, ք. Երևան, Ավետ Ավետիսյան 116/1 և 116/5 տարածք

(060) 500 060, (010) 543 594

Բանկի հետ հաղորդակցման եղանակ

Դուք իրավունք ունեք հաղորդակցվել "Կոնվերս Բանկ" ՓԲԸ հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումն ամենահարմարավետն է՝ հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկից և ապահովում է գաղտնիություն:

Քաղվածքների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրում (ներառյալ ԱԱՀ)

Քաղվածքի տրամադրում ՀՀ օրենսդրությամբ սահմանված պարբերականությամբ (մեկ անգամ)` 0,
Հավելյալ քաղվածքի տրամադրում1
ՀՀ օրենսդրությամբ սահմանված պարբերականությունից բացի.
-մինչև 3 տարի վաղեմության՝ 1,000 ՀՀ դրամ
-3 տարի և ավելի վաղեմության (Բանկում պահպանված լինելու դեպքում)՝ 3,000 ՀՀ դրամ
Տարբեր հաստատություններ ներկայացնելու համար տեղեկանք1
-Մեկ ամսվա ընթացքում բացված հաշիվների դեպքում2՝ 5,000 ՀՀ դրամ
-Ավելի վաղ բացված հաշիվների դեպքում՝ 3,000 ՀՀ դրամ
Վճարված տոկոսագումարի վերաբերյալ՝ ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտե ներկայացվող տեղեկանք՝ 1,000 ՀՀ դրամ
Տեղեկանք Բանկի ինտերնետային կայքի միջոցով ներկայացված հայտի հիման վրա՝ 3,000 ՀՀ դրամ
Տեղեկանքներ/գրություններ
Կատարված գործարքների վերաբերյալ
-Մինչև մեկ ամսվա վաղեմություն ունեցող գործարքների համար՝ 3,000 ՀՀ դրամ
-Մեկ ամսից ավելի վաղեմություն ունեցող գործարքների համար՝ 5,000 ՀՀ դրամ
Բանկում գրավադրված գույքի՝ հաջորդող գրավի/օտարման համաձայնության վերաբերյալ գրություն` 6,000 ՀՀ դրամ՝ գրավադրված յուրաքանչյուր գույքի համար
Փաստաթղթեր, գործարքի կատարման հիմքեր, և այլ փաստաթղթերի պատճեններ (յուրաքանչյուր փաստաթղթի համար)
-Մինչև 1 ամիս վաղեմություն ունեցող՝ 1,800 ՀՀ դրամ
-Մինչև 1 տարի վաղեմություն ունեցող՝ 3,000 ՀՀ դրամ
-Մեկ տարուց ավելի վաղեմություն ունեցող՝ 12,000 ՀՀ դրամ

 Այլ ծառայությունների սակագներ (ներառյալ ԱԱՀ)

  • Փաստաթղթերի, քաղվածքների կամ այլ փաստաթղթերի փոստային առաքում

Ներհանրապետական և ԱՀ՝ 0
 Միջազգային

- Օրենքով և պայմանագրով սահմանված լինելու դեպքում` առաքման ծառայությունը մատուցող կազմակերպության կողմից սահմանված սակագին
- Այլ դեպքերում` առաքման ծառայությունը մատուցող կազմակերպության կողմից սահմանված սակագին + 1,500 ՀՀ դրամ

  • Փաստաթղթերի, քաղվածքների կամ այլ փաստաթղթերի՝ Պատվիրակված առաքման փոստային ծառայության միջոցով առաքում

- Ներհանրապետական և ԱՀ՝ 3,000 ՀՀ դրամ
- Միջազգային` Առաքման ծառայությունը մատուցող կազմակերպության կողմից սահմանված սակագին + 3,000 ՀՀ դրամ

 

  • Գրավադրված անշարժ գույքի հասցեում ընտանիքի անդամի հաշվառման նպատակով Բանկի համաձայնության տրամադրում (գանձվում է համաձայնության տրամադրման համար՝ անկախ գրանցվողների քանակից)` 3,000 ՀՀ դրամ
  • Բանկում գրավադրված անշարժ գույքի սեփականության փաստաթղթերի փոփոխության համար Բանկի համաձայնության տրամադրում3` 0.5%, նվազագույնը՝ 12,000 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 60,000 ՀՀ դրամ
  • Գրավադրված անշարժ գույքը վարձակալության հանձնելու թույլտվության տրամադրում` 12,000 ՀՀ դրամ
  • Գրավատուի կամ վարկառուի դիմումի հիման վրա գրավադրված գույքի մասնակի ազատում (բացառությամբ դրամական միջոցների և առարկայազուրկ մետաղական հաշիվների գրավադրման)` 20,000 ՀՀ դրամ (ըստ յուրաքանչյուր գույքի)
  • Վարկի պայմանների վերանայում4` 0.5%, նվազագույնը՝ 12,000 ՀՀ դրամ

 Նախատեսված սակագները գանձվում են հաճախորդի կողմից վարկի պայմանների վերանայման դիմումը ներկայացնելու պահին:

1Նույն հաճախորդին տեղեկանքի և քաղվածքի միաժամանակյա տրամադրման և տեղեկանքի դիմաց գանձում նախատեսված լինելու դեպքում գանձումը կատարվում է միայն տեղեկանքի դիմաց:
2Մեկից ավելի գործող հաշիվ ունենալու պարագայում դիտարկվում է ավելի վաղ բացված հաշվի բացման ամսաթիվը՝ անկախ տեղեկանքում ներառվելու փաստից:
3 Սակագնի հաշվարկը կատարվում է՝ հիմք ընդունելով գրավի սկզբնական գնահատված արժեքը:
Սակագնի հաշվարկը կատարվում է` հիմք ընդունելով տրամադրված վարկի գումարը:Նախատեսված սակագները գանձվում են հաճախորդի կողմից վարկի պայմանների վերանայման դիմումը ներկայացնելու պահին:

Բանկ ներկայացվելիք անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը

  1.  Վարկային հայտ-հարցաթերթիկ,
  2.  Վարկառուի, առկայության դեպքում՝ համավարկառուի և/կամ երաշխավորի անձը հաստատող փաստաթուղթ (բնօրինակը) և հանրային ծառայությունների համարանիշ կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու վերաբերյալ տեղեկանք /չի պահանջվում նույնականացման քարտի ներկայացման դեպքում/,
  3.  Վարկառուի, առկայության դեպքում համավարկառուի/երաշխավորի ԱՔՌԱ հարցման համաձայնությունը և ԱՔՌԱ հարցումը,
  4.  Ավտոսրահի կողմից տրամադրված հաշիվ-ապրանքագիր կամ համապատասխան այլ փաստաթուղթ,
  5.  Ավտոմեքենայի տեխնիկական անձնագիր (վարկի հաստատումից հետո), որը վերադարձվում է վարկառուին` տրանսպորտային միջոցի գրավի պետական գրանցման վկայականը Բանկին հանձնելուց հետո,
  6.  Ավտոմեքենայի սեփականության իրավունքի վկայական (վարկի հաստատումից հետո),
  7.  Տրանսպորտային միջոցի օտարման նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ տեղեկանք (վարկի հաստատումից հետո),
  8.  Վարկառուի և գրավատուների (եթե տարբեր են) ամուսնության վկայական/ներ/ը (առկայության դեպքում), ամուսնու անձը հաստատող փաստաթղթերը, ԱՔՌԱ համաձայնությունն ու ԱՔՌԱ հարցումը, ընդ որում վարկառուն ու գրավատուն կարող են լինել տարբեր անձինք միայն այն դեպքում , երբ վերջինները հանդիսանում են փոխկապակցված անձինք համաձայն Բանկերի և Բանկային գործունեության մասին ՀՀ օրենքի
  9.  Բանկի պահանջով նաև այլ փաստաթղթեր:

Ուշադրություն

Ձեր կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում այդ տվյալները կտրամադրվեն վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է Ձեր վարկային պատմությունը: Վատ վարկային պատմություն ունենալը հետագայում կարող է խոչընդոտել վարկի ստացման հարցում: Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ստանալ Ձեր վարկային պատմության զեկույցը:

Ձեր գույքը կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, եթե Դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների և վարկի գումարի մարումները:

Գրավի իրացումից ստացված գումարը Ձեր վարկային պարտավորությունները մարելու համար բավարար չլինելու դեպքում, դրանք կարող են մարվել Ձեր և/կամ երաշխավորի այլ գույքի հաշվին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Բանկը, «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից` «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ սպառողին:

Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ կառավարության հետ կնքած համաձայնագրի պայմաններին համապատասխան, Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար, Բանկը կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:

Բանկն իրավասու է փոփոխել և լրացնել մատուցվող լրացուցիչ ծառայությունների սակագները՝ պայմանագրով սահմանված կարգով ծանուցելով այդ մասին հաճախորդներին` սեփական ինտերնետային էջում (www.conversebank.am) հաղորդագրություն հրապարակելով, Բանկի տարածքում հայտարարություններ փակցնելու միջոցով, փոստով ծանուցումն առաքելու միջոցով և հաճախորդի կողմից ընտրված Բանկի կողմից առաջարկվող այլ եղանակներով տրամադրելու միջոցով, որը համարվում է Հաճախորդի պատշաճ իրազեկում:

Մինչև 15 մլն ՀՀ դրամ գումարի չափով վարկ ստանալու համար դիմելիս Բանկը Ձեզ կտրամադրի սպառողական վարկի էական պայմանների անհատական թերթիկ, որում կներկայացվեն Ձեզ տրամադրվելիք Վարկի անհատական պայմանները:

Վարկային հաշվիչ

  Վարկը տրամադրելու դրական որոշման և մերժման գործոնները

Բանկը հակված է տրամադրել վարկը, եթե՝

  • Հայտատուն համապատասխանում է տվյալ վարկի տրամադրման պայմաններին և սահմանափակող դրույթներին,
  • Հայտատուն Բանկի պահանջով իր վարկային պարտավորությունն ապահովում է գրավով,
  • Հայտատուն գնահատման արդյունքում ճանաչվում է վարկունակ,
  • Հայտատուի ներկայացրած փաստաթղթերը և տեղեկանքներն արժանահավատ են և ներառում են բոլոր անհրաժեշտ տեղեկությունները,
  • Հայտատուի վարկային պատմությունը դրական է կամ բացակայում է:

Հայտատուի՝ վերոնշյալ պայմաններից ցանկացածին, ինչպես նաև Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված այլ պահանջներին չհամապատասխանելը կարող է հանգեցնել վարկի տրամադրման մերժմանը:

Վարկի տրամադրման որոշման մասին տեղեկացնելու և վարկը տրամադրելու ժամկետները

Որոշման կայացումը տևում է առավելագույնը 1 բանկային օր, Հաճախորդը տեղեկացվում է մեկօրյա ժամկետում, Վարկը տրամադրվում է 5 բանկային օրվա ընթացքում:

Վարկի ձևակերպման վայրը և տրամադրման եղանակը

Վարկը տրամադրվում է Բանկի Գլխավոր գրասենյակում և մասնաճյուղերում: Վարկի գումարը փոխանցվում է Ավտոսրահի հաշվին:

Ձեր ֆինանսական տեղեկատուն

"Ձեր ֆինանսական տեղեկատուն"` ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է` https://www.fininfo.am/finhelper/index.php?type=consumer&credtype=car:

Վեճերի և տարաձայնությունների լուծման կարգ

Հաճախորդի և Բանկի միջև ծագած ցանկացած վեճ և տարաձայնություն նախ և առաջ լուծվում է երկուստեք` փոխադարձ բանակցությունների միջոցով, իսկ համաձայնության չգալու դեպքում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված ինչպես դատական կարգով, այնպես էլ Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:

Ծանուցում Ֆինանսական համակարգի հաշտարարի վերաբերյալ

Տեղեկացնում ենք, որ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ «Կոնվերս Բանկ» ՓԲԸ կողմից Ձեզ մատուցվող ծառայությունների հետ կապված տաuը միլիոն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթով գումարը չգերազանցող գույքային պահանջի դեպքում ծագած վեճերն ու տարաձայնությունները կարող են լուծվել Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:
Բանկի և Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի միջև կնքված համաձայնագրի համաձայն՝ Բանկը հրաժարվում է Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից միայն այն գույքային պահանջների մասով, որոնց չափը չի գերազանցում 250,000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, իսկ գործարքի գումարի չափը չի գերազանցում 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը:

Հասցե` 0010 ք. Երևան, Մ. Խորենացու փող., 15
"Էլիտ Պլազա" բիզնես կենտրոն 7-րդ հարկ
Էլ. փոստ՝ [email protected]
Հեռախոս` (+37460) 70-11-11
Ֆաքս` (+37410) 58-24-21

Կապ Բանկի հետ

Մանրամասների և հավելյալ տեղեկատվության համար կարող եք՝

  • այցելել Բանկի https://www.conversebank.am ինտերնետային կայք
  • այցելել Բանկի Գլխավոր գրասենյակի Հաճախորդների սպասարկման գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ
  • զանգահարել +374 10 511211 հեռախոսահամարով
  • Viber ՝ +374 95 511211
  • Skype ՝ conversebank-callcenter

Տեղեկատվական ամփոփագիր

   Թարմացվել է 02.03.2020թ. 13:25